Նոր խախտումներ հոգեբուժարանում․ որոշ անձինք բուժում են ստանում առանց իրենց համաձայնության

02/07/2018 schedule16:17

Հունիսի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հատուկ հանձնարարությամբ չհայտարարված այց են կատարել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»:

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում ուսումնասիրվել են կենտրոնի մի շարք բաժանմունքներ, առանձնազրույցներ են իրականացվել այնտեղ պահվող անձանց հետ եւ ուշադրություն է դարձվել նրանց առնչվող փաստաթղթերին:

Այցի ընթացքում պարզվել է, որ հոգեբուժական կազմակերպությունում պահվում են անձինք, ովքեր ստացիոնար բուժում են ստանում առանց իրենց, իսկ առանձին դեպքերում՝ առանց օրինական ներկայացուցչի համաձայնության: Պարզվել է նաեւ, որ բուժում ստանալուց հրաժարվելու հարցը օրենքով սահմանված կարգով քննարկման առարկա չի դարձել, չի հրավիրվել հոգեբուժական հանձնաժողով՝ վերջիններիս ստացիոնար բուժման անհրաժեշտությունը քննարկելու համար:

Ստացվում է՝ անձանց նկատմամբ իրականացվում է հարկադիր բուժում, այսինքն՝ բուժում առանց անձի իրազեկված համաձայնության եւ (կամ) դատարանի համապատասխան ակտի:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոսպիտալացման եւ բուժման վերաբերյալ իրազեկված համաձայնության հարցն ունի հատուկ կարեւորություն: Անձը պետք է հնարավորություն ունենա մատչելի բացատրությունների հիման վրա իր դիրքորոշումն արտահայտել այս հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ:

Կատարված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է նաեւ, որ հոգեբուժական կազմակերպությունում շարունակում են կիրառվել ֆիզիկական զսպման միջոցներ (ռետինե գոտիներ եւ այլն)՝ ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային պահանջների խախտմամբ: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանցից մեկի պնդմամբ՝ իր նկատմամբ ֆիզիկական զսպում կիրառվել է այլ անձանց ներկայությամբ՝ ընդհանուր հիվանդասենյակում:

Առանձնազրույցների ընթացքում պարզվել են տեղեկություններ, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց չի տրամադրվում բացօթյա զբոսանքի դուրս գալու հնարավորություն։

Պարզվել է, որ բաժանմունքներից մեկում զբոսանքի դուրս բերման մատյան չի վարվում: Մեկ այլ բաժանմունքում մատյանը վարվում է թերություններով եւ ոչ հետեւողական:

Այցի ավարտին արձանագրված բոլոր խախտումները քննարկվել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված խնդիրների լուծմանը նպաստելու եւ իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տպել
352 դիտում

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը