Անհայտ կորած մարտիկները դարձան հավաքական սխրանքի խորհրդանիշներ․ Բաբլոյանի ուղերձը

Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ։ Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում անհայտ կորած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անմահ հիշատակի առջեւ:

Իմ զորակցությունն եմ հայտնում եւ մխիթարանքի խոսք եմ ուղղում նրանց հարազատներին ու մերձավորներին:

Ճեղքված ռազմաճակատներում մղվող ճակատագրական մարտերում անհայտ կորած մարտիկները դարձան հավաքական սխրանքի խորհրդանիշներ: Հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելիս նրանք գիտակցված կերպով անչափ թանկ գին վճարեցին, բայց փոխարենը սերունդներին ազատ ու պաշտպանված հայրենիք ավանդեցին: Նրանց սխրանքն անմահ է եւ ապրում է բոլորիս սրտերում:

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մեզ համար միայն թանկ հիշողությունների ու անդառնալի կորստի ցավը կրկին վերապրելու օր չէ: Այն նաեւ Հայաստանի ու Հայկական բանակի հետագա հզորացման համար յուրաքանչյուրիս ունեցած պարտքի մասին հիշելու օր է: Եվ այդ պարտքի անշահախնդիր կատարումն է իրական հարգանքն անհայտ կորած ազատամարտիկների ու հայրենիքի համար նահատակվածների պայծառ հիշատակի հանդեպ:

Հավերժ փառք նրանց»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձում:

Տպել
1769 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ