Կարող ենք բերել, ախպեր ջան, ուզո՞ւմ ես. հակաքաղցկեղային դեղերի հայթայթման այս ձեւը կփոխվի՞

Գոյություն ունեն մի շարք անուն դեղեր, որոնք կիրառվում են քաղցկեղային հիվանդությունների բուժման ընթացքում, բայց Հայաստանում գրանցված չեն, ինչը նշանակում է, որ չեն վաճառվում տեղի դեղատներում: Իսկ դա էլ իր հերթին հավելյալ բարդություններ է ստեղծում հիվանդների կամ նրանց հարազատների համար, որոնք հայտնվել են կյանքի դժվարին փուլում եւ անհրաժեշտություն ունեն հայթայթել տվյալ դեղերը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այդ դեղերը Հայաստանում գրանցելու հոգսը պետությունը կվերցնի իր վրա, քանի որ դեղարտադրող ընկերություններին դա ոչ միշտ է ձեռնտու՝ պայմանավորված մեր երկրում սպառման ծավալների փոքր լինելով:

Նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցինք, թե գործընթացն ինչ փուլում է:

«Մենք դիմեցինք բուժհաստատություններին, բժիշկներին, որպեսզի տրամադրեն իրենց բուժման սխեմաներում օգտագործվող դեղորայքի ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված չեն: Այդ ցանկը հստակեցնելուց հետո դիմել ենք տարբեր դեղարտադրողների եւ բանակցություններ ենք վարում իրենց հետ, որ ներկայացնեն դոսյեները, որպեսզի կարողանանք Հայաստանի Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն հայտ ներկայացնել եւ պետության հաշվին այդ դեղերը գրանցել: Դեղը գրանցվում է համապատասխան դոսյեի առկայության դեպքում: Կենտրոնը նաեւ իրականացնում է դեղի նախնական փորձաքննություն»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ եթե դա եվրոպական երկրների արտադրության է, ապա գրանցումը իրականացվում է պարզ ընթացակարգով:

Ուռուցքաբանության ոլորտում կիրառվող, բայց Հայաստանում չգրանցված դեղերի ցանկում, որը ներկայացվել է նախարարություն, առնվազն 15 անուն կա: Փոխնախարարը նշեց, որ ցուցակը նախնական է եւ այդ 15 անուն դեղերն ընդգրկված են առաջնային փաթեթի մեջ: Թե հատկապես որոնք են դրանք, Անահիտ Ավանեսյանը չմանրամասնեց: Փոխանցեց, որ գրանցումը լինելու դեպքում այդ մասին կհաղորդվի:

«Կարող եմ ասել, որ 9 դեղի մասով հիմա կոնկրետ պայմանավորվածություններ ունենք, գործընթացը սկսված է»,- տեղեկացրեց առողջապահության նախարարի տեղակալը: Դոսյեները ստանալուն պես գերատեսչությունը կդիմի Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն՝ չսպասելով մյուսների դոսյեներին:

Դեղը գրանցելուց առաջ հարկավոր է փորձաքննության ենթարկել: Ծախսերի առյուծի բաժինը հենց դա է: Փորձաքննության արժեքը 900 հազար դրամ է: Սահմանված է նաեւ որոշակի պետական տուրք:  

Անահիտ Ավանեսյանը դժվարացավ պատասխանել, թե Հայաստանում գրանցում ստանալուց հետո դեղի գինն ինչ փոփոխություն կկրի՝ զարտուղի ճանապարհներով Հայաստան հասնելուց հետո գոյություն ունեցող գնի համեմատությամբ. «Եթե դեղի ներկրման իրավական սահմանափակումները վերանայվում եւ վերանում են, չեմ կարող վստահ ասել, որ դա որեւէ ազդեցություն կունենա, բայց իհարկե, կարելի է ենթադրել, որ կարող է եւ ունենալ: Զարտուղի բերվածի համեմատ գնի փոփոխությունը չենք կարող չափել: Իսկ քանի որ օրինական ձեւով նախկինում չի բերվել, գինը դեռ նոր պետք է գոյանա»:

Պետության միջոցներով գրանցված հակաքաղցկեղային դեղերը ներկրելու իրավունք կստանան բոլոր ընկերությունները: «Մենք գրանցում ենք դեղը եւ հնարավորություն ենք տալիս արտադրողի հետ կնքել պայմանագրեր եւ օրինական ձեւով ներմուծում իրականացնել: Դեղի գրանցումը հասանելիության առաջնային նախապայմանն է: Այսինքն՝ եթե գրանցման հարցը լուծվում է, ապա մենք մեկ քայլ առաջ ենք անում հասանելիության ուղղությամբ: Հիմա հաջորդ քայլը պետք է լինի, որ ներմուծող ընկերությունները տվյալ դեղը ներմուծեն Հայաստանի Հանրապետություն»,- ասաց փոխնախարարը:

Արյան քաղցկեղի դեմ բուժվող 44-ամյա Զավեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դեղերի գրանցումը իրեն ու հարազատներին կազատի մի մեծ խնդրից: Առայժմ, անհրաժեշտ դեղորայքի մի մասը նրանք ձեռք են բերում արտերկրում ապրող բարեկամների միջոցով կամ էլ՝ իրենց ծառայություններն առաջարկող մարդկանց: «Նման դեպքերում հայտնվում են մարդիկ, ասում են՝ կարող ենք բերել, ախպեր ջան, ուզո՞ւմ ես»,- պատմեց Զավեն Գրիգորյանը: Նա նկատեց, որ քաղցկեղի պատճառով բուժհաստատություններ դիմած մարդկանցից շատերը, որոնք նաեւ հեռավոր շրջաններից են, երբ տեղեկանում են, որ չգրանցված դեղերը պետք է իրենք ձեռք բերեն, հայտնվում են անելանելի դրության մեջ: «Մարդիկ կան, որոնք կիսագրագետ են, օտար լեզվի չեն տիրապետում, տեխնիկական միջոցներից օգտվել չգիտեն: Իմ բախտը բերել է՝ կինս անգլերեն գիտի»,- փաստեց մեր զրուցակիցը:  

Նաեւ նկատեց, որ դեղեր էլ կան, որոնք արտերկրում անգամ դժվար է ձեռք բերել, որովհետեւ դեղատներում չեն վաճառվում եւ տրամադրվում են միայն բժշկական հաստատություններին: «Դեղ կա, որ այնքան դժվարությամբ ենք բերել, որովհետեւ միայն հիվանդանոցներին է տրամադրվում: Կնոջս քույրը ապրում է Գերմանիայում, խնդրելով, նամակներ գրելով, վիճակս ներկայացնելով, մի կերպ ձեռք են բերել»,- նկարագրեց Զավեն Գրիգորյանը:  

Տպել
5052 դիտում

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)