Միջուկային գործարքն ուշադրության կենտրոնում․ Ռոհանին սկսել է եվրոպական շրջագայությունը

02/07/2018 schedule12:41

Իրանի նախագահ Հասան Ռոհանին սկսել է եվրոպական շրջագայությունը, որի նպատակն է եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների հետ քննարկել 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի պահպանման հեռանկարները:

Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, Ռոհանին այսօր ժամանում է Շվեյցարիա։ Այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ այդ երկրի նախագահի եւ կառավարության ներկայացուցիչների հետ։ Շվեյցարական կառավարության հայտարարության մեջ ասված է, որ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկելու են Իրանի հետ միջուկային համաձայնագրի ստորագրմամբ ձեռք բերված առաջընթացի ապահովումը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը։

Ռոհանիի հաջորդ այցերը նախատեսված է Վիեննայում հուլիսի 4-ին։ Նա կհանդիպի Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի եւ կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: «Պաշտոնական Վիեննան կաջակցի Իրանի հետ համաձայնագիրը փրկելուն ուղղված Եվրամիության ջանքերին»,- նշել են Ավստրիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները:

Վիեննա այցը կարեւոր է նաեւ նրանով, որ հուլիսի 1-ից Ավստրիան ստանձնել է ԵՄ նախագահությունը:

Հիշեցնենք, որ աշխարհի վեց գերտերությունների եւ Իրանի միջեւ 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը, որը ենթադրում է Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակում՝ Արեւմուտքի պատժամիջոցները մեղմելու դիմաց, կասկածի տակ դրեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը:

Այս տարվա մայիսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց պայմանագրից դուրս գալու եւ Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

Եվրոպական պետությունները եւ Ռուսաստանը դեմ արտահայտվեցին Վաշինգտոնի քայլին՝ կոչ անելով հավատարիմ մնալ համաձայնագրին եւ չտապալել այն։

Տպել
687 դիտում

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի Մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան

ԵՄ-ն 850 000 եվրո է տրամադարում խորհրդարանական ընտրությունների վերահսկման համար

Որեւէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել՝ 5 հազար դրամ առաջարկելով. վարչապետ

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը