Ուրուգվայը ԱԱ-ից դուրս թողեց Պորտուգալիային. 1/4-ում կմրցի Ֆրանսիայի դեմ

Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքկանը ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության քառորդ եզրափակչում է: Քիչ առաջ 1/8 եզրափակչում դիտարժան խաղում առավելության հասավ Պորտուգալիայի նկատմամբ: Հաղթեց 2:1:

7-րդ րոպեին գնդակի գեղեցիկ խաղարկումից հետո Ուրուգվայից հաշիվը բացեց Էինսոն Կավանին: Պորտուգալացիներն այդ գոլին պատասխանեցին 2-րդ կեսում: 55-րդ րոպեին աչքի ընկավ Պեպեն: 7 րոպե անց, սակայն, ուրուգվայցիները կրկին առաջ անցան, ու կրկին գոլի հեղինակ դարձավ Կավանին: Հետագա ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին:  2:1, եւ Կրիշտիանու Ռոնալդուի Պորտուգալիան, ինչպես Լիոնել Մեսսիի Արգենտինան, լքում է աշխարհի առաջնությունը:

Հունիսի 30-ին կայացել էր նաեւ 1/8 եզրափակչի Ֆրանսիա-Արգենտինա դիմակայությունը: Այդ հանդիպումը ոչ միայն դիտարժան, այլեւ գոլառատ ստացվեց: 13-րդ րոպեին Ֆրանսիայի կազմում 11-մետրանոցից առաջին գոլը խփեց Անտուան Գրիզմանը: 41-րդ րոպեին Անխել դի Մարիան հավասարեցրեց հաշիվը:

48-րդ րոպեին արդեն արգենտինացիներն առաջ անցան: Աչքի ընկավ Գաբրիել Մերկադոն: 57-րդ րոպեին ֆրանսիացիներից Բենջամին Պավարը հաշիվը դարձրեց 2:2: 64-րդ րոպեին Կիլիան Մբապեի շնորհիվ Ֆրանսիան կրկին հայտնվեց հաղթողի դերում: 68-րդ րոպեին նույն Մբապեն մեծ հաշվով վճռեց հանդիպման ելքը՝ խփելով իր թիմի 4-րդ գնդակը: Հանդիպման ավելացված ժամանակում՝ 93-րդ րոպեին, Արգենտինայի հարձակվող Սերխիո Ագուերոն հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, սակայն ավելին անել «ալբիսելեստեին» չհաջողվեց. 4:3:

Աշխարհի 2 լավագույն ֆուտբոլիստները՝ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին, Մունդիալի մնացած հատվածը կդիտեն հեռուստացույցով, իսկ քառորդ եզրափակչում կհանդիպեն Ուրուգվայն ու Ֆրանսիան: Այդ խաղը կկայանա հուլիսի 6-ին:

Հուլիսի 1-ին տեղի կունենա 1/8 եզրափակչի եւս 2 խաղ՝ Իսպանիա-Ռուսաստան եւ Խորվաթիա-Դանիա: Դրանք կսկսվեն համապատասխանաբար 18:00-ին եւ 22:00-ին:

Տպել
3199 դիտում

Լարսի անցակետն ու ճանապարհը շարունակում է փակ մնալ. ձնահոսքի վտանգ կա

2019-ին կբարձրանա մոտ 11000 բուժաշխատողի աշխատավարձ, կներդրվի ապահովագրության համակարգ (տեսանյութ)

Պետք է առնվազն չկասկածեր ընդունակություններիս և գիտելիքներիս վրա. Ջուլֆալակյանը՝ լրագրողին

Ժամը 18:00-ի դրությամբ՝ համաներմամբ ազատ է արձակվել 491 դատապարտյալ

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ավետարանչական ընկերակցության Հայաստանի տնօրեն Հարութ Ներսեսսյանին

Բրյուսովի անվան համալսարանի դասախոսներն իրենց ուսանողուհիներին սթափության կոչ են անում

Դուք կարծում եք՝ Էդուարդ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը ձայն չունե՞ն, ընտրող չեն ունենալո՞ւ. Շարմազանով

Բացահայտվել է պլանավորված գողությունների շարք Արարատի մարզում. 2 անձ կալանավորվել է

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ԱՄՆ-ն կարող է արտաքսել Ֆեթուլլահ Գյուլենին

«Մանկական եվրատեսիլի» ՀՀ մասնակիցն ուզում է Եվրոպային ցույց տալ՝ ինչ տաղանդավոր են հայերը

Փաշինյանը զինվորականներին պարգեւատրել է նույն հայկական արտադրության ժամացույցներով, որոնցից ինքն է կրում

Ալիեւը մեկնում է Մինսկ. հնարավո՞ր է ռազմական նոր գործարք

Թուրքիան ձեռք է բերում С-400 ՀՕՊ համակարգեր. ԱՄՆ շարունակում է արգելափակել F-35–երի ծրագիրը

Նախարարները կգան ու կգնան, բայց ոլորտի շարժիչ ուժը՝ դուք կմնաք. Թանդիլյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին

Ընտրությունները կարեւոր են. Հայաստանի ժողովուրդը վերաձեւում է իր ապագան. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Կարեն Սարուխանյանը գյումրեցի դպրոցականներին արձակուրդ է տվել. թիվ 18 դպրոցում դասեր չեն լինի

Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու մասին

Դավիթ Խաժակյանը կղեկավարի «Լուսավոր Հայաստան»-ի շտաբը

Վարդենյանց եւ Ճամբարակի լեռնանցքներում խիտ մառախուղ է