ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ բովանդակալից քաղաքական երկխոսություն է իրականացվում․ Պուտին

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բովանդակալից քաղաքական երկխոսություն է իրականացվում: Այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված իր պաշտոնական ուղերձում (ընթերցել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին) նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինն իր ուղերձում խոսել է այն մասին, որ երկու երկրների միջեւ ակտիվորեն զարգանում է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցությունը: «Ձեր հանդիպումները բարի ավանդույթ են դարձել: Դրանցում մասնակցող կենտրոնական եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, հասարակական գործիչները, գործարարները, փորձագետները  փոխանակվում են փորձով, կառուցողական քննարկումներ են ծավալում երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ: Ռուսաստանին եւ Հայաստանին բարեկամության եւ գործընկերության սերտ կապեր են կապում»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով, երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում, ըստ նրա, կարեւոր դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակներում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում: «Համոզված եմ, որ համաժողովի ընթացքում ձեզ կհաջողվի նոր հետաքրքիր գաղափարներ առաջարկել, որոնք կնպաստեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ Եվրասիական տարածաշրջանում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,- նշել է ՌԴ նախագահը:

Հունիսի 29-ին Երեւանում մեկնարկել է Հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումը՝ «Ռուսաստանի եւ Հայաստանի թվային նախաձեռնությունները՝ ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրականացման շրջանակներում»: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

Տպել
2486 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը