Եվրոպական Խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան համաձայնագրին

Եվրոպական Խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին եւ ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձեւին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին կողմ է քվեարկել 573, դեմ 50 եւ ձեռնպահ 45 պատգամավոր: «ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձեւին կողմ է քվեարկել 598, դեմ 52, ձեռնպահ 27 պատգամավոր»,- նշված է Աշոտյանի գրառման մեջ:

Աշոտյանը գրել է, որ Եվրոպական Խորհրդարանն հուլիսի 3-ի նիստում քննարկել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին համաձայնություն տալու հարցը:

Հիմնական զեկույցը ներկայացրել է պատգամավոր Լասլո Տոկեշը, հարակից զեկուցող է եղել Ֆեդերիկա Մոգերինին: Քննարկմանը մասնակցել են եվրադեպուտատներ տարբեր քաղաքական խմբակցություններից:

«Համաձայնագիրը գնահատվել է որպես հաջողության պատմություն եւ պատմական հնարավորություն, ընդգծվել է, որ այն հնարավոր է դարձել եւ ստորագրվել է նախորդ կառավարության օրոք, Մոգերինին հատուկ շեշտել է, որ այն չունի գեոպոլիտիկ բնույթ եւ կոնֆրոնտացիոն չէ։

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, վերջին զարգացումներին, հատուկ ուշադրության է արժանացել իշխանափոխության խաղաղ եւ սահմանադրական բնույթը, կարեւորվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ներառական մեխանիզմի ապահովումը, ընդդիմության ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացում եւ OSCE ODIHR ռեկոմենդացիաների կատարումը: Եվրախորհրդարանը նաեւ պատրաստակամություն է հայտնել հնարավոր ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել»,- գրել է Աշոտյանը:

Բարձրացվել է նաեւ վիզաների ազատականացման հարցը: Մոգերինին հարցի լուծումը կապել է Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրի լիարժեք կատարման հետ, գոհունակություն է հայտնել ընթացքից եւ ասել, որ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու համապատասխան որոշումը պետք է կայացնի Եվրոպական Խորհուրդը:

Կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արագ կարգավորումը:

Տպել
1300 դիտում

Մխիթարյանը քվեարկել էր Մոդրիչի, Վարդան Մինասյանը՝ Գրիզմանի օգտին

Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են. Կարեն Անդրեասյան

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ

Մանվել Բադեյանը հետ է կանչվել. Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից

Իրանը մերժում է հանդիպում անցկացնելու Թրամփի առաջարկը

Ընտրությունը ցույց տվեց, որ հակահեղափոխություն չի լինելու, մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը. քաղաքագետ

Համաշխարհային ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել. Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Կանայք հանուն խաղաղության» գաղափարը տարածվում է. Աննա Հակոբյանը Պետերբուրգում էր

Որդիս չի ենթարկվել բռնության, նա շատ գոհ էր. թուրք սահմանահատի հայրը Հայաստանում է

Սպան ասաց՝ մի հատ թուրք բեր, օտպուսկ կտամ. հետաքննության պահանջով գյումրեցի Ժ. Գալստյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Դե Բիազին ՀՀ-ում է. կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի հավաքականը

Կարող ենք արձանագրել, որ վարչապետի ազդեցությունը բացարձակ էր. Դավիթ Խաժակյան

Սոցապում թափուր աշխատատեղերը չեն համալրվում. պատճառը ցածր աշխատավա՞րձն է

Տարեվերջին 113 միկրոավտոբուս շահագործումից պետք է դուրս գա

Զարկ տալով ընտանեկան գինեգործական ավանդույթներին. գյուղնախարարը Էջմիածին քաղաքում էր

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. թթվածնի արտադրամասի օպերատորը մահացել է

Գյուղատնտեսական հարցերի մասին բարձրաձայնում են շահագրգիռ անձիք. հանդիպում է եղել նաև գյուղատնտեսության նախարարի հետ

Ո՞ւր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը. հաղորդում իրավապահ եւ պետական մարմիններին. ՀԲՃ

Լեւոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի. նա ապրիլին լուսաձայնային նռնակ կիրառելու իրավասություն չի ունեցել