Անհրաժեշտ է անդրազգային մակարդակում պայքարել կոռուպցիայի դեմ․ ՀՀ գլխավոր դատախազ

02/07/2018 schedule16:41

Հուլիսի 2-ին Երեւանում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական ծառայության եւ կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակությունները:

Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, մինչ նիստի մեկնարկը Խորհրդի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը, մեծապես կարեւորել է կոռուպցիայի, որպես գլոբալ մարտահրավերի, դեմ պայքարում ԱՊՀ երկրների ուժերի համատեղումը եւ այդ նպատակով կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի շրջանակներում համագործակցության արդյունավետ կառուցակարգերի գործարկումը: ՀՀ վարչապետը հաջողություններ է մաղթել Խորհրդի մեկնարկող աշխատանքներին:         

Նիստի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում անդամ երկրների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացման մեթոդներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված որոշումների իրականացման արդյունքները, կոռուպցիայի հակազդման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները: Վերջինս ուղղված է ԱՊՀ-ի շրջանակում կոռուպցիայի հակազդման իրավա-կազմակերպական հիմքերի ստեղծմանը, այս ոլորտում անդամ երկրների փոխգործակցության սկզբունքների, նպատակների հստակեցմանը:

Իր ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ձեռք բերելով անդրազգային բնույթ՝ կոռուպցիան դադարել է լինել միայն երկրների ներքին խնդիրը: Այդ տեսանկյունից, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, կոռուպցիայի արդյունավետ հակազդման գործում գնալով ավելի է կարեւորվում միջազգային իրավական համագործակցությունն ու ուժերի համատեղումը, ուստի Հայաստանի դատախազությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ չարիքի դեմ համընդհանուր պայքարին միտված համատեղ աշխատանքում: Արթուր Դավթյանը շեշտել է անդրազգային մակարդակում կոռուպցիայի դեմ համակարգված պայքարում անդամ երկրների միջեւ փորձի եւ տեղեկատվության ակտիվ փոխանակումը:   

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը ներկայացրել է Հայաստանում վերջերս ինչպես ինստիտուցիոնալ մակարդակով, այնպես էլ քրեաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումները, որոնք արդեն սկսել են իրական արդյունքներ ապահովել: Մասնավորապես նշվել է կոռուպցիոն հանցագործությունների դասակարգումը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու, ապօրինի հարստացումը քրեականացնելու, հակակոռուպցիոն մարմին ստեղծելու, «ազդարարի» ինստիտուտ ներդնելու, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների համակարգված աշխատանքների ակտիվացման արդյունքների մասին:

Նիստի մասնակիցները հաստատել են համատեղ գործունեության առաջիկա տարվա պլանը, ընդունել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի եւ ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի միջեւ համագործակցության համաձայնագիրը: Նմանատիպ փաստաթուղթ է ստորագրվել նաեւ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի եւ ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական հետաքննության մարմինների համակարգող խորհրդի միջեւ:

Հանդիսավորությամբ տրվել է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ընկալումների ձեւավորմանը միտված՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթի մեկնարկը: Վերջինիս շրջանակում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի 14-ից 35 տարեկան  մասնակիցներին առաջարկվում է մինչեւ այս տարվա հոկտեմբերի 19-ը պատրաստել եւ ներկայացնել նշված խորագիրը կրող պաստառներ եւ տեսանյութեր:

Կանոնադրությամբ սահմանված կարգով մեկամյա ժամկետով ընտրվել է Միջպետական խորհրդի նոր ղեկավար կազմ. այդ ժամկետով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընտրվել է Խորհրդի նախագահ:

Տպել
1623 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին