Ինչ իրային եւ պարենային ապահովում պետք է հատկացվի պարտադիր ժամկետային զինծառայողներին

Երեկ «Հայկական Ժամանակ»-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել մի քաղաքացուց, այն մասին, որ Արցախի ՊԲ N զորամասում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը չեն լսել եւ զինծառայողներին հասանելիք մի շարք պարագաներ չեն տրամադրում, մասնավորապես` գուլպա, անդրավարտիք, անթեւ շապիկ եւ այլն:

ՀԺ-ն ուսումնասիրեց զինվորների մոտ գտնվող «Զինվորի հուշատետր»-ը, որտեղ մանրամասնորեն նշված է, թե ինչ իրային եւ պարենային ապահովում պետք է հատկացվի պարտադիր ժամկետային զինծառայողներին:

Այսպիսով, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինվորներին, սերժանտներին եւ ավագներին ըստ ցուցակի պետք է հատկացվեն.

Գլխարկ մորթուց` ձմեռային հատկացվում է 2 տարվա մեջ մեկ հատ:

Գլխարկ կիսաբրդյա` տոնական հատկացվում է 2 տարվա մեջ մեկ հատ:

Վերարկու ձմեռային կիսաբրդյա հատկացվում է 2 տարվա մեջ մեկ հատ:

Կոստյում տոնական կիսաբրդյա հատկացվում է 2 տարվա մեջ մեկ հատ:

Կոստյում ձմեռային` արհեստական մորթե օձիքով հատկացվում է 2 տարվա մեջ մեկ հատ:

Կոստյում բամբակյա կեպիով, այսինքն զինվորական համազգեստ հատկացվում է 8 ամիսը մեկ:

Վերնաշապիկ երկարաթեւ հատկացվում է 2 տարվա մեջ 2 անգամ:

Փողկապ հատկացվում է 2 տարվա մեջ մեկ հատ:

Տաք ներքնաշոր հատկացվում է 2 տարվա մեջ 2 անգամ:

Շապիկ բամբակյա հատկացվում է 1 տարվա մեջ 3 անգամ:

Կիսավարտիք բամբակյա հատկացվում է 3 հատ մեկ տարվա մեջ:

Գուլպա բամբակյա 1 տարվա մեջ հատկացվում է 8 զույգ:

Գուլպա կիսաբրդյա 1 տարվա մեջ հատկացվում է 4 զույգ:

Ձեռնոց բամբակյա երկմատնյա հատկացվում է 1 տարվա մեջ 1 զույգ:

Ենթաօձիք բամբակյա հատկացվում է 1 տարվա մեջ 36 հատ:

Թաշկինակ հատկացվում է 1 տարվա մեջ 3 հատ:

Սրբիչ վաֆլե բամբակյա հատկացվում է 1 տարվա մեջ 3 հատ:

Կոշիկ ճտքավոր յուֆետ հատկացվում է 8 ամիսը մեկ` 1 զույգ:

Կոշիկ խրոմե հատկացվում է 2 տարվա մեջ մեկ զույգ:

Մարզակոշիկներ հատկացվում է 2 տարվա մեջ 1 զույգ:

Հողաթափ զորանոցային հատկացվում է 2 տարվա մեջ մեկ զույգ:

Գոտեփոկ ճարմանդով հատկացվում է 2 տարվա մեջ 1 հատ:

ՀՀ զինված ուժերի պարտադիր ժամկետային ծառայողների համար նախատեսված են դրամական բավարարման հետեւյալ տեսակները.

Շարքային զինվորի ամսական դրամական բավարարման չափը կազմում է 3400 դրամ:

Եֆրեյտորի ամսական դրամական բավարարման չափը կազմում է 3600 դրամ:

Կրտսեր սերժանտի ամսական դրամական բավարարման չափը կազմում է 4000 դրամ:

Սերժանտի ամսական դրամական բավարարման չափը կազմում է 4500 դրամ:

Ավագ սերժանտի ամսական դրամական բավարարման չափը կազմում է 5000 դրամ:

Ավագի ամսական դրամական բավարարման չափը կազմում է 5300 դրամ:

ՀԺ-ն ուսումնասիրեց նաեւ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի պարենային ապահովման չափաքանակը` մեկ օրում մեկ զինծառայողի հասանելիքի չափով:

Հաց 1-ին տեսակի 650 գրամ` 200 գրամ նախաճաշին, 250 գրամ ճաշին, 200 գրամ ընթրիքին:

Թխվածքաբլիթ 60 գրամ:

Արագ պատրաստվող կիսաֆաբրիկատ 60 գրամ` ճաշին:

Մսի պահածո 125 գրամ, որից 75 գրամը ճաշին, իսկ 50 գրամը ընթրիքին:

Կիսաապխտած երշիկ 40 գրամ, որից 20 գրամը հատկացվում է նախաճաշին, 20 գրամը ընթրիքին:

Մսաբուսական պահածո 300 գրամ, որից 150 գրամը հատկացվում է ճաշին, 150 գրամը ընթրիքին:

Բանջարեղենի ռագու 150 գրամ հատկացվում է նախաճաշին:

Կարագ անհատական փաթեթավորմամբ 20 գրամ հատկացվում է նախաճաշին:

Հալած պանիր 30 գրամ հատկացվում է ընթրիքին:

Խտացրած կաթ 50 գրամ հատկացվում է ընթրիքին:

Հավի ձու հատկացվում է 1 հատ շաբաթը 4 անգամ:

Շաքարավազ 70 գրամ, որից 30 գրամը հատկացվում է նախաճաշին, 30 գրամը ընթրիքին, իսկ 10 գրամը երեկոյան ժամը 00:00-ից մինչեւ 06:00 մարտական հերթապահություն իրականացող զինծառայողներին:

Կերակրի աղ հատկացվում է 10 գրամ:

Կետչուպ հատկացվում է 20 գրամ ճաշին:

Մարինադ հատկացվում է 40 գրամ ճաշին:

Կարմիր լոլիկ սեփական հյութում հատկացվում է 40 գրամ ճաշին:

Խավիար հատկացվում է 50 գրամ ընթրիքին:

Թեյ 1.5 գրամ, որից 0.5 գրամը հատկացվում է նախաճաշին, 0.5 գրամը ընթրիքին, իսկ 0.5 գրամը նոյեմբերից ապրիլ ամիսներին ժամը 00:00-ից 06:00 մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին:

Օշարակ հատկացվում է 28 գրամ ճաշին:

Կոնֆետ կարամել հատկացվում է 30 գրամ:

Ջեմ հատկացվում է նոյեմբերից ապրիլ ամիսներին 30 գրամ` նախաճաշին:

Մուրաբա հատկացվում է 20 գրամ ընթրիքին:

Բնական սուրճ հատկացվում է 6 գրամ:

Տպել
4427 դիտում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի