Մենք եւ նրանք. ետ ենք մնում

30/06/2018 schedule19:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 28-ի համարում

Անցած շաբաթ կառավարությունը հաստատեց ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարությունը առաջիկա 20-25 տարիների համար: Եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ դրանով Հայաստանը, փաստորեն, սկսում է ատոմային էներգետիկայից հրաժարվելու գործընթացը, ինչին մենք արդեն անդրադարձել ենք, ապա այս ռազմավարությունը նմանվում է մի հեքիաթային ծրագրի: Առաջին հայացքից թվում է, թե դրա իրականացման պարագայում Հայաստանին մատով ցույց կտան ու կասեն. «Տեսեք ինչ լավ էներգետիկա ունեն»: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում, տարիներ անց Հայաստանը իր էներգետիկ հզորություններով ամենեւին էլ չի համարվի մի ինչ-որ ուշագրավ երկիր, եթե ամբողջությամբ իրականա ռազմավարությունը:

Նույնիսկ այն դեպքում, երբ իրականանան այդ ռազմավարությամբ նախանշված ծրագրերը` կառուցվեն երեք խոշոր հիդրոէլեկտրակայաններ` Մեղրու ՀԷԿ-ը, Լոռի-Բերդ ՀԷԿ-ը եւ Շնողի ՀԷԿ-ը: Նույնիսկ եթե 20 տարի հետո Հայաստանում հողմաէլեկտրակայաններով արտադրվի տարեկան մեկ միլիարդ կվտ. ժամ էլէներգիա, ինչպես ծրագրել են մերոնք: Սրանք լավ ծրագրեր են, եթե չենք նայում, թե ուր են գնում մեր հարեւանները: Ընդհանրապես, դեռ խորհրդային ժամանակների քարոզչական տեխնոլոգիան հիմնված էր այն սկզբունքի վրա, որ բնակչությունը որքան քիչ տեղեկացված լինի «հակառակորդի» հաջողությունների մասին, այնքան մեր հաջողությունները դարակազմիկ կթվան: 

Նույն տեխնոլոգիան հիմա կիրառվում է մեզանում: Մեզ անընդհատ ներշնչում են, որ ՀՀ-ն տարածաշրջանում ամենամեծ էներգետիկ կարողություններով երկիրն է, եւ շուտով` շատ շուտով մեր հարեւանները ծնկաչոք գալու են մեր դուռը մեզնից էլէկտրաէներգիա խնդրելու: Այն, որ այսօր Հայաստանը, թեկուզեւ տեսականորեն, այդպիսին է, իրականությունից հեռու չէ: Բայց այն, որ այդպիսի կարգավիճակ ունենալու է նաեւ ապագայում` հեքիաթ է: Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը նայել, թե ինչ են անում մեր հարեւանները իրենց էներգետիկայի բնագավառում: Եւ առաջին հերթին Ադրբեջանն ու Թուրքիան: 2003 թվականին Ադրբեջանի այսպես կոչված Հյուսիսային ՋԷԿ-ում շահագործման հանձնվեց 400 ՄՎտ հզորությամբ գազային տուրբին:

Սա հատուկ ուշադրության է արժանի այն տեսանկյունից, որ սրա համար վարկ է տրամադրել Ճապոնիայի կառավարությունը: Այս վարկը նույն այն պայմաններով է, որը տրամադրվելու է նաեւ Հայաստանին Երեւանի ՋԷԿ-ում նույն կարգի տուրբին տեղադրելու համար: Տարբերությունը միայն այն է, որ Ադրբեջանում տեղակայվածը երկու անգամ հզոր է, քան այն, որը առաջիկայում տեղադրվելու է Երեւանում եւ շահագործման է հանձնվելու 2007-ին: Ավելի ուշագրավ հանգամանք` 2008 թվականին նույն Հյուսիսային ՋԷԿ-ում կտեղադրվի երկրորդ տուրբինը նույնպես 400 ՄՎտ հզորությամբ: Այսպիսով, արդեն 2008թ. միայն նոր տեղադրված գազային տուրբինների հաշվին Ադրբեջանը կունենա Հայկական ատոմակայնի հզորությունը երկու անգամ գերազանցող հզորություն:

Ընդ որում, այդ նոր հզորությունները ապահովող տուրբինները գերժամանակակից տեխնոլոգիաներով` ճապոնական արտադրության, հրաշալի տեխնիկական տվյալներով էլեկտրակայաններ են, որոնցում արտադրված էլէներգիայի ինքնարժեքը մոտավորապես հավասարվում է ատոմակայանի արտադրածի ինքնարժեքին: Այս ֆոնին Երեւանի ՋԷԿ-ում տեղադրվելիք բլոկը մի տեսակ կորցնում է այն հմայքը, որը ներկայացնում են մեր իշխանությունները: Փաստորեն, ստացվում է, որ այն ընթացքում քանի դեռ մենք գլուխ էինք գովում, թե Երեւանի ՋԷԿ-ում տեղադրվելու է ժամանակակից, հզոր գազային տուրբին, Ադրբեջանն իր մոտ արդեն տեղադրել է դրանից երկու անգամ հզորը, իսկ մեր տեղադրելուց մեկ տարի հետո մի հատ էլ շահագործման է հանձնելու: Շարունակենք:

Մեր մյուս հարեւանը` Թուրքիան եւս աննկարագրելի տեմպերով կարգի է բերում իր էներգետիկան: Միայն 2001-2004 թվականների ընթացքում Թուրքիայում տեղադրվել են 12 հատ 400 ՄՎտ-անոց նմանատիպ տուրբիններ` 2-ը ճապոնական, 10-ը` ամերիկյան արտադրության: Այսինքն՝ Թուրքիայում վերջին 4 տարիների ընթացքում միայն այս տիպի տուրբինների հաշվին ստեղծվել են մեր ատոմակայանի հզորությունը 12 անգամ գերազանցող հզորություններ: Այս աշխատանքները Թուքիայում դեռ շարունակվում են, ու շատ դժվար է ասել, թե ասենք առաջիկա 5-6 տարիներին էներգետիկ հզորությունների առումով ինչ պատկեր կունենա այս երկիրը:

Պետք է նկատի ունենալ, որ էներգետիկայի մասին խոսելիս շատ հստակ ու կոնկրետ թվերի հետ գործ ունենք: Սա տնտեսական աճ չէ, որ ինչ թիվ ուզենանք` նկարենք, բանակ չէ, որ ասենք՝ տարածաշրջանում ամենահզորն է, ու փորձենք բոլորին դա ապացուցել, կոռուպցիայի մակարդակ չէ, որ ասենք՝ մեզ մոտ ավելի ցածր է, ու ձեւացնենք, թե բոլորը հավատում են մեզ: Խոսքը չոր թվերի մասին է` որքա՞ն կա եւ որքա՞ն է լինելու մեզ մոտ, եւ որքա՞ն կա ու որքա՞ն է լինելու մեր հարեւանների մոտ:

Հայկ Գեւորգյան

Տպել
2462 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին