ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերը վերաբերում են Բաքվին, ոչ թե հայկական կողմերին. Արցախի ԱԳՆ

04/07/2018 schedule12:24

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերի վերաբերյալ Բաքվի շահարկումները: Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, պաշտոնական մեկնաբանության մեջ ասված է.

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի՝ Ադրբեջանի կողմից շահարկման շարունակական փորձերի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը՝

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերն ընդունվել են 1993 թ.՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, եւ նպատակ էին հետապնդում վերջ դնել պատերազմին եւ սկսել քաղաքական երկխոսություն։ Դրանով էր պայմանավորված բոլոր չորս բանաձեւերի կարեւորագույն պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական եւ թշնամական գործողությունների դադարեցումը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերն այդպես էլ չիրականացվեցին Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես մերժեց ռազմական գործողությունները դադարեցնելու պարտավորությունների առնչությունն իր նկատմամբ, միեւնույն ժամանակ` պնդելով  ռազմական անվտանգությունը խաթարող միակողմանի՝ Արցախի կողմից զիջումների վրա։ Բանաձեւերի ընդունումից հետո անգամ Ադրբեջանը բազմիցս տապալել է հրադադարի մասին պայմանավորվածությունները, ինչի մասին հստակ նշված է 884 բանաձեւում, եւ մերժել է հրադադարի հաստատման կամ դրա երկարաձգման վերաբերյալ առաջարկները։

Ավելին, Ադրբեջանը չիրականացրեց ոչ միայն բանաձեւերի կարեւորագույն՝ կրակի, ռազմական եւ թշնամական գործողությունների անհապաղ դադարեցման մասին պահանջը, այլեւ բոլոր մնացյալը՝ խուսափել ցանկացած գործողություններից, որոնք խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը (822, 853 բանաձեւեր), շարունակել բանակցությունները կողմերի միջեւ ուղիղ շփումների միջոցով (853 բանաձեւ), վերականգնել տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ կապերը տարածաշրջանում (853 բանաձեւ), ապահովել միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը (822, 853, 874 բանաձեւեր)։

Ադրբեջանը նույնչափ ընտրողական մոտեցում է ցուցաբերում նաեւ «822 եւ 853 բանաձեւերի իրականացման անհետաձգելի միջոցառումների նորացված ժամանակացույցի» վերաբերյալ, որը համաձայնեցվել եւ կողմերին է առաջարկվել ԵԱՀԽ Մինսկի խմբի կողմից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 բանաձեւով սատարվող տվյալ առաջարկության հիմքում ընկած է  Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ որպես հակամարտության երեք կողմերից մեկը ճանաչելու մասին դրույթը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի նկատմամբ Ադրբեջանի իրական, այլ ոչ հռչակվող մոտեցման բնորոշ օրինակ է 1993 թ. մայիսին ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի  իտալական նախագահության՝ հակամարտող կողմերին ուղղված դիմումի հետ կապված դրվագը, որով առաջարկվում էր հաստատել 1993 թ․ ապրիլի 30-ին ընդունված 822 բանաձեւն իրականացնելու պատրաստակամությունը։ Չնայած Ադրբեջանն այդ բանաձեւի ընդունման նախաձեռնողն էր, այնուամենայնիվ, անպատասխան թողեց իտալական նախագահության հայցը։

Իր բոլոր գործողություններով Բաքուն ցուցադրում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը դիտարկում է ոչ թե որպես պատերազմը դադարեցնելու միջոց, այլ ռազմական առավելության հասնելու գործիք։

Ադրբեջանի կողմից բանաձեւերի սաբոտաժն այնքան արժեզրկեց դրանք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դադարեց ընդունել նոր բանաձեւեր, իսկ միջնորդները հարկադրված էին այլ քաղաքական-իրավական հիմք փնտրել կրակի դադարեցման համար։ Որպես այդպիսին դարձան Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ․ ապրիլի 15-ի հայտարարությունը եւ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների՝ 1994 թ․ մայիսի 5-8 ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը, որոնք եւ, ի վերջո, ուղի հարթեցին 1994 թ․ մայիսի 12-ին կրակի եւ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանագրի կնքման համար։  Անհրաժեշտ է ընդգծել, որ տվյալ պայմանագրի շրջանակներում բոլոր կողմերը հրապարակայնորեն հաստատեցին հրադադարի գծի կոորդինատները՝ այդպիսով սահմանելով status quo post bellum։ 2016 թ․ ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի գծի խախտումը լուրջ մարտահրավեր է դարձել հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացի համար։ 1994 թ. մայիսի դրությամբ գործող հրադադարի գծի կոնֆիգուրացիայի վերականգնումը տարածաշրջանում խաղաղության պահպանման անհրաժեշտ գործոն է եւ զսպման արդյունավետ միջոց:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի փորձերը՝ ներկայացնել իր իսկ կողմից տապալված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը՝ որպես պարտադիր ուժ կրող, զուրկ են որեւէ իրավական փաստարկներից եւ հետապնդում են բանակցային գործընթացին հակասող քողարկված նպատակներ։

Ո՛չ մինչ բանաձեւերի ընդունումը, ո՛չ դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի դիտարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  քաղաքական կարգավորման հարցը՝ ձեռնպահ մնալով ուղիղ միջնորդական նախաձեռնություններից՝ հօգուտ ԵԱՀԽ/ԵԱՀԿ ջանքերի, ինչն ուղղակիորեն ամրագրված է բանաձեւերում։ Դրան է մատնանշում նաեւ այն փաստը, որ 1994 թ․ մայիսի 12-ին Կրակի եւ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին եռակողմ անժամկետ պայմանագրի կնքումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը։

Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ Անվտանգության խորհուրդը կարող է ընդունել ինչպես որոշումներ, այնպես էլ հանձնարարականներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթերի իրավական ուժին վերաբերող հարցերի քննման ընթացքում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հանգել է այն եզրակացության, որ Անվտանգության խորհրդի որոշումները պարտադիր են պետությունների կողմից իրագործման համար, մինչդեռ հանձնարարականները՝ ոչ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերը կրում են խորհրդատվական բնույթ եւ պարտադիր իրագործման ենթակա չեն։

Եթե Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերն իրապես դիտարկեր որպես պարտադիր եւ դրանց վերաբերյալ իր դիրքորոշման մեջ ելներ վերջնական խաղաղության հասնելու շահերից, ապա կիրականացներ բանաձեւերի պահանջներն ու կոչերը, որոնք մեծամասամբ վերաբերում են Բաքվին։

Ընդհակառակը, Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված ադրբեջանական իշխանությունների նպատակաուղղված քաղաքականությունը, Բաքվի հրաժարումը՝ կյանքի կոչել վստահության ամրապնդման եւ լարվածության նվազեցման միջոցառումները, հայերի նկատմամբ այլատյացության եւ ատելության քարոզչությունը, Արցախի հետ ուղիղ բանակցություններից հրաժարումը, նրան ամեն կերպ մեկուսացնելու ձգտումը՝ ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչների կողմից Արցախ այցելությունները խոչընդոտելու միջոցով, հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի տառին եւ ոգուն։  

Ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող շարունակական սպառնալիքների եւ, մասնավորապես, ռազմական ղեկավարության հայտարարությունների ֆոնին՝ այն մասին, որ հարձակման վերաբերյալ հրամանն ընդունվելու է «ամենահարմար  պահին՝ հաշվի առնելով միջազգային քաղաքական իրադրությունը», ակնհայտ է դառնում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, եւ ոչ խաղաղության»։

Տպել
7548 դիտում

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան