Ըստ տուժողի՝ առաջինը հարվածել է Ծառուկյանը, ապա թիկնազորի պետը. տեսանյութ

Հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք եւ այլ վնասվածքներ։ 

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի եւ այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու վերցվել՝ փորձաքննության համար։ 

Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։ 

Տուժողի խոսքով՝ որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգեւներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։

Էդուարդ Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողները ծավալուն հետախուզական եւ այլ միջոցառումներ սկսեցին ձեռնարկել, ինչի արդյունքում՝ դեպքից ժամեր անց Բաբայանը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա որպես կասկածյալ ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Տպել
5408 դիտում

28-ամյա երիտասարդի Էլեկտրահարումը ՋՕ-ն եւ ՀԷՑ-ը իրար վրա են բարդում. քրեական գործ է հարուցվել

Լուրեր կան, որ N46 երթուղայինները շուտով չեն գործի. քաղաքապետարանում տեղեկություն չունեն

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը մոտ 6 ամսում 22 մլն դրամի չափով եկամուտ է ունեցել

Գեւորգ Աճեմյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արսեն Ջուլֆալակյանն ու Առաքել Միրզոյանը կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին

Շուրջ 10 մլն դրամի վնաս․ Մխչյանում ոռոգման ջրի խողովարկների ապօրինի միացումների դեպքով քրգործ է հարուցվել

Արցախի եւ Հայաստանի միջեւ առաջիկայում կկնքվի ռազմաքաղաքական դաշինք․ Բալասանյան

Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով առաջադրվելու է թիվ 3 ընտրատարածքում

Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները

ԱԺ-ում ավարտվեցին բյուջեի քննարկումները. չորս օրից նախագիծը կդրվի քվեարկության. բազային կենսաթոշակն ավելանալու է

Մի վաճառեք ձեր ձայնը․ այս ընտրությունները պետք է լինեն լավագույնը Հայաստանում․ Սվիտալսկի

Արտակարգ դեպք Երեւանում․ կրակոցներ են արձակել ՊՆ գնդապետի մեքենայի ուղղությամբ

Մեծ կարեւորություն ենք տալիս վերականգնվող էներգետիկայի ներուժի օգտագործմանը․ Տիգրան Ավինյան

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվել է 20 միլիոն դրամով․ կարագում բացակայել է կովի կաթը

ՀՀ եւ Իրանի գլխավոր դատախազները ստորագրել են երկու համագործակցության ծրագիր

Դավիթ Սանասարյանի բացած դուռը փակվել է. Մարալիկում բողոքի ակցիան ընդդեմ Արտակ Գեւորգյանի վերսկսվել է

«Գազպրոմ Արմենիա»-ում բացահայտվել են խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր․ ՊԵԿ

ՀՀ-ում երկրորդ կյանք են տալիս պոլիէթիլենից տոպրակներին, պլաստիկին եւ կենցաղային այլ թափոններին (տեսանյութ)

Ինձ համար ցավոտ թեմա է. Մարտիրոսյանը դոպինգ սկանդալի ու օլիմպիական բրոնզից զրկվելու մասին

ՀՀ բնակիչները կասկածվում են Մեծ Բրիտանիայում կրիպտո-խարդախության համար