Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ ժամանած դատախազներին, պատվիրակություններին

01/07/2018 schedule12:23

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ դատախազության 100-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին: 

Հուլիսի 1-ին՝ ՀՀ դատախազության աշխատողի օրը կայանալիք ՀՀ դատախազության համակարգի 100-ամյակի հանդիսավոր միջոցառումներին, ինչպես նաև հուլիսի 2-ին Երևանում կայանալիք ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք միջազգային, միջպետական կազմակերպությունների և երկրների պատվիրակություններ, որոնց ղեկավարներին այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հայտնում են ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից: 

Մասնավորապես՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Գերհարդ Յարոշի, ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևի, ԱՊՀ   գործադիր կոմիտեի նախագահ–գործադիր քարտուղարի տեղակալ Աբիգայ Սմագուլովի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային այդ կազմակերպությունների և ՀՀ գլխավոր դատախազության գործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև անդամ-երկրների համատեղ ջանքերով այդ կազմակերպությունների արդյունավետությունը բարձրացնելու, նրանց ներուժն առավել նպատակային օգտագործելու հնարավորություններին և ուղղություններին վերաբերող հարցեր: Կարևորվել է հատկապես անդրազգային հանցավորության դեմ հասցեական պայքար մղելու համար դատախազությունների կողմից ստեղծված միջազգային, տարածաշրջանային ընդհանուր ձևաչափերն ու հարթակներն օպերատիվ տեղեկատվության, փորձի փոխանակման համար առավել ակտիվացնելու, արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը: 

Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունեցել նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկի, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովի, Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնակատար Գեորգի Բադաշվիլիի, ՉԺՀ գլխավոր դատախազի տեղակալ Չժան Սյուեցյաոյի, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մարատ Ախմետժանովի և պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության նախագահ Ալիկ Շպեկբաևի, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գայրատ Խիդոյատովի, Մոլդովայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Միրչա Ռոշիոռուի, Ռումինիայի գլխավոր դատախազի խորհրդական Օվիդիու-Վասիլի Պրեդեշկուի, Էստոնիայի Հանրապետության դատախազության ավագ դատախազ Դիլայլա Տամիկսաարի ղեկավարած պատվիրակությունների հետ: 

Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և նշված երկրների դատախազությունների երկկողմ հարաբերությունների, քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում գործակցության մեխանիզմների բարելավման հետ կապված հարցեր:

 

 

Առանձին երկրների դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում շոշափվել են նաև ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում կոնկրետ ուղղություններով համագործակցությունն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու հնարավոր մոտեցումներին, համատեղ միջոցառումներ նախաձեռնելու հեռանկարներին վերաբերող խնդիրները:

 

 

Բոլոր պատվիրակությունների ղեկավարներին ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության 100-ամյա հոբելյանի հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար, ինչը, ըստ պարոն Դավթյանի, ոչ միայն Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերաբերմունքի ցուցիչ է, այլև խոսում է ՀՀ դատախազությանը որպես վստահելի և արդյունավետ գործընկերոջ վերաբերվելու, փոխադարձ հարգանքի, անկեղծ գործակցության հենքի վրա ՀՀ դատախազության հետ հարաբերությունների զարգացման ձգտումների և առկա մեծ ներուժի մասին:  

 

 

Հուլիսի 1-ին նմանատիպ հանդիպումներ նախատեսված են նաև Հունաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ:  

Տպել
2046 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)