Սահմանադրություն. հեղափոխություն առանց վարդերի՞

30/06/2018 schedule19:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 28-ի համարում

Կիրակի երեկոյան Երեւան է վերադարձել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը, որն իր հետ բերել է Վենետիկի հանձնաժողովի անվերապահ հավանությանն արժանացած սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակը: Ու եթե մինչեւ հանրաքվեն այլ անակնկալներ չլինեն, ապա, ինչպես ասում են ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր անդամները, Հայաստանը ժողովրդավարության առումով կարձանագրի լուրջ առաջընթաց: «Վերջին շրջանում ճակատն անընդհատ բետոնին խփելով՝ մենք հասկացանք, որ հույս կա տարածաշրջանում լինել առաջինը՝ առանց Վարդերի հեղափոխության, որը եղավ Վրաստանում:

Եւ եթե Ստրասբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները հարգվեն, ապա դրանից էապես շահելու է Հայաստանի հեղինակությունը»,- սա ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ընդդիմադիր անդամ Շավարշ Քոչարյանի տեսակետն է:  Եւ այսպես, վերջնական ի՞նչ տեսք է ընդունել առաջինից երկրորդ ընթերցման ներկայացվելիք սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Վենետիկի հանձնաժողովի պահանջով ձեւափոխվել է այն դրույթը, ուր ֆիքսված էր, որ ՀՀ նախագահն անձեռնմխելի է: ՀՀ նախագահի անձեռնմխելիությունը պահպանվել է միայն վերջինիս պաշտոնավարության ընթացքում: Սա, ըստ նախագահի լիազոր ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի, որը Ստրասբուրգում մասնակցել է համատեղ քննարկումներին, եվրոկառույցների համար էական փոփոխություն էր:

Այսուհետ ՀՀ գլխավոր դատախազին, նախագահի առաջարկությամբ, նշանակելու է  խորհրդարանը, իսկ Արդարադատության խորհրդի նիստերը խորհրդատվական ձայնի իրավունքով (առանց քվեարկելու իրավունքի) վարելու է Վճռաբեկ դատարանի նախագահը: Եւ քանի որ, համաձայն նախագծում կատարված փոփոխության, այսուհետ ՀՀ նախագահը Վճռաբեկ դատարանի նախագահին, ինչպես նաեւ դատավորներին նշանակելու է Արդարադատության խորհրդի ներկայացմամբ, ըստ Արմեն Հարությունյանի, դա կապահովի Արդարադատության խորհրդի անկախությունը թե՛ գործադիրից, թե՛ երկրի նախագահից: Բացի այդ, նկատելիորեն նվազել է նաեւ նախագահի դերը գործադիր իշխանության ոլորտում:

Փոփոխված նախագծով ՀՀ նախագահը կարող է հրավիրել եւ վարել կառավարության նիստերը միայն այն դեպքերում, եթե նիստի օրակարգային հարցերը վերաբերում են արտաքին հարաբերություններին, անվտանգության եւ պաշտպանության ոլորտներին: Մնացած դեպքերում նախագահը չի կարող հրավիրել եւ վարել կառավարության նիստեր: Փոփոխության է ենթարկվել նաեւ կառավարության ձեւավորման դրույթը: Եթե առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում նշված էր, որ նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի խումբ-խմբակցությունների հետ,  նշանակում եւ ազատում է վարչապետին, ապա Ստրասբուրգից բերված տարբերակում նախագահը վարչապետին նշանակում է ոչ թե խորհրդակցելով, այլ վարչապետի թեկնածությունը համաձայնեցնելով ԱԺ խումբ-խմբակցությունների հետ:

Այսինքն, վարչապետի թեկնածուն որոշվելու է ԱԺ մեծամասնություն-նախագահ բանակցություններում. վարչապետը պետք է ունենա ԱԺ մեծամասնության աջակցությունը: Եւ քանի որ այսուհետ գործադիր մարմնի ղեկավարի թեկնածությունը համաձայնեցված է լինելու խորհրդարանի հետ, որոշակի փոփոխություն է կրել նաեւ կառավարության ձեւավորման դրույթը.

«Մենք համաձայն էինք այն տարբերակին, որ եթե ԱԺ-ն երկու անգամ չի հաստատում նախագահի ներկայացրած կառավարության գործունեության ծրագիրը, նախագահը արձակում է ԱԺ, իսկ արդեն նորընտիր խորհրդարանն իրավասու է նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ: Մինչդեռ, Վենետիկի փորձագետներն ասացին, որ եթե վարչապետի նշանակումը  համաձայնեցված է լինելու խորհրդարանի հետ, դժվար է պատկերացնել, որ խորհրդարանն այդ դեպքում կարող է երկու անգամ չհաստատել նախագահի ներկայացրած կառավարությանը: Ուստի, նրանց առաջարկով մենք այս դրույթից հանեցինք այն պարբերությունը, որ նախագահի կողմից ԱԺ-ն լուծարելուց հետո նոր խորհրդարանը կարող է նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ: Բացի այդ, հենց Վենետիկի փորձագետները նշեցին, որ ԱԺ-ն չպետք է նման լայն իրավունք ունենա ցանկացած պատճառով անվստահություն հայտնել ժողովրդի կողմից ընտրված նախագահին»,- ասում է Արմեն Հարությունյանը:

Այդուհանդերձ, Սահմանադրությամբ ամրագրված մնում է այն դրույթը, որ եթե խորհրդարանը երկու անգամ չի հաստատում նախագահի ներկայացրած կառավարության գործունեության ծրագիրը, նախագահը լուծարում է ԱԺ-ն:

Ինչ  վերաբերում է Երեւանի քաղաքապետին, ապա երկրորդ ընթերցման դրվելիք  նախագծում ամրագրվել է, որ Երեւանը համայնք է: Իսկ քաղաքապետի ընտրությունը կարգավորվելու է օրենքով: Այն, որ Երեւանը ֆիքսվում է որպես համայնք, նշանակում է, որ քաղաքապետը պետք է լինի ընտրովի: Իսկ թե օրենքը ընտրության կոնկրետ ի՞նչ տարբերակ կընտրի՝ ուղղակի ընտրությո՞ւն, թե՞ քաղաքապետին կընտրի քաղաքի ավագանին, դա դեռեւս որոշված չէ:  Այսպիսով, հուլիսի առաջին տասնօրյակում վերջնական տեսքի բերված սահմանադրական բարեփոխումների նախագիծը, մինչեւ երկրորդ ընթերցում, կրկին ուղարկվելու է Վենետիկ՝ վերջնական փորձաքննության:

Եւ, ինչպես ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ «Եթե ամեն ինչ գնա համաձայն Ստրասբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների, ապա դեմոկրատիայի առումով Հայաստանն էական առաջընթաց է արձանագրելու ողջ տարածաշրջանում»: Ինչ վերաբերում է սահմանադրական ողջ այս գործընթացի հնարավոր զարգացումներին, ապա ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունն արդեն աշխատում են Եվրոպայի «դաբրոն» ստացած Սահմանադրության նախագիծը հարմարեցնել սեփական քաղաքական շահերին: Թե ո՞ւմ շահը կշահի, այս պահին դժվար է կանխատեսել: Համենայնդեպս, մինչեւ նոյեմբերյան հանրաքվեն դեռ բավական ժամանակ կա:           

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2555 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին