Ադրբեջանը շարունակում է սուր ճոճել. հուլիսյան զորավարժության նպատակը

Հուլիսի 2-6-ը Ադրբեջանի ԶՈւ-ն նախատեսում է լայնածավալ զորավարժություն անցկացնել: Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն, դրան մասնակցելու է շուրջ 20 հազար զինծառայող, 120 միավոր տանկ եւ այլ զրահամեքենաներ, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ, 30 միավոր բանակային ու ճակատային ավիացիա, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանում կայանալիք զորավարժությունների մասին հայտարարությանը՝ նշելով, որ Ադրբեջանը պարտավոր էր նախօրոք ծանուցել այդ զորավարժությունները առնվազն 42 օր առաջ: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից՝ ԵԱՀԿ հանձնառությունների խախտումով լայնածավալ զորավարժությունների անցկացումը շարունակական բնույթ է կրում եւ բացասաբար ազդում տարածաշրջանում ռազմական թափանցիկության եւ կանխատեսելիության վրա:

«Հայկական կողմը հետեւողական բարձրացնում է ԵԱՀԿ հարթակում Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման ռեժիմի եւ ԵԱՀԿ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների խախտման խնդիրը` ընդգծելով, որ նման անպատասխանատու քայլերը սպառնում են ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությանը եւ խաղաղությանը», - ասել է Բալայանը:

Խոսքը ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 կետի մասին է, այն է` որոշակի ռազմական գործունեության մասին նախապես տեղեկացնելը, ներգրավված զորքերի քանակի եւ ռազմական տեխնիկայի մասով:

Վերոնշյալ կետը պահանջում է տեղեկացնել ռազմական գործունեության մասին այն դեպքերում, երբ դրանում ներգրավված է առնվազն 9000 մարդ, կամ առնվազն 250 միավոր տանկ, կամ առնվազն 500 միավոր զրահամեքենա, կամ առնվազն 250 միավոր հրետանային միջոց (100 մմ եւ ավելի տրամաչափով):

Չնայած զորավարժությանը մասնակցող ուժերի զգալի քանակին, սա վերջին շրջանում Ադրբեջանի ամենախոշոր զորավարժությունը չէ: Առաջիկա զորավարժությունը խախտում է վերոնշյալ փաստաթղթի միայն ներգրավված անձնակազմի քանակի մասով՝ ի տարբերություն Ադրբեջանի նախագահական ընտրություններից առաջ՝ սույն թվականի մարտին անցկացված զորավարժությանը: Դրան մասնակցում էին մոտ 25 հազար զինծառայողներ, 250 միավոր զրահատեխնիկա, շուրջ 1000 միավոր հրետանային միջոց եւ 50 միավոր ռազմական ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Այդուհանդերձ, մարտին կայացած զորավարժության հիմնական նպատակը նախընտրական քարոզարշավն էր:

Առաջիկա զորավարժությունների նպատակը, թերեւս, դաշտային պայմաններում նոր զինատեսակների փորձարկումն է: Այս շաբաթ տեղի ունեցած զորահանդեսին Ադրբեջանն արդեն ցուցադրեց իր բանակի երեք նոր զինատեսակները՝ բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը եւ հարցերի առիթ հանդիսացած ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռները:

Ամերիկյան Bell-412 ուղղաթիռների առկայությունը ադրբեջանական բանակում խնդրահարույց էր Ազատության աջակցության ակտի 907 բանաձեւի տեսանկյունից, որն ի սկզբանե արգելում էր ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, սակայն 2001 թ. փոփոխություններից հետո հնարավորություն էր տալիս ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին ահաբեկչության դեմ պայքարի, կոալիցիոն հակաահաբեկչական գործողությունների եւ Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու դեպքերում: Նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, ներկայացնելով Կոնգրեսին 907 բանաձեւում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, վստահեցրել էր, որ դա որեւէ կերպ չի խանգարի Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին, իսկ տրամադրվող օգնությունը չի օգտագործվի Հայաստանի դեմ:

Ինչեւէ, ըստ ԱՄՆ Պետդեպի՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ուղարկած հարցման պաշտոնական պատասխանի «Bell 412 ուղղաթիռները սերտիֆիկացված են որպես քաղաքացիական» եւ դրանց արտահանման համար լիցենզիա անհրաժեշտ չէ։

Անկախ ամերիկյան ուղղաթիռների անցած ճանապարհից, փաստ է, որ դրանք այժմ ադրբեջանական բանակում առկա են: Փաստ է նաեւ, որ դրանք օգտագործվելու են Հայաստանի դեմ, ինչպես և Ադրբեջանի բոլոր զինատեսակները, բացառությամբ, թերեւս, ռազմածովային ուժերի: Առաջիկա զորավարժությունը, բնականաբար, նույնպես ուղղված է Հայկական բանակի դեմ: Դրա մասին են խոսում թե՛ զորավարժության ընթացքում խաղարկվող՝ «պայմանական հակառակորդի» թիրախների ուղղությամբ կրակային հարվածներ հասցնելու եւ «օկուպացված տարածքներն ազատելու» նպատակով լայնամասշտաբ հարձակողական գործողություններ անցկացնելու սցենարները, թե՛ զորավարժությունների անցկացման «լեռնային-կտրտված տեղանքը»:

Թե ինչպիսին կլինի հայկական կողմի պատասխանը ցույց կտա ժամանակը, սակայն դատելով Ադրբեջանի ղեկավարության պարբերաբար կրկնվող նվաճողական բնույթի հայտարարություններից՝ պարզ է, որ միայն դիվանագիտական խողովակներով ադրբեջանական ռազմատենչ կեցվածքը հնարավոր չէ սաստել:

Տպել
3833 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել