Նախընտրական փուլում ՀՀ-ին հաղթած թիմերն այլեւս ֆուտբոլի աշխարհի առաջնությունում չեն

Աշխարհի 2018 թ. առաջնության նախընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին հաղթած Դանիան ու Լեհաստանն այլեւս չեն պայքարում մրցաշարի եզրափակիչ փուլում: Երեկ՝ հուլիսի 2-ին, Մունդիալը ձախողած Լեհաստանին միացավ նաեւ Դանիան:

Դանիան 1/8 եզրափակչում դրամատիկ պայքարում զիջեց Խորվաթիային: Երեկ դանիացիները Մատիաս Յորգենսենի գոլի շնորհիվ առաջին րոպեին առաջ անցան: Ընդամենը 3 րոպե անց Խորվաթիայից հաշիվը հավասարեցրեց Մարիո Մանջուիչը: Մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին: Լրացուցիչ ժամանակում Լուկա Մոդրիչը կարող էր հաղթանակ պարգեւել իր թիմին, սակայն չիրացրեց Անտե Ռեբիչի վաստական 11-մետրանոցը: Խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1, իսկ 11-մետրանոց հարվածաշարում խորվաթներն ավելի դիպուկ գտնվեցին

Մինչեւ 1/8 եզրափակիչ հասնելը դանիացիներն ընդգրկված էին C խմբում: Այդտեղ նրանք 5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեցին՝ առաջինը զիջելով Ֆրանսիային (7 միավոր): Ոչ մի պարտություն չկրեցին: Հաղթեցին Պերուին (1:0), ոչ-ոքի խաղացին Ավստրալիայի (1:1) ու Ֆրանսիայի (0:0) հետ:

Եթե Դանիան պայքարեց ու մինչեւ փլեյ-օֆ հասավ, ապա Լեհաստանն անփառունակ ելույթներ ունեցավ ԱԱ-ում: Տեսականորեն H խմբի ֆավորիտն էր, բայց զբաղեցրեց վերջին տեղը: Առաջին խաղում անակնկալ պարտվեց Սենեգալին (1:2), հետո էլ խոշոր հաշվով զիջեց Կոլումբիային (0:3):

Հաղթանակ տարավ, միայն ոչինչ չորոշող 3-րդ տուրի Ճապոնիայի դեմ խաղում (1:0), բայց վաստակած 3 միավորներն անգամ խմբի վերջին հորիզոնականը լքելու համար բավարար չեղան: Թիմի առաջատար Ռոբերտ Լեւանդովսկին էլ (լուսանկարում), որը նախընտրական 2 խաղերում ՀՀ-ին 4 գոլ էր խփել, 16 գոլով դարձել էր եվրոպական գոտու նախընտրական փուլի լավագույն ռմբարկու, ԱԱ-ում ոչ անգամ մրցակիցների դարպասը չգրավեց:

Լեհաստանը որակավորման փուլում 2016-ի հոկտեմբերին Հայաստանին հաղթել էր 2:1: 2017-ի հոկտեմբերին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ջախջախել էր 6:1, Լեւանդովսկին էլ հետ-տրիկի հեղինակ էր դարձել: Դանիան 2016-ի սեպտեմբերին սեփական հարկի տակ ՀՀ-ին հաղթել էր 1:0: 2-րդ խաղում՝ 2017-ի սեպտեմբերին, ինչպես Լեհաստանը, հյուրընկալվելիս առավելության հասավ խոշոր հաշվով՝ 4:1: Այժմ այս 2 հավաքականների ֆուտբոլիստներն էլ հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում ընթացող մրցաշարը կդիտեն հեռուստացույցով:

Տպել
2618 դիտում

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են