Լոռիում երեկ հայտնաբերել են ապօրինի հատված 52 հսկա ծառերն ու այն բարձող «Ուրալ»-ը

Հունիսի 29-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Փամբակի» անտառպետության թիվ 3 պահաբաժնում ապօրինի հատված տարբեր տեսակի եւ տրամաչափի 52 ծառերի եւ դրանցից մոտ 30 մ հեռավորության վրա կանգնած «Ուրալ» ավտոմեքենայի հայտնաբերման մասին: 

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ,նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 1-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացվել 1984 թ. ծնված Մհեր Ղ.-ն եւ խոստովանական բացատրություն տվել, որ մայիս ամսվա վերջերից մինչ հունիսի 29-ը ընկած ժամանակահատվածում նշված 52 ծառերն իրեն պատկանող բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է ինքը, մասնատել եւ փայտանյութը ամեն անգամ բեռնված շուրջ 12 խմ փայտանյութով 1984 թ. ծնված Արամ Ս.-ի օգնությամբ եւ վերջինիս պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տան բակ, որտեղից 1 խմ-ը` 8.000 դրամով, վաճառել իրեն անծանոթ անձանց, իսկ մոտ 5 խմ փայտանյութը չի հասցրել տեղափոխել: Արամ Ս.-ն տվել է նույնաբովանդակ բացատրություն:

Հանցագործության գործիք բենզասղոցը վերցվել է, իսկ «Ուրալ»-ը անսարքության պատճառով ի պահ է հանձնվել Արամ Ս.-ին: 

Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ փայտանյութը գնած անձանց ինքնությունը պարզելու եւ փայտանյութը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Տպել
1015 դիտում

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է