Վանաձորի բ/կ -ի թերապեւտիկ բաժանմունքում պետպատվերով տրամադրվող դեղորայք է յուրացվե՞լ

Armtimes.com-ին հասած տեղեկություններով՝ ոստիկաններն օրեր առաջ ստուգումներ են իրականացրել Վանաձորի բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները մտել են մասնաշենք, ստուգումներ իրականացրել, ինչպես նաեւ փաստաթղթեր առգրավել:

Հիվանդանոցում մեր աղբյուրը հայտնեց, որ ոստիկանները հիմնականում առգրավել են պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստացած հիվանդների բժշկական պատմությունները: Դեպքը բացահայտվել է ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից, ովքեր պարզել են, որ Վանաձոր բժշկական կենտրոնի թիվ 2 մասնաշենքի որոշ բժիշկներ պարբերաբար պետպատվերի շրջանակներում ստացիոնար բուժօգնություն ստացող քաղաքացիների անվամբ դեղորայք են դուրս գրել, սակայն հիվանդներին չեն տրամադրել՝ այդ կերպ յուրացնելով տարբեր դեղամիջոցներ:

Չճշտված տեղեկություններով, երբ հիվանդանոցում իմացել են, որ իրավապահները պետք է ստուգումներ իրականացնեն, պետպատվերի շրջանակներում դուրս գրված, սակայն հիվանդներին չտրամադրված դեղորայքը նետել են աղբամանը, որտեղ էլ իրավապահները հայտնաբերել են տարբեր տեսակի դեղորայքեր, նաեւ այնպիսիք, որոնք վաճառքի ենթակա չեն եղել:

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց, որ իրավապահները ուսումնասիրություններ են իրականացրել թերապեւտիկ բաժանմունքում. «Այո, ուսումնասիրություններ արվում են իրավապահների կողմից, եկել, փաստաթղթեր են խնդրել, տրամադրել ենք: Այս պահի դրությամբ ոչինչ ասել չեմ կարող: Քննություն է ընթանում»,- ասաց բժիշկ Աբովյանը:

Տպել
7596 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք