«Գուլիվեր» մանկապարտեզում հայտնաբերել էին առանց մակնշման կաթնամթերք, ժամկետանց մակարոնեղեն

«Գուլիվեր» մանկապարտեզում աղիքային վարակների հետ կապված աշխատանքներն ավարտվել են, ամփոփվել են իրականացված հետազոտությունների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը:

Նշված մանկապարտեզում արձանագրվել էին սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների խախտումներ, ինչն էլ տվյալ նախադպրոցական հաստատություն հաճախող 33 երեխայի հիվանդանալու պատճառ էր դարձել։ Այս երեխաներից 22-ի մոտ հաստատվել է շիգելա հարուցչի ԴՆԹ, իսկ 9-ի մոտ մանրէաբանական հետազոտությունների արդյունքում անջատվել էր շիգելա զոննե՝ դիզենտերիա։

Անջատված հարուցիչը բնորոշ է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակի, որի առաջացման հավանական պատճառը կարող է դիտարկվել սննդամթերքի երկրորդային աղտոտվածությունը։ Դրա մասին են վկայում նաեւ խոհանոցում կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքների շեղումները (խոհանոցի արտաքին մակերեսներից վերցված նմուշներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ)։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մանկապարտեզում իրականացված պետական վերահսկողության ընթացքում արձանագրվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, սառնարանում առկա է եղել առանց պատշաճ մակնշման կաթնամթերք (մածուն), ինչպես նաև ժամկետանց մակարոնեղեն: Տրվել են անհամապատասխանությունները վերացնելու հանձնարարականներ, իսկ ժամկետանց և մակնշման թերություններով սննդամթերքը ոչնչացվել է:

Չնայած աղիքային վարակների սեզոնային ակտիվացմանը՝ «Գուլիվեր» մանկապարտեզում արձանագրված աղիքային վարակի դեպքը վկայում է տեղային բռնկման մասին: Այդ է փաստում կարճ ժամանակահատվածում համաճարակաբանորեն միմյանց հետ կապ ունեցող դեպքերի արձանագրումը, որը բնորոշ է աղիքային վարակների, տվյալ դեպքում՝ դիզենտերիայի, գաղտնի շրջանին:

Հիշեցնենք՝ «Գուլիվեր» մանկապարտեզում հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակներով հիվանդացել է 33 երեխա, որոնցից 9-ը հոսպիտալացվել են, մյուսները ստացել են ամբուլատոր բուժում: Հիվանդների հետազոտությունների արդյունքում 22 հիվանդի մոտ հաստատվել է շիգելա հարուցչի ԴՆԹ-ի առկայությունը, իսկ 9-ի մոտ, մանրէաբանական հետազոտությունների արդյունքում, անջատվել է շիգելա զոնե:

Տպել
2969 դիտում

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել