Դրամատիկ խաղում Խորվաթիան ԱԱ-ից դուրս թողեց Դանիային

Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ 3-րդ թիմը, որը ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց: Քիչ առաջ դրամատիկ խաղում պայքարից դուրս թողեց Դանիային: Մրցակցի նկատմամբ առավելության հասավ հետխաղյա 11-մետրանոցներով:

Այս խաղում գոլեր խփվեցին միայն հանդիպման սկզբնամասում: Դանիացիները Մատիաս Յորգենսենի գոլի շնորհիվ առաջին րոպեին առաջ անցան: Ընդամենը 3 րոպե անց Խորվաթիայից հաշիվը հավասարեցրեց Մարիո Մանջուիչը: Մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին. 1:1:

Լրացուցիչ ժամանակի վերջում խորվաթները 11-մետրանոց վաստակեցին: Անտե Ռեբիչը մեն-մենակ էր մնացել եւ արդեն պատրաստվում էր գրավել դատարկ դարպասը, սակայն նրան գցեցին: Լուկա Մոդրիչը չկարողացավ իրացնել 11-մետրանոցը: Հաշվի մեջ փոփոխություն չեղավ, ու 1/8 եզրափակչի 2-րդ անընդմեջ խաղում հաղթողի հարցը որոշեց 11-մետրանոց հարվածաշարը:

Այստեղ փայլեցին 2 թիմերի դարպասապահները՝ Դանայից Կասպեր Շմեյխելը եւ Խորվաթիայից Դանիել Սուբաշիչը: Վերջինս 1 11-մետրանոց ավելի հետ մղեց ու իր թիմին քառորդ եզրափակչի ուղեգիր պարգեւեց:

Հաջորդ փուլում խորվաթները կպայքարեն Ռուսաստանի դեմ, որը նույնպես 1/8 եզրափակիչը հաղթահարեց 11-մետրանոցներով: Իսպանիայի դեմ հանդիպումն ավարտվեց 1:1, իսկ 11-մետրանոցներով ռուսները հաղթեցին 4:3:

Բացի Խորվաթիայից՝ 1/4 եզրափակչում են նաեւ Ռուսաստանը, Ուրուգվայն ու Ֆրանսիան: Այդ փուլի Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին: Հուլիսի 2-ին տեղի կունենան 1/8 եզրափակիչ Բրազիլիա-Մեքսիկա եւ Բելգիա-Ճապոնիա խաղերը:

Տպել
1853 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց