Խտրականություն. մաքսայինն ընդդեմ «Ռոյալ Արմենիայի»

30/06/2018 schedule19:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 28-ի համարում

Սուրճի ներկրմամբ եւ վերամշակմամբ զբաղվող «Ռոյալ-Արմենիա» ընկերության եւ Մաքսային պետական կոմիտեի միջեւ հակամարտությունը շարունակվում է արդեն շուրջ երկու տարի: Այս հակամարտությունը վառ ապացույց է այն բանի, թե ինչպես են պետական մարմինները վարչական լծակների միջոցով իրենց համար անցանկալի ընկերությանը ստիպում դադարեցնել գործունեությունը: Իհարկե, «Ռոյալ-Արմենիան» շարունակում է գործունեություն ծավալել եւ կարծես թե չի պատրաստվում «հանձնվել», սակայն, ակնհայտ է, որ ոչ մի ընկերություն ի վիճակի չէ գործել պետական մարմինների հետ մշտական հակամարտության պայմաններում:

Ինչեւէ, «Ռոյալ-Արմենիա» ընկերության տնօրինությունը «Արմենիա մարիոթ» հյուրանոցում երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում հրապարակվեց ընկերության տնօրինության հայտարարությունը, ինչպես նաեւ ներկայացվեցին ՄՊԿ-ի հետ շարունակվող հակամարտության վերջին ամիսների մանրամասները: Առաջ անցնելով նշենք նաեւ, որ «Ռոյալ-Արմենիայից» անմիջապես հետո ասուլիս էր հրավիրել նաեւ ՄՊԿ-ի իրավաբանական եւ հետաքննության վարչության պետ Գեւորգ Ներսիսյանը: Ուստի, կողմերի ասածները մենք կփորձենք ներկայացնել զուգահեռ: Այսպիսով, «Ռոյալ-Արմենիայի» տնօրինությունը ՄՊԿ-ին մեղադրում է իրենց ընկերության կողմից ներկրված սուրճի մաքսազերծման գործընթացում խտրական մոտեցում դրսեւորելու, ինչպես նաեւ ընկերության նկատմամբ հետապնդում սկսելու մեջ:

Ըստ «Ռոյալ-Արմենիայի» տնօրինության, իրենց դեմ սկսված հետապնդման ընթացքում ՄՊԿ-ի ղեկավարությունը չի խորշում նաեւ կեղծիքներ կատարելուց եւ «Ռոյալ-Արմենիա» ՍՊԸ-ի գործարար համբավը վնասող սուտ տեղեկություններ տարածելուց:  «Ռոյալ-Արմենիայի» եւ ՄՊԿ-ի հակամարտության սուրճի մաքսազերծման արժեքին վերաբերվող դրվագն այսպիսինն է. այս ընկերության ներկրած սուրճի գրեթե բոլոր խմբաքանակները շուրջ երկու տարի է մաքսազերծվում են՝ հիմքում ունենալով 1 կիլոգրամը 1,8 դոլար արժեքը, որը սահմանում եւ ընկերությանը պարտադրում է ՄՊԿ-ն (հենց այս արժեքից է ձեւավորվում մաքսային տուրքը եւ ԱԱՀ-ն): Իսկ նույն տեսակի եւ նույն երկրից ներկրվող, բայց այլ ընկերությունների կողմից ներմուծված սուրճի խմբաքանակները մաքսազերծվում են՝ հիմքում ունենալով 0,9-ից 1,1 դոլար արժեք:

Արդյունքում, ինչպես նկատեց «Ռոյալ-Արմենիայի» նախագահ Գագիկ Հակոբյանը, իրենք եւ սուրճի շուկայում գործող մնացած ընկերություններն անընդհատ գտնվում են ի սկզբանե անհավասար պայմաններում: Մասնավորապես, «Ռոյալ-Արմենիայի» ներկրած սուրճի վերջին 18 տոննա քաշով խմբաքանակի մաքսային փաստաթղթերով, 1 կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 1,24 դոլար, սակայն ՄՊԿ-ն կրկին պարտադրել է 1,8 դոլար գինը: Սակայն իրենց գինը պարտադրելուց ՄՊԿ իրավաբանական վարչության պետ Գեւորգ Ներսիսյանից այս առնչությամբ պարզաբանումներ ստանալու լրագրողների բոլոր փորձերը, կարելի է ասել, անցան ապարդյուն: Գրեթե տասն անգամ տարբեր լրատվամիջոցների լրագրողներ Գ.Ներսիսյանից հարցրին, թե ինչու միեւնույն սուրճը մեկ առանձին ընկերության պարագայում մաքսազերծվում է բարձր գնով, իսկ մյուսների մոտ՝ անհամեմատ ցածր:

Բանն այն է, որ եթե ՄՊԿ-ի «Ռոյալ-Արմենիայի» պարագայում կիրառած մոտեցումը ճիշտ է, ապա ստացվում է, որ այդ պետական մարմինը պետությանը խոշոր չափի հասնող վնաս է պատճառում՝ այլ ընկերությունների նկատմամբ ուրիշ մոտեցում կիրառելով, քանի որ նրանց պարագայում ցածր մաքսային արժեք սահմանելով՝ համապատասխանաբար նվազում են նաեւ պետբյուջե վճարվող հարկերը: Իսկ եթե ընդհանուրի նկատմամբ կիրառվող մոտեցումը ճիշտ է, ապա ինչո՞վ է բացատրվում ՄՊԿ-ի «Ռոյալ-Արմենիայի» նկատմամբ դրսեւորած յուրահատուկ «վերաբերմունքը»: Չնայած իրավիճակն առավել քան պարզ է, սակայն Գ.Ներսիսյանը մեկ ասում էր, որ իրենք առաջնորդվել են «Ռոյալ-Արմենիայի» ներկայացրած փաստաթղթերով, բայց երբ հիշեցնում էինք 1,24 եւ 1,8 դոլարի մասին, նա պատճառաբանում էր իբր ընկերության ներկայացրած փաստաթղթերը իրենց չեն բավարարել, իսկ ինչպես են բավարարել անհամեմատ ավելի ցածր մաքսային արժեք ներկայացնողների «փաստաթղթերը», Գ.Ներսիսյանն այդպես էլ չպարզաբանեց:

Այստեղ տեղին է հիշեցնել «Ռոյալ-Արմենիայի» նախագահի մոտ մեկ տարի առաջ ասածը, ըստ որի, սուրճը ցածր մաքսային արժեքով մաքսազերծելու համար ՄՊԿ որոշ ղեկավար պաշտոնյաներ իրենցից գումար էին պահանջել, իսկ երբ իրենք հրաժարվել էին, այդ ցուցանիշը սահմանվել էր առավելագույն սանդղակով: Ինչ վերաբերվում է ՄՊԿ-ի կողմից «Ռոյալ-Արմենիայի» նկատմամբ հետապնդում սկսելուն: Ընկերության նախագահ Գ.Հակոբյանի խոսքերով, ՄՊԿ-ն փաստերի կեղծման միջոցով փորձել է իրենց ընկերության նկատմամբ գործ սարքել: «Ռոյալ-Արմենիային» մեղադրում են 2002 եւ 2003 թթ. ներկրված մի քանի խմբաքանակ սուրճերի մաքսային արժեքի սխալ տվյալներ ներկայացնելու մեջ:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս դեպքում մեղադրում են ոչ միայն մաքսային արժեքը նվազեցնելու, այլ նաեւ բարձրացնելու մեջ, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ընկերության տնօրինությունը ցանկացել է օրենքը խախտել, որպեսզի իրեն ֆինանսական վնաս պատճառի (բարձր գինը հանգեցնում է բարձր հարկերի): Սակայն իրականությունն այն է, որ այդ շրջանում «Ռոյալ-Արմենիա» ընկերությունն օգտվել է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքով սահմանված արտոնությունից` մի շարք հարկատեսակների, այդ թվում նաեւ մաքսատուրքի վճարումից ազատված է եղել: Այսինքն, ընկերության համար մաքսային արժեքի չափը էական նշանակություն չի ունեցել: Ուստի, ստացվում է, որ ըստ ՄՊԿ տրամաբանության, «Ռոյալ-Արմենիան» հենց այնպես հավեսի համար խախտումներ է արել:

Ի դեպ, Գ.Ներսիսյանը եւս հաստատեց այն հանգամանքը, որ վիճահարույց ժամանակահատվածում, երբ ենթադրվում է, որ իբր «Ռոյալ-Արմենիան» մաքսային փաստաթղթերում կեղծ տվյալներ է ներկայացրել, ընկերությունն օգտվել է ՕՆՄ օրենքով տրված արտոնությունից: Իսկ թե այդ դեպքում ընկերությունն ինչու պետք է ցանկանար խախտումներ կատարել, Գ.Ներսիսյանը չկարողացավ պարզաբանել: Այս դեպքում թերեւս կարելի է ենթադրել, որ ՄՊԿ-ում գործ սարքելիս վերը նշված արտոնության մասին մոռացած են եղել: Ինչեւէ, ՄՊԿ նյութերի հիման վրա Ազգային անվտանգության ծառայությունը ներկայումս իրականացնում է քննություն: Իսկ թե ինչպես կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը, սակայն ներկա քաղաքական կարգի պայմաններում դժվար թե այն ավարտվի հօգուտ տնտեսավարողի. Հայաստանում ընդունված կարգով միշտ պետք է լինի այնպես, ինչպես ցանկանում է այս կամ այն պետական գերատեսչությունը, ի դեմս նրա ղեկավարի:

Հ.Գ. Ի դեպ, «Ռոյալ-Արմենիայի» նախագահը ասուլիսի ընթացքում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՄՊԿ իրավաբանական վարչության պետ Գ.Ներսիսյանը ժամանակին (1996թ.) դատվել է կաշառակերության եւ խարդախության համար: Ինքը՝ Գ.Ներսիսյանը, ժխտեց կաշառակերության եւ խարդախության համար դատված լինելու հանգամանքը, սակայն մի փոքր անց իր խոսքում օգտագործեց հետեւյալ ձեւակերպումը. «Դա դատվածություն չի դիտարկվում»,- ասաց նա՝ այդպես էլ չցանկանալով մանրամասնել, թե այնուամենայնիվ, այդ ինչ պատմության մասին է խոսքը:

Վահագն Հովակիմյան

Տպել
2362 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին