«Տուբդիսպանսերը» նոր տնօրեն կունենա. նախկինի չարաշահումները կներկայացվեն դատախազություն

Աբովյան քաղաքում գտնվող Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում արմատական փոփոխությունների շրջան է սկսվել: Հաստատությունը շուտով նաեւ նոր ղեկավար կունենա:

Տնօրեն Արմեն Հայրապետյանն ազատվել է աշխատանքից: Առաջացած թափուր պաշտոնը համալրելու համար առողջապահության նախարարությունը հայտարարել է մրցույթ: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի բուժաշխատողներից տեղեկացանք, որ այստեղ անցկացվել են ստուգումներ, հայտնաբերվել են որոշակի չարաշահումներ, ինչից հետո էլ Արմեն Հայրապետյանն ազատման դիմում է գրել:

Նախորդ տարեվերջին բուժհիմնարկում հայտարարված կադրային կրճատումները տեղի չէին ունեցել: Նախատեսվում էր, որ աշխատանքից ազատվելու էին 360 աշխատակցից մոտավորապես 80-ը՝ միջին եւ կրտսեր բուժանձնակազմից: Տնօրեն Արմեն Հայրապետյանն այդ որոշումից հրաժարվել էր՝  նրանց բողոքի ցույցերի արդյունքում միայն: Այդուհանդերձ, ինչպես ասացին աշխատանքը պահպանած բուժաշխատողները, իրենց աշխատավարձերը նվազեցվել են, զրկվել են վճարովի արձակուրդի իրավունքից եւ այլեւս չեն համարվում հաստիքային աշխատող: Տնօրենի հեռանալուց հետո նրանք սպասում են, որ ոչ նպաստավոր այդ փոփոխությունը կվերանայվի, ինչպես խոստացվել է:

Ի դեպ, պատմում էին, որ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը ոգեւորված է եղել առողջապահության նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակմամբ, քանի որ վերջինս միառժամանակ աշխատել է այս հաստատությունում: Հայրապետյանը աշխատակիցներին հուսադրել է, թե շուտով իրենց հիմնարկում ամեն ինչ լավ է լինելու, այնինչ ընդամենը կարճ ժամանակ անց նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Աշխատակիցներին ասվել է, որ կրճատված աշխատավարձը նորից բարձրացվելու է: Նրանք կարծում են, որ դա կլինի ավելին, քան նախկինում նվազեցվել էր:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ անդրադարձել էր Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի անձնակազմի աշխատավարձերին՝ նշելով. «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա 25-30%-ով։ Ու սա ընդամենը մեկ ամսվա բարեխիղճ կառավարման, ռեսուրսների օպտիմալացման եւ վատնումների բացառման արդյունքում»։

Նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը, շարունակելով թեման, մեր հարցմանն ի պատասխան մանրամասնեց. «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում աշխատավարձերի բարձրացմանը հնարավոր է եղել հասնել առավել արդյունավետ աշխատանքի միջոցով: Կենտրոնի տնօրենը փոխվել է, նոր թիմի հետ նախարարի ղեկավարությամբ օպտիմալացրել են ծախսերը եւ խնայված միջոցներով բարձրացրել աշխատավարձերը: Լուծվում է նաեւ բուժքույրերին եւ մայրապետներին հաստիքացուցակում ներառելու հարցը, որից հետո նրանք հնարավորություն կունենան օգտվելու աշխատանքային պայմանագրով նախատեսված բոլոր իրավունքներից: Նախկին տնօրենի որոշմամբ՝ մեծ մասի հետ կնքվել էին ծառայությունների մատուցման պայմանագրեր, որով շատ իրավունքներ սահմանափակվել էին։ Ինչ վերաբերում է ստուգումներին, ապա կենտրոնում դրանք ընթացքի մեջ են, աուդիտ է ընթանում, որոնց արդյունքները կներկայացվեն դատախազություն»:

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շավարշ Գրիգորյանը: Հաստատությունում լուրեր են շրջում, որ հայտարարված թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու են նաեւ կենտրոնի նախկին ու ներկա երկու բժիշկներ: Թափուր պաշտոնի մրցույթն անցկացվելու է օգոստոսի 28-ին:  

Հավակնորդներին ներկայացվող պահանջներից են.

  • բարձրագույն բժշկական կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին՝ կառավարման ստաժ, կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ:
  • Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաեւ անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ լրացուցիչ աշխատողների, սարքավորումների եւ ծառայությունների անհրաժեշտության գնահատում,
  • Համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  • Չի լրացել հավակնորդի 65 տարին:

Հ.Գ. Որ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում ծախսերի առաջնահերթությունները տարակուսելի էին, անդրադարձել էինք ավելի վաղ, երբ այցելելով այս բուժհաստատություն, հայտնաբերել էինք, որ հիվանդների, անձնակազմի եւ վարչական աշխատողների համար ստեղծված են էապես տարբեր աշխատանքային պայմաններ: Մի դեպքում դեռ խորհրդային տարիների շունչն էր իշխում, մյուս դեպքում կար ժամանակակից չափանիշներին համապատասխան վերանորոգում ու կահավորում:

Տպել
7172 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ