Իրանի հեղափոխությունը չի բոլորի իր 40-ամյակը. ԱՄՆ-ն նո՞ր հեղափոխություն է պատրաստում

Իրանի Իսլամական Հանրապետությունում հունիսի 25-ին լայնորեն վերսկսել են հակակառավարական ցույցերը: Սա, ըստ էության, նախորդ տարվա դեկտեմբերին սկիզբ առած սոցիալական բողոքի ալիքի շարունակությունն է:

Համաշխարհային մամուլը, որպես ցույցերի հիմնական պատճառ, նշում է ազգային արժույթի՝ ռիալի կտրուկ արժեզրկումը: Վերջին ամսվա ընթացքում ռիալն իրոք զգալի անկում է գրանցել: Մայիսի վերջում մեկ ԱՄՆ դոլարի գինը սեւ շուկայում հասնում էր 65 հազար ռիալի: Վերջին օրերի ընթացքում դոլարի գինը հասել է 87 հազարի: Ընդ որում, պաշտոնական փոխարժեքը սառեցված է եւ հավասար է 42,5 հազար ռիալի, սակայն այն կրում է ձեւական բնույթ, քանի որ Կենտրոնական բանկի որոշմամբ՝ տարադրամի փոխանակման կետերը փակ են եւ առանց հատուկ թույլտվության հնարավոր չէ դոլար գնել: Բացի դրանից քաղաքացիներին արգելվում է 10 հազար եվրոյից ավելի գումար պահել արտարժույթով:

Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերից սկսած բողոքը՝ տեղային ակցիաների տեսքով, պարբերաբար արտահայտվում էր Իրանի տարբեր քաղաքներում: Քիչ թե շատ կենտրոնացած եւ միաժամանակյա ակցիաներ ընթացան մայիսի 13-16-ը, երբ մի շարք քաղաքներում փոքր ձեռնարկատերերը փակեցին իրենց խանութները եւ սկսեցին տարերային բողոքի ակցիաներ իրականացնել:

Նույնը, սակայն ավելի մասշտաբային, տեղի ունեցավ նաեւ հունիսի 25-ին: Ակցիաները սկսվեցին Թեհրանի Մեծ շուկայում: Խորհրդանշական է, ի դեպ, որ խռովությունը սկսեց հենց Մեծ շուկայից, քանի որ 1979 թ. հակաշահական ելույթները, որոնք վերաճեցին հեղափոխության, եւս սկիզբ էին առել այստեղից: Առեւտրականների զգալի մասը փակեց խանութները եւ շարժվեց դեպի Իրանի խորհրդարանի շենք: Խորհրդարան չհասած, սակայն նրանց դիմավորեցին ոստիկանական ուժերը: Տեղի ունեցավ բախում հազարավոր ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ: Ցույցը հնարավոր եղավ ցրել միայն արցունքաբեր գազի օգնությամբ: Զոհերի վերաբերյալ տեղեկատվություն չկա: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաեւ Թավրիզում, Քերեջում, Մեշհեդում, Բենդեր Աբասում եւ մի շարք այլ քաղաքներում: Ըստ որոշ տվյալների, Իրանի ողջ տարածքում անցկացված ցույցերին մասնակցել է շուրջ երկու միլիոն մարդ:

Ցուցարարները բողոքում էին կառավարության տնտեսական քաղաքականության եւ դրա հետեւանք հանդիսացող տնտեսական ծանր վիճակի դեմ: Այդուհանդերձ, երբեմն հնչում էին նաեւ քաղաքական կոչեր՝ դադարեցնելու արտերկրում գործող կազմակերպությունների ֆինանսավորումը: Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հնչել են նաեւ «ո՛չ Գազային, ո՛չ Լիբանանին, մենք ապրում ենք Իրանում» վանկարկումներ:

Իրանի կառավարությունը, արձագանքելով բողոքին, հայտարարել է, որ ի զորու է լուծել տնտեսական ճնշման հետեւանքով առաջացած խնդիրները: Այդ մասին, մասնավորապես, ասել է նախագահ Հասան Ռոհանին հունիսի 26-ին ելույթ ունենալով հեռուստատեսությամբ:

«Ես խոստանում եմ, որ նույնիսկ ամենաանհաջող սցենարի դեպքում Իրանի ժողովրդի հիմնական կարիքները բավարարված են լինելու: Մենք ունենք բավականաչափ քանակությամբ յուղ, շաքար եւ ցորեն: Մենք ունենք բավականաչափ միջոցներ արտարժույթով, որպեսզի կարողանանք ֆինանսավորել ներքին շուկան»,- ասել է Ռոհանին:

Ռիալի արժեզրկումն էլ Ռոհանին բացատրել է «արտերկրյա ԶԼՄ-ների քարոզչությամբ»:

Իրանի ցույցերին է անդրադարձել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա նշել է, որ զարմանալի չէ բողոքի ցույցերի շարունակությունը այն պայմաններում, երբ «Իրանի կառավարությունը ռեսուրսներ է ծախսում «Հեզբոլահի», «Համասի» կամ անօգուտ միջուկային ծրագրի վրա»:

«Իրանի ժողովուրդը հոգնել է կոռուպցիայից, անարդարությունից եւ սեփական առաջնորդների ոչ կոմպետենտությունից: Աշխարհը պետք է լսի նրանց ձայնը»,- նշել է Պոմպեոն:

ԱՄՆ պետքարտուղարի նմանատիպ հայտարարությունները եւ ցույցերի ընթացքում հնչող ընդգծված աշխարհաքաղաքական կոչերը առիթ են հանդիսանում ցույցերի ուղղորդման մեջ տեսնել «արտաքին ուժերի»: Նրանում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կրոնապետական Իրանի թշնամիներն են՝ երկրորդ կարծիք լինել չի կարող: Սակայն նրանք միակը չեն:

Ջոն Բոլթոնը 2016 եւ 2017 թվականներին մասնակցել է Դիմադրության Իրանի ազգային խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա «Մեծ հավաքին»: 2017 թ. իր ելույթում Բոլթոնը հայտարարել էր, որ «Խոմեյնիի հեղափոխությունը չի բոլորի իր 40-ամյակը»:

Թերեւս, հենց այդ պատճառով էր Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել, որ Բոլթոնը հանդիպել է «Իրանի ժողովրդի մոջահեդներ» ռազմականացված կազմակերպության ներկայացուցիչների հետ: Բանն այն է, որ «Իրանի ժողովրդի մոջահեդները» Դիմադրության Իրանի ազգային խորհրդի հիմնադիրն է: Վերջինս ավելի ներկայացուցչական տեսք ունի եւ կրում է հանուն ժողովրդավարական Իրանի պայքարի քաղաքական մասի պատասխանատվությունը: Հուլիսի մեկին տեղի կունենա կազմակերպության հերթական «Մեծ հավաքը», որի ընթացքում կքննարկվի «մոլլաների ռեժիմի» դեմ պայքարը:

Ինչեւէ, անկախ դերակատարներից, Իրանի վարչակարգի փլուզման գլխավոր ջատագովը Միացյալ Նահանգներն են: Առանց ԱՄՆ պատժամիջոցների վերսկսման Իրանում նման իրավիճակ չէր ստեղծվի: Սակայն այս իրավիճակը, որքան էլ երկար տեւի, այս կարգավիճակում չի կարող սպառնալ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի իշխանությանը: Թիրախը լինելու է Ռոհանիի կառավարությունը եւ հենց նախագահը:

Իրանի խորհրդարանի պատգամավորներն արդեն իսկ պահանջել են նախագահից 10-15 օրում ներկայացնել «տնտեսական պատերազմում հակառակորդի գործողություններին դիմագրավելու նախագիծ»: Հակառակ դեպքում, իրանցի խորհրդարանական Ամիր Խոջասթեի խոսքով, նրանք կբարձրացնեն նախագահին անվստահություն հայտնելու հարցը: Իհարկե, Ալի Խամենեի համար դժվար կլինի ընդունել Ռոհանիի հրաժարականը, քանի որ դա կնշանակի ԱՄՆ փոքրիկ հաղթանակը: Սակայն նա կգնա այդ քայլին, եթե դա կօգնի հանդարտեցնել կրքերը երկրի ներսում:

Բարդ է պատկերացնել, որ այս վարչակարգը կարող է զիջումների գնալ ԱՄՆ-ի հետ հակամարտությունում: Ուստի, ստեղծված իրավիճակում, Իրանի համար հույժ կարեւոր է եվրոպական երկրների դիրքորոշումը: Իրանի նկատմամբ ճնշման ուժգնացումը, թերեւս, կախված է հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Թրամփի եւ նրա եվրոպացի գործընկերների հանդիպման արդյունքներից: Հակասությունների սրման պարագայում Եվրոպան ձեռք կմեկնի Իրանին՝ փորձելով փոխհատուցել ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից դուրս գալու վնասները: ԱՄՆ-Եվրոպա համերաշխության դեպքում Իրանի կառավարությունը ստիպված կլինի փրկություն փնտրել Արեւելքում:

Տպել
3044 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ