Հաջորդ տարվանից 1-ին դասարանցիները կգրանցվեն առցանց, կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը. նախարար

Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլրացվեն առցանց՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը ու տնօրենների կողմից իրենց լիցենզիայով թույլատրվածից ավել աշակերտ ընդունելու հնարավորությունը։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքերով, սա համակարգային խնդիր է, որը լուծում կստանա հաջորդ տարվանից, երբ այլևս որևէ տնօրեն առնչություն չի ունենա առաջին դասարանցիների ընդունելության հետ։ Կգործի կայք, որտեղ առաջին դասարան հաճախելու պատրաստվող երեխայի ծնողը կբացի կոնկրետ դպրոցի էջը, որը ցանկանում է ու այնտեղ նշված կլինի, թե որքան թափուր տեղ կա առաջին դասարանցիների համար։

Հայտը լրացնելուց հետո տնօրենը կընդունի այն առցանց:

Նախարարը եթերում նշեց նաև, որ կան որոշ «օլիգարխ դպրոցներ», որոնք չափից դուրս շատ աշակերտներ են ներգրավում, իսկ նախարարությունը կամ տեսչությունը, հաշվի առնելով այդ տնօրենների կապերն այս կամ այն պաշտոնյաների հետ, չէին կարողանում զրկել նման հնարավորությունից, արդյունքում՝ մյուսները թերբեռնված են լինում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Նախարարը հավելեց, որ կայքը գրեթե պատրաստ է, այն կգործարիվի արդեն հաջորդ տարվա առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ:

Տպել
13641 դիտում

ՊՆ հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան

Չեմ փոշմանել, որ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Աղվան Վարդանյան

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի ՄԳ գլխավոր կոնֆերանսին

Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Արցախի զինկոմի որդին հոր հետ վիճելու համար, ընկերների հետ ծեծել է քաղաքացուն (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Ինչպե՞ս նորոգել ռազմական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները. քննարկում բելառուսական կողմի հետ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում

Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն. Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Երիտասարդ հունահռոմեականները ԱԱ-ից վերադարձել են 1 ոսկով, 2 արծաթով

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա

Թուրք սահմանախախտ երեխայի ծնողները խնդրում եմ ՀՀ իշխանություններից հետ վերադարձնել իրենց որդուն

Երթուղայինով՝ «պպզած». առանց ռազմավարության

Էլի չստացվեց. «ԱՄ»-ն Ռուզան Խաչատրյանի հետ չէ

55 միլիոն դրամ. ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները մասնակի վերականգնել են պետության պատճառված վնասը

Խասիաթ. եթե կալանավորել են՝ կդատեն