Չեմ հիշում որևէ դեպք, որ մեզ մեղադրեն. Արա Վարդանյանը՝ հիմնադրամի փողերը յուրացնելու մասին

Լուսանկարը՝ ԱԱԾ-ի տեսանյութից, Արա Վարդանյանն ԱԱԾ-ում

Հուլիսի 3-ին Ազգային անվտանգության ծառայությունը հերթական սկանդալային բացահայտումն արեց: Պարզվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կազինոներում խաղադրույքներ է կատարել հայության հանգանակած գումարներով:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Արա Վարդանյանը հուլիսի 3-ին աշխատանքի չի գնացել, նա վաղ առավոտից եղել է Ազգային անվտանգության ծառայությունում:

Կառույցի փոխանցմամբ՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Արա Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ:

Այն, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը միշտ եղել է աղմուկի կենտրոնում եւ բազմաթիվ իրավապաշտպաններ են հայտարարել, որ յուրացվում են հիմնադրամի գումարները՝ հայտնի է: Սակայն այդ տեղեկությունները միշտ մնացել են ընդամենը հայտարարությունների եւ մամուլի հրապարակումների մակարդակում, նախկին իշխանությունները, մասնավորապես, իրավապահները դրանց երբեւէ ուշադրություն չեն դարձրել:

Այս տարիների ընթացքում քիչ չեն եղել հայտարարություններ տարբեր քաղաքական, հասարակական գործիչների եւ մեծահարուստների կողմից, որ կասկած կա հիմնադրամին վստահելու առումով: Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ միլիոնավոր դոլարներ փոշիանում են եւ հանգանակված գումարի քիչ մասն է ծառայում է նպատակին: Մայիսի 25-ին Երեւանում՝ նախագահի նստավայրում, տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի ժամանակ Արա Վարդանյանը, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, որ գումարների յուրացման կասկածներ կան, ասել էր.

«Այսօրվա ժամանակաշրջանում դժվար է որեւէ բան թաքուն պահել, սոցիալական մեդիայի շնորհիվ եթե լինում է ամենաչնչին բողոքը, շատ արագ բարձրաձայնվում է: Վերջին 10 տարիներին չեմ հիշում որեւէ դեպք, որ մեզ մեղադրեն այս կամ այն ծրագրի սխալ իրականացման, բարձր ծախսերի կամ մրցույթի կանոնները խախտելու մեջ»,- մեր հարցին ի պատասխան ասել էր Արա Վարդանյանը եւ բացառել բոլոր այն խոսակցությունները, որոնք կապված էին թալանի եւ յուրացման հետ:

Ի դեպ, Վարդանյանը մեր այս հարցին պատասխանելուց առաջ նույն միջոցառման ժամանակ լսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ երկրում այլեւս կոռուպցիա եւ թալան չի լինելու: Սակայն, ստացվում է, որ երկրի ղեկավարի այս քաղաքական հայտարարությունից մեկ-երկու ամիս անց Վարդանյանը նման քայլի է դիմել:

Ի դեպ, Արա Վարդանյանը մայիսի 25-ին երեք տարի ժամկետով ընտրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն: Սակայն, նա հիմնադրամում է 2004 թվականից: Նա եղել է հիմնադրամի արտաքին հարաբերությունների բաժնի պետը, ապա 2006-2008 թվականներին փոխտնօրեն, իսկ 2009 թվականից առ այսօր տարբեր ժամկետներով ընտրվել է հիմնադրամի գործադիր տնօրեն:

2012 թվականից մինչեւ 2017 թվականը «Հայաստան» համահայկական հիմնադրամը հեռուստամարաթոնների ընթացքում` ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի, ստացել է մոտ 90 միլիոն դոլարի նվիրատվություն: Սակայն, տարեց տարի հավաքագրվող գումարների թիվը կիսով չափ նվազել է: Մասնավորապես, 2013 թվականին հանգանակվել է 22 միլիոն 661 հազար 372 դոլար, 2014-ին՝ 12 միլիոն 399 հազար 550 դոլար, 2017-ին՝ 12 միլիոն 505 հազար 456 դոլար: Սա հավանաբար պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մեծահարուստներն ու բարերարները սկսել են չվստահել հիմնադրամի ղեկավարությանը:

Չի բացառվում, որ եթե ուսումնասիրվի հանգանակած գումարների ծախսը, ապա կոռուպցիոն սկանդալներ կբացահայտվեն:

Տպել
8315 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)