Արցախի պատգամավորները չեն պահպանել էթիկայի կանոնները. հանձնաժողովը հրապարակեց որոշումը

03/07/2018 schedule20:54

Հուլիսի 3-ին ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը գումարել է հերթական փակ նիստը, որին հրավիրված են եղել հունիսի 28-ի ԱԺ նիստի միջադեպի մասնակիցներ Ժաննա Գալստյանը և Հայկ Խանումյանը:

Օրվա երկորդ կեսին հանձնաժողովը հրապարակել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ պատգամավորներ  Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի  կողմից 2018թ. հունիսի 28-ին ԱԺ նիստում վեճակռվում պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ եզրակացությունը, համաձայն որի՝

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 17-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ԱԺ պատգամավորներ Հայկ Խանումյանի եւ Ժաննա Գալստյանի կողմից 2018թ. հունիսի 28-ի   նիստում վեճակռվում պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ  էթիկայի  ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱՀ Ազգային ժողովի 2018 թվականի հունիսի 28-ի որոշումը` ԱԺ էթիկայի  ժամանակավոր հանձնաժողովը  (այսուհետ` Հանձնաժողով) հրավիրված նիստերում քննության է առել միջադեպին առնչվող բոլոր  մանրամասները, լսել  ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանի եւ Հայկ Խանումյանի բացատրությունները, որի արդյունքում Հանձնաժողովը եզրահանգեց.

1. 2018թ. հունիսի 28-ի Ազգային ժողովի հերթական նիստում պատգամավոր Հայկ Խանումյանի քաղաքական խոսքին հաջորդել է պատգամավոր Ժաննա Գալստյանի հայհոյանքը, որն  անպատասխան չի մնացել Հայկ Խանումյանի կողմից,  վեր է ածվել վեճակռվի և փոխադարձ հայհոյանքի:

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները:

3. «Արցախի  Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքի 3-րդ հոդվածը կարգավորում է պատգամավորի էթիկայի կանոնները:

Այսպես, նշված  հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի էթիկայի կանոններն են՝  հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին,  հարգել հանրության բարոյական նորմերը,  պահպանել Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման կարգը, իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով,  չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի,  իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

4. Վերը նշվածից հետեւում է, որ պատգամավորները չեն պահպանել օրենքով սահմանված էթիկայի կանոնները: Վերջիններիս պահվածքը համարում ենք անընդունելի երևույթ, որն անհամատեղելի է պատգամավորական էթիկայի  կանոններին և հարիր չէ մեր ավանդույթներին:    

5. Առաջարկում ենք.

1) ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի հարցը քննարկել «Ժողովրդավարություն» խմբակցությունում .

2)  Քանի որ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը «Վերածնունդ» խմաբակցության միակ անդամն է, հարցը քննարկել «Ազգային վերածնունդ»   կուսակցության գործադիր մարմնում:

6. Հանձնաժողովը հորդորում է ԱԺ պատգամավորներին հետագա գործունեության ընթացքում պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները, միմյանց նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք և բացառել  նման միջադեպերը:

7. Սույն եզրակացությունը տեղադրել Ազգային ժողովի պաշտոնական  ինտերնետային կայքում և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-մասի 1-ին կետի համաձայն Հանձնաժողովի լիազորությունները համարել դադարած:

                                                         

    Հանձնաժողովի նախագահ                                    Ա.    Թովմասյան

     Հանձնաժողովի տեղակալ                                     Ռ.Մնացականյան    

     Հանձնաժողովի անդամներ                                   Ռ. Ղահրամանյան

                                                                                  Լ. Բարսեղյան

                                                                                  Գ. Բաղունց

 

Տպել
4254 դիտում

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել