Նոր կառավարության նպատակն է արմատախիլ անել կոռուպցիան, ապահովել արդարություն. ԱԳ նախարար

Հունիսի 28-ին պաշտոնական այցելությամբ Բեռլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի հետ։

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմքամբ, ողջունելով ֆորումի նախագահ Վայլերին` Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ, որում իր նշանակալի դերակատարությունն է ունեցել 2015 թվականից ի վեր ակտիվ գործունեություն ծավալող Գերմանա-հայկական ֆորումը։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Գերմանիայի դերակատարությունը որպես Հայաստանի կարևոր գործընկեր ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական առումով։

Ալբերտ Վայլերը նախարար Մնացականյանին ներկայացրեց Ֆորումի գործունեությունը և առաջիկա ծրագրերը՝ ուղղված հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերի ընդլայնմանն ու բազմաշերտ համագործակցության խթանմանը։

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ այդ բանաձևը հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի արդարության վերականգնման տեսակետից և այն միաժամանակ Գերմանիայի կարևոր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման առումով, որի առաջամարտիկներից է Հայաստանը։ 

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նոր կառավարությունն իր գործողություններով ապացուցել է իր հաստատակամությունն՝ արմատախիլ անելու կոռուպցիան, ապահովելու արդարություն, տնտեսական և սոցիալական ոլորտում բոլորի համար հավասարություն։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց կողմից ձեռնարկվող ջանքերում մեծապես կարևորում են միջազգային գործընկերների աջակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ԵՄ մի շարք երկրների խորհրդարաններ արդեն վավերացրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այժմ Հայաստանն ակնկալում է նաև Բունդեսթագի կողմից համաձայնագրի վավերացումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գերմանա-հայկական ֆորումի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչպես նաև այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Տպել
630 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը