Սերժ Թանկյանը հանդիպել է ՀՀ բնապահպանության փոխնախարարի հետ

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդիպել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանի հետ: Նա լուսանկար է տեղադրել սոցիալական ցանցերում: Երաժիշտը տեղեկացրել է, որ նրա հետ խոսել է մի շարք նախագծերի մասին:

«Հիանալի էր հանդիպել բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանի հետ: Մենք քննարկում ենք ունեցել շրջակա միջավայրի վերաբերյալ բազմաթիվ նախագծերի, ինչպես նաեւ Ամուլսարի եւ հանքերի վերաբերյալ: Թույլ տվեք միայն մի բան ասել: Նոր կառավարությունում կան բազմաթիվ անկեղծ եւ աշխատասեր երիտասարդներ, որոնք փորձում են շտկել նախորդ կառավարության ստեղծած խառնաշփոթը»,- գրել է նա այս լուսանկարին կից.

Թանկյանը մի քանի օր է, ինչ Հայաստանում: Այդ ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել: Հանդիպել է նաեւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ: Նրանց հետ մտքեր է փոխանակել իրեն հոգեհարազատ ոլորտների մի շարք հարցերի վերաբերյալ: Ժամանակ է գտել նաեւ 1 օրով Հայաստան այցելած ամերիկահայ երիտասարդ գործարար Ալեքսիս Օհանյանի հետ լավաշ թխելու համար:

Տպել
1436 դիտում

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք 2/11 ընտրատեղամասում. Ծառուկյան խմբակցության պատգամավոր

Նման հայտարարությունները բովանդակային առումով պետք է լինեն հստակ եւ փաստարկված. Բիչախչյան

«Իմ քայլ»-ի վստահված անձը ԲՀԿ-ի վստահված անձի կողմից տարեց ընտրողների ուղղորդում է նկատել

Օրվա կադրը. ոստիկաններն օգնում են սահմանափակ կարողություններ ունեցող ընտրողին

Կաշառք տալու, կաշառք ստանալու ահազանգեր. ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Լրագրողը կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում. ԽԱՊԿ

Դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտումների ահազանգման 123 դեպք. 4 դեպքով հարուցվել է քրգործ

Սա պատմական հնարավորություն է եւ ձեր ձայնը իսկապես շատ վճռորոշ է. Նիկոլ Փաշինյան

Խնդիրներ են գրանցվել տեղամասերի կահավորման և հանձնաժողովների անդամների վարքագծի վերաբերյալ. ՄԻՊ

ԱԺ ընտրությունները տեղի կունենան այս տարի. Ալեն Սիմոնյան

Ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ. ԲՀԿ-ի շտաբում բռնություն են գործադրել իրավապահների նկատմամբ

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել. բոցի բարձրությունը հասնում է 200-300 մետրի

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. դատախազություն

Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

14:00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 23.72 տոկոսը

Ակնոցներդ կջարդեմ. «Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

Որոշ մարդիկ միտումնավոր փորձում են ստվեր նետել ընտրությունների օրինականության վրա. Հովակիմյան

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

75 խախտում, 10 միջադեպ. վիճաբանել են ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձիք