Ծառուկյանի Էդոյին կհաջողվի՞ այս անգամ էլ ջրից չոր դուրս գալ

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Վերջինիս ձերբակալումն ըստ էության անակնկալ էր այն պարզ պատճառով, որ Ծառուկյանի Էդոն մշտապես հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, բայց ոչ երբեք՝ իրավապահների: Տարբեր աղմկոտ պատմություններից նա միշտ ջրից չոր է դուրս եկել:

Ծառուկյանի թիկնազորի պետը ձերբակալվել է նախօրեին Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին ծեծի ենթարկելու կասկածանքով: Ծեծի հետեւանքով Հարությունովը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել. նա հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան եզրային պնեւմոթորաքս (կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն), 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ:

Քիչ ուշ պարզվեց, որ ծեծկռտուքին մասնակցություն է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, համենայնդեպս այդպիսի ցուցմունք է տվել ինքը՝ տուժողը:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ տուժողը հայտարարել է, որ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։

Միջադեպին նեկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։  Տուժողի խոսքով՝ որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգեւներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։

«Էդուարդ Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողները ծավալուն հետախուզական եւ այլ միջոցառումներ սկսեցին ձեռնարկել, ինչի արդյունքում՝ դեպքից ժամեր անց Բաբայանը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա որպես կասկածյալ ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում: Ծեծկռտուքը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ  բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչների հանդիպումից հետո: Քննարկման թեման եղել է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Հանդիպման ընթացքում էլ Վյաչեսլավ Հարությունովը բարձրաձայանել է որդու հետ կապված խնդիրը, ապա ծեծի ենթարկվել: Այս գործի շրջանակում նույն օրը հարցաքննվել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նրա խոսնակ Սաթենիկ Ասիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հետեւյալը. «Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավան»-ից»:

Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդեց, որ տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, եւ հանգամանքները պարզելու նպատակով որոշում է կայացվել՝ քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, քանի որ Ծառուկյանը բարձրաստիճան պաշտոնյա է։ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ երեկ փորձեցինք պարզաբանում ստանալ նրա խոսնակ Իվետա Տոնոյանից, վերջինս սակայն չպատասխանեց մեր հեռախոսազանգին: Հարությունովի հիվանդասենյակում երեկ հսկողություն էին իրականացնում ոստիկանության աշխատակիցները: Երեկ նրան փորձել են տեսակցել Ծառուկյանի աշխատակիցնրը, սակայն ապարդյուն. ավելին՝ մեր տեղեկություններով, երեկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը եւ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այցելել են «Արմենիա» ԲԿ՝ տեսակցելու, խոսելու երեկ ծեծկռտուքից տուժած քաղաքացուն: Ոստիկանության աշխատակիցները, որոնք հսկողություն են իրականացնում հիվանդասնյակի մոտ, Միքայել Մելքումյանին եւ Նաիրա Զոհրաբյանին թույլ չեն տվել մտնել հիվանդասենյակ:

Նշենք, որ տուժածի մյուս որդին` բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Նիկո Հարությունովը, հանրապետությունում չէ: Նիկո Հարությունովը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, Ռուսաստանի դրոշի տակ բազմիցս դարձել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 2012 թվականին մասնակցել աշխարհի խաղերին եւ դարձել բռնցքամարտի ՀՀ չեմպիոն:

Նրա հայրը՝ գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովը, երեկ միջադեպի վերաբերյալ հակասական հայտարարություններով էր հանդես գալիս. նա մեկ իրավապահներին հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել նախ Ծառուկյանը, ապա անվտանգության պետը, ապա ավելի ուշ հայտարարել, թե Ծառուկյանի հետ լավ հարաբերությունների մեջ է եւ որ ստացված վնասվածքները ընկնելու հետեւանք են:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանին, մամուլում վերջին տարիներին բազմաթիվ աղմկահարույց հրապարակումներ կան: Հանրությանը որպես «Ծառուկյանի Էդո» մականունով հայտնի տղամարդուն դեռ 2007 թվականի մայիսին քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը մեղադրում էր իրեն ծեծելու մեջ: 2012-ին էլ, ըստ մամուլի հրապարակումների, Բաբայանը դաժան ծեծի էր ենթարկել միկրոավտոբուսի մի վարորդի։ Ըստ այդ հրապարակումների՝ վարորդը ճանապարհը չի զիջել, ինչը զայրացրել է թիկնազորի պետին ու նա ուժ է գործադրել: Այս եւ նրա հետ կապված այլ գործերը նախկինում կոծկվել են:

Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպով հարուցված քրեական գործը կքննի ՀՔԾ-ն, որի շրջանակում պետք է փորձաքննություն նշանակվի եւ պարզվի, թե ընկնելու հետեւանքով, ինչպես այժմ հայտարարում է տուժողը, կարո՞ղ էր նման վնասվածքներ պատճառվել, թե՝ ոչ:

Տպել
5107 դիտում

Վարչապետը, ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Կոստանյան

ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ են արձագանքում Կովկասում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին

Մենք դատապարտում ենք եւ՛ Խատինի աղետը, եւ՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Շարմազանով

Վերացել են ուսուցիչների՝ տարիներ տեւող կաշկանդվածություններն ու կախվածությունները․ նախարար

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում եւ եւ ս 41 երկրում

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության տակ․ Աշոտյան

ՀՀԿ-ն որեւէ պայման չի դնում, այն՝ ինչ կառաջարկվի, կբանակցենք. Բաղդասարյանն ու Աշոտյանը հակասում են միմյանց

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները

ՔՈԱՖ հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ի գլխավոր տնօրենը

ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից

Պլաստմասե իրերի ու պարարտանյութերի արտադրություն ՀՀ-ում․ Լիբանանից նոր ներդրումներ են սպասվում

Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ չի վերադառնա. դատարանը հրապարակել է վճիռը

Ես հաճույքով կպատժեի վայրահաչողներին. Ալիկ Սարգսյանը՝ իշխանությանը պաշտպանող ֆեյքերի մասին

Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի եւ ջրի արտադրամասերի գործունեությունը. պաշտոնական

Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու ՀՀ ղեկավարների օրակարգերի սղության պատճառով. ԱԳՆ

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել

Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով. Բալայան

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. հարց-ամոթանք՝ Ֆարմանյանից, պարզաբանում՝ ԱԳՆ-ից

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ