Քեյնն ամրապնդվում է ԱԱ լավագույն ռմբարկուի դերում

Հարի Քեյնը շարունակում է գլխավորել ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Երեկ՝ հուլիսի 3-ին, 1/8 եզրափակչի Կոլումբիայի դեմ խաղում Անգլիայի հավաքականի ավագը խփեց մրցաշարում իր 6-րդ գոլը: Հարձակվողն աչքի ընկավ 11-մետրանոցից:

Եթե մինչեւ 1/8 եզրափակիչը 1 գոլով էր գերազանցում մոտակա մրցակիցներին, ապա այժմ արդեն 2 գնդակով է առաջ անցել: 2-րդ տեղում Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն է, որը 4 գնդակ է հեղինակել: Նրա թիմը 1/8 եզրափակչում դրամատիկ խաղում 3:2 հաղթեց Ճապոնիային, սակայն նա այդ խաղում դարպասը չգրավեց:

Նույնքան՝ 4, գոլ իր հաշվին ունի նաեւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Նա, սակայն Մունդիալում գոլերի քանակն ավելացնելու հնարավորություն այլեւս չունի: Պորտուգալիան 1/8 եզրափակչում ճանապարհը զիջեց Ուրուգվային պարտվելով 1:2:

Իսկ ահա Քեյնն ու Լուկակուն դեռ կարող են բարելավել իրենց ցուցանիշը: Բելգիան ու Անգլիան շարունակում են պայքարը: Վերջինս երեկ Կոլումբիայի հետ ոչ-ոքի՝ 1:1, խաղալուց հետո առավելության հասավ 11-մետրանոց հարվածաշարում: Քառորդ եզրափակչում Բելգիան ուժերը կչափի Բրազիլիայի հետ: Հաջորդ օրը կիսաեզրափակչի ուղեգրի համար Անգլիան էլ կպայքարի Շվեդիայի դեմ:

Տպել
660 դիտում

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին