Ինձ մի՛ խղճացեք. ես ծնողներիս ներկայությունը զգում եմ ամեն օր ու ամեն վայրկյան. Էմմի

Երգչուհի Էմմին, մոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի մահից հետո առաջին գրառումն է կատարել Instagram-ի իր էջում: Երգչուհին գրել է.

«Ինձ մի՛ խղճացեք։ Ես իմ ծնողների ներկայությունն զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան։ Նրանք իմ մեջ են՝ իմ արյունն ու իմ մարմինն են։ Լինելով ծնողներիս միակ զավակը՝ երբեք էգոիստ չեմ եղել։ Այսօր՝ առավել եւս։ Տեսնելով մամայիս տանջանքն այս հիվանդության պայքարի մեջ՝ ես հիմա ավելի հանգիստ եմ։ Հավերժ միմյանց սիրահարված Նադյան ու Դոդոն հիմա նորից միասին են եւ, ըստ սովորության, իրար հետ շրջում են ամբողջ աշխարհով։ Իմ պահապան հրեշտակներն են։

Գիտակցելով իմ միակ զավակ լինելու փաստը՝ նրանք աշխարհով մեկ թողել են ինձ ընկերներ, ովքեր ինձ թեւ ու թիկունք կլինեն։ Ինձ կփայփայեն եւ նվիրված կլինեն այնպես, ինչպես իմ ծնողներն են իրենց վերաբերվել։ Մի ամբողջ բանակ է ինձ այսօր օգնում։ Իմ կողքին են հարազատներս, ընկերներս, հարևաններս, ծնողներիս ընկերները, սաները, մարդիկ, ովքեր գոնե մի քանի վայրկյան շփվել են մամայիս ու պապայիս հետ։ Հիմա ես գիտեմ, որ պապաս էլ միայնակ չէ․ նրա միակ սերն ու թիկունքը, ուժ տվող Նադյան իր կողքին է։

Գուցե հիմա իրար հետ նստած՝ մամաս պատասխանում է իր հազարավոր ֆեյսբուքյան ընկերների մեկնաբանություններին, իսկ պապաս ասում է՝ «Նադե՛ժդա, վերադարձի՛ր իրական կյանք»։ Այո՛, արյունս, կարծես, կապույտ է, որովհետև դուք եք ինձ ստեղծել։ Բոլորիս համար հավերժ իրար սիրող Նադյա ու Դոդո։ Դուք իմ Երևանն եք։ Եվ քանի դեռ ապրում ու շնչում եմ՝ հարուստ եմ, ուրախ, երջանիկ, սիրուն հենց ձեզանով։ Ես ժպտալու եմ ամեն օր, որ դուք դա տեսնեք։ Եվ հիմա, հենց այս բեմից, կանգնած ասում եմ՝ Շնորհակալ եմ, Աստվա՛ծ, որ ընդունել ես ծնողներիս Քեզ մոտ։
Պա՛պ, ծաղիկներով դիմավորիր։
Նադեժդա Սարգսյա՜ն Դավիթ Բեջանյա՜ն»:

Տպել
6871 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ