Գյումրեցիները պահանջում են միացնել Թատերական հրապարակի ցայտաղբյուրն ու շատրվանը

03/07/2018 schedule18:33

Այս ամառ Գյումրիում անջուր տապակվում են մեծ ու փոքր: Ոչ քաղաքի ցայտաղբյուրներն են գործում, ոչ շատրվանները: Եթե նախկին տարիներին Սեւ ծով, Սեւանա լիճ կամ հանգստի այլ տարբերակ չունեցող գյումրեցիները զովանում էին շատրվանների շիթերով, ապա այս տարի նման հնարավորություն չկա: Քաղաքի երկու մեծ շատրվաններն անջատված են: Խաչքարերի պուրակի շատրվանը չի գործում արդեն երրորդ տարին: Քաղաքապետարանի պատասխանատուն ասում է՝ պոմպերի հետ կապված խնդիր կա, հետո էլ աստիճանները քանդվել, քայքայվել են: Դա վերականգնելու համար մեծ ծախսեր են պահանջվում: Հիշեցնենք, որ հենց այս շատրվանի տարածքն էր քաղաքապետարանի թույլտվությամբ երկու տարի առաջ վերածվել սահադաշտի:

Այս ամառ չի գործում Թատերական հրապարակի շատրվանը եւս: Սա լուրջ դժգոհության առիթ է, քանի որ տարածքը հանգստի գոտի է նաեւ: Անջուր տարածքում, որտեղ նաեւ ցայտաղբյուրն է անջատված, երեխաների ու երիտասարդների համար բազմաթիվ ատրակցիոններ են տեղադրված, որոնցից օգտվելու համար Թատերական հրապարակում հարյուրավոր մարդիկ են հավաքվում:Նախորդ տարի այս անջուր շատրվանը կիսել էին, մի հատվածը վարձակալությամբ էր տրված, որ երեխաները ջրային գնդակով գլորվեին, մյուս հատվածում էլ բադերն էին լողում: Այս տարի, սակայն նման սպասելիք պետք չէ ունենալ, քանի որ որեւէ մեկը չի պատրաստվում խնդիրը լուծել: Այլապես հարցին լուծում արդեն տրված կլիներ: Ամռան երկրորդ ամիսն է արդեն, շատրվանն անջուր է:

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժինն ինչ խոսք կարեւորում է շատրվանի աշխատելու հնարավորությունը, սակայն ասում են՝ ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված վերագործարկումը: Հին ջրագիծը «Վեոլիա ջուր»-ն անջատել է, նորին, սակայն շատրվանն ու ցայտաղբյուրը չի միացրել: Ինչու՞ չի միացրել, հարցի պատասխանը քաղաքապետարանը չունի: Հիմա ստացվել է այնպես, որ նոր ջրագիծ պետք է կառուցվի, իսկ մայր ջրագիծը շատ հեռվում է մնացել, 50-ամյակի կամրջից է գալիս, տեսնենք՝ ինչ կարող ենք անել,- ասում է քաղաքապետարանի պատասխանատուն: Կնյազ Մանասյանը նաեւ ընդգծում է, որ դա շատ կարեւոր տարածք է Գյումրու համար, որովհետեւ երեկոյան ժամերին ամբողջ Գյումրին Թատերական հրապարակում է  կենտրոնանում: 

Բացի այն, որ զովանալու հնարավորություն չկա, անջուր տարածքում սպասարկման փոքրիկ կրպակներ են տեղադրված, որոնցում հյութեր, ֆրեշներ, մրգային աղցաններ են պատրաստվում, առանց փաթեթավորման պաղպաղակ վաճառվում:Վարդանանց հրապարակի երգող-պարող 40 միլիոնանոց շատվաններն էլ գործում են մասնակի: Ցերեկային ժամերին հիմնականում անջատված են: Միացվում են ուշ երեկոյան, բայց ոչ երգում են, ոչ պարում: Միայն թե այդ նպատակով 2014 թվականին համայնքի բյուջեից մոտ 40 մլն դրամ էր տրամադրվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի համադասարանցուն՝  Մկրտիչ Նալչաջյանին, որպեսզի մեր շատրվանը Բաթումիի եւ Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանների նման երգեր, պարեր, լուսարձակեր: Նման երեւույթի գյումրեցիները ականատես չեղան ոչ շատրվանների բացման օրը, ոչ հետագա տարիներին:

Տպել
2698 դիտում

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել