Թրամփը ցանկանում է հասկանալ Պուտինին, ոչ թե զիջումների գնալ․ Ջոն Բոլթոն

Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 16-ին Հելսինկիում նախատեսված հանդիպումը Թրամփին կընձեռի ռուսաստանցի պաշտոնակցին հասկանալու հնարավորություն: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Նա վերջերս Մոսկվայում էր եւ «Ֆոքս Նյուզ» հեռուստակայանի հետ զրույցում երեկ մեկնաբանել է ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամից դուրս հանելու հնարավորությունը:

«Նա ուզում է հասկանալ ռուսաստանցիների դիրքորոշումը եւ ավելին՝ նա ուզում է, որ Վլադիմիր Պուտինն էլ մեր դիրքորոշումը հասկանա»,- ասել է Բոլթոնը եւ շարունակել,- «Եթե արձանագրվի բեկումնային առաջընթաց, ապա շատ լավ կլինի, բայց առանցքայինը, թերեւս, այն է, որ Թրամփի վարչակազմի աշխատանքի մեկնարկից մեկուկես տարի անց այս հանդիպումը, վերջապես, տեղի կունենա»:

Բոլթոնի փոխանցմամբ, Թրամփը հանդիպումից առաջ արտաքին քաղաքականության ասպարեզում զիջումների չի գնում, գրում է Ազատությունը:

«Ֆոքս Նյուզ»-ի թղթակիցը Բոլթոնին խնդրել է մեկնաբանել երկու հաղորդագրությունները, որոնցից մեկի համաձայն, Պենտագոնն ուսումնասիրում է Գերմանիայից ստորաբաժանումները դուրս հանելու հնարավորությունն, իսկ, ըստ երկրորդի, Թրամփը Կանադայում՝ «Մեծ յոթնյակի» հավաքում, իբր, ասել է, որ Ղրիմը պետք է ճանաչվի Ռուսաստանի մաս, քանի որ թերակղզու բնակիչների մեծ մասը ռուսախոս է: Արդյո՞ք այդպես Թրամփը չի փորձում զիջումներ մատուցել Պուտինին:

«Ո՛չ, չեմ կարծում, որ այդպես է»,- ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Բոլթոնի խոսքով՝ այդ կարգի հաղորդագրություններում ինչ-որ բան կարող է ճիշտ լինել, ինչ-որ բան սխալ, ինչ-որ բան մասամբ ճիշտ:

«Ես չեմ լսել, որ նախագահը նման բան ասի, չեմ տեսել նաեւ հանդիպման սղագրությունները, այդ հանդիպումներում ինչեր ասես չի լինում, շատ բան էլ գուցե չափազանցված է հրամցվում»,- ասել է Բոլթոնը:

Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահները հանդիպման ընթացքում քննարկելու են «մի շարք բարդ հարցեր, այդ թվում՝ Սիրիայի թեման»:

Տպել
2314 դիտում

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից