ԱԺ ընտրությունների անցողիկ շեմը իջեցվելու է. ինչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

Վարչապետին կից ստեղծված Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովը քննարումների արդյունքում 2 որոշում է ընդունել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«1-ին՝ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական, այսինքն՝ փակ ցուցակով համամասնական, 2-րդ՝ որոշում կայացվեց անցողիկ շեմի հետ կապված, ըստ այդմ՝ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը իջեցվելու է տոկոսով՝ դաշինքների եւ կուսակցությունների համար, այսինքն՝ 4 ու 6 տոկոս»,- ասաց նա:

ԸՕ բարեփոխման կառավարության հանձնաժողովը, երբ կունենա հայեցակարգ, կհանդիպեն խորհրդարանական ուժերի, արտախորհրդարանական ուժերի հետ, որին կհաջորդի հանրային քննարկումների փուլը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքի բացառմանը, Արարատ Միրզոյանն ասաց.

«Ասել, որ 100 տոկոսանոց լուծում ունենք, սուտ կլինի, բայց վստահաբար կարող եմ ասել, որ մեր աչքի առաջ ունենք  այդ գործոնը չեզոքացնելու լուրջ մեխանիզմներ: Հեծանիվ հորինելու կարիք չկա, մեծ հաշվով օրենսդրությունն, այդ թվում նաեւ քրեական օրենսգիրքը, նման երեւույթների դեմ պայքարելու գործիքներ տալիս է: Գաղտնիք չէ, որ նախկինում այս երեւույթի դեմ պայքարելու քաղաքական կամք չի եղել, իսկ հիմա կա նաեւ քաղաքական կամք, գործիքներ»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝  համամասնական ընտրակարգի վերաբերյալ որոշում կայացնելիս, ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը, նախ՝ ամենաժողովրդավարական 40 երկրներում անցողիկ շեմը.

«Այդտեղ անցողիկ միջին շեմի ցուցանիշը 3.9 տոկոսն է եւ վերջին 10-15 տարում այն երկրներում, որտեղ շեմն իջեցված է, ընտրական գործընթացում դրական փոփոխություններ են արձանագրվել»։

Ինչ վերաբերում է, թե ինչ տեսք է ունենալու քվեաթերթիկը, եթե առաջարկվող համամասնական ընտրակարգը հաստատվի, ապա, ըստ Իոաննիսյանի, ընտրողը ստանալու է քվեաթերթիկներ, որոնց քանակը համապատասխանելու է կուսակցությունների եւ դաշինքների թվին եւ մեկ ծրար, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ. «Քվեախցիկում ընդամենն այդ քվեաթերթիկներից մեկը՝ իր նախընտրած քաղաքական ուժի անվանումով, կդնի ծրարի մեջ։ Սա է լինելու ընտրողի միակ գործողությունը»,- եզրափակեց նա։

Տպել
2208 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին