Ազատամարտիկի գերեզմանի փողը չեն հատկացրել. պարզաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակչուհի Վարդուհի Մկրտչյանն ահազանգում է, որ ամիսներ առաջ մահացած ամուսնու գերեզմանի համար օրենքով հասանելիք գումարը ՊՆ-ն մինչ օրս չի տրամադրել, իսկ թոշակից վերջին երկու ամսվա գումարը պակաս են վճարել: Վարդուհի Մկրտչյանի ամուսինը՝ Արցախյան պատերազմի հերոս Գեորգի Մկրտչյանը երկրորդ կարգի հաշմանդամություն է ունեցել, երկարատև ծանր հիվանդություններից հետո՝ սույն թվականի հունվար ամսին մահացել է:  

«Ամեն կողմից փակ դռներ են դարձյալ, ես չկարողացա ՊՆ–ի սոցիալական աջակցության վարչություն մտնել»,-ասաց քաղաքացի Մկրտչյանը: Ամուսնու վերջին երկու ամիսների թոշակի գումարը կազմում է 120 հազար դրամ, սակայն ստացել են 96 հազար: Պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության վարչությունից վերջինիս հայտնել են, որ սխալմունք է եղել եւ ոչ մի դիտավոություն, սակայն Վարդուհի Մկրտչյանին չի հաջողվել վերցնել մնացած գումարը, ասել են՝ ազատամարտիկ ամուսինն արդեն կարմիր գրքույկի մեջ է եւ չի կարող ոչինչ անել:

Պատմում է, որ ամուսինը Արցախյան հերոսամարտի ժամանակ գլխից վիրավորվել է, կորցրել խոսելու եւ լսելու ունակությունը, սակայն ոչ գիտակցությունը: «Այդ հիվանդությունից հետո ամուսինս ինֆարկտ տարավ, մահվան վկայականի մեջ էլ կրկնակի ինֆարկտ է գրված»-ասաց Վարդուհին: Մոսկվայում են ապրել, սակայն մահացել է ամուսինը, կինը բերել, հայրենի գյուղում է հուղարկավորել:

Պաշտպանության նախարարություն է դիմել, ասում է՝ մի քանի օր առաջ էլ էր այնտեղ, սակայն թույլ չեն տվել մտնել: Ասում է՝ 1 միլիոն 400 հազար դրամ էլ պետք է տրամադրեն ամուսնու գերեզմանը սարքելու համար: ՊՆ-ի սոց վարչությունից հայտնել են, որ անհրաժեշտ են բոլոր փաստաթղթերը, որոնք Վարդուհի Մկրտչյանը տարել է, սակայն առ այսօր ոչ մի պատասխան չկա:

«Իմ խնդրանքն է, որպես ազատամարտիկի կին, ստանալ ինձ հասանելիք գումարը: Ես նաև գիտեմ, որ զոհված ազատամարտիկի ընտանիքին, եթե սոցիալապես անապահով է, ապա վերջինիս մահից հետո պետությունը պետք է տրամադրի թոշակի կեսը, այս դեպքում ամուսնուս 60 հազարի գոնե 30 հազարը պիտի տրամադրեին, բայց չեն տալիս»,-ասաց Վարդուհի Մկրտչյանը:

Ազատամարտիկ Գեորգի Մկրտչյանի ընտանիքի նպաստի եւ դեռևս անհայտ գերեզմանի խնդրով ՀԺ-ն հարցում արեց Պաշտպանության նախարարություն: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ եթե ազատամարտիկին առանձին գերեզման են տանում, այլ ոչ թե Եռաբլուր կամ Պանթեոն, այդ դեպքում գումար են տալիս, իսկ եթե նշված վայրեր, ապա՝ ո՛չ:

«Եթե ազատամարտիկը ունի հաշմանդամության կարգ, ուրեմն, գումար հասնում է իրեն: Իսկ ինչ վերաբերում է մահից հետո նրա ընտանիքին թոշակ տրամադրելուն՝ գումար չի հասնում: Անհնար է, որ օրենքով մարդուն որևէ բան հասնի եւ չտան, սա այդ երկիրը չէ, այստեղ վաղուց նման բաներ չկան»,-եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:

Տպել
6443 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան