Մրցակիցների ձախողումների շնորհիվ ՀՀ բասկետբոլի ընտրանին Եվրոյի ընտրական մյուս փուլում է

Եվրոբասկետ 2021-ի նախընտրական առաջին փուլում ՀՀ բասկետբոլի հավաքականին օգնեցին մրցակիցների անհաջող ելույթները: Երեկ՝ հուլիսի 1-ին, C խմբում Կիպրոսը սեփական հարկի տակ 76:89 հաշվով զիջեց Լյուքսեմբուրգին, Շվեյցարիան էլ A խմբում հյուրընկալվելիս 83:88 հաշվով պարտվեց Սլովակիային: Արդյունքում B խմբում ընդգրկված Հայաստանը դարձավ 3 խմբերում 2-րդ տեղը գրաված թիմերից ամենալավ ցուցանիշներն ունեցող ընտրանին եւ խմբերի հաղթողների հետ դուրս եկավ նախընտրական 2-րդ փուլ:

Օրեր առաջ Հայաստանն իր վերջին խաղում հյուրընկալվելիս 90-64 հաշվով զիջել էր Դանիային: Նախընտրական առաջին փուլում հայ բասկետբոլիստները B խմբում 2 անգամ հաղթել են Ալբանիային եւ նույնքան անգամ զիջել Դանիային՝ 6 միավորվ զբաղեցնելով 2-րդ տեղը: Նույնքան միավոր ունեն նաև Շվեյցարիան ու Կիպրոսը, սակայն ՀՀ-ին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:

A խմբում առաջին տեղն է զբաղեցրել Մակեդոնիան: B խմբում հաղթել է Դանիան, իսկ C-ում՝ Պորտուգալիան:

Նախընտրական 2-րդ փուլում Հայաստանը կպայքարի D խմբում: Մրցակիցները հայտնի կդառնան այսօր: Ընտրական 2-րդ փուլի խաղերը կսկսվեն սեպտեմբերի 13-ից: Հայաստանն իր առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 16-ին տանը:

Տպել
689 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին