Կակղել է. Քոչարյանը քարոզելու է հօգուտ բարեփոխման

04/07/2018 schedule17:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 29-ի համարում

«Նախագահը ինձ վստահեցրեց, որ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ինքը սատարելու է Սահմանադրությանը եւ ժողովրդին համոզելու է, որ դա ՀՀ ապագայի  ամենալավ ճանապարհն է». ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում երեկ այսպիսի հայտարարություն արեց ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Ռոլանդ Վեգեները: Վերջինս երեկ ժամանել էր Հայաստան եւ մի շարք հանդիպումներ ունեցել որոնց մեծ մասը նվիրված են եղել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքին: Իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ Ագոյի խմբի ղեկավարի, իրենք անդրադարձել են հատկապես մինչեւ նոյեմբեր սպասվող հանրաքվեի անցկացման տեխնիկական  խնդիրներին` ընտրողների  ցուցակների կազմում, քվեարկություն եւ այլն:

«Հանրաքվեի քվեարկության  գործընթացը որոշիչ է լինելու Հայաստանի ապագայի համար»,-հայտարարեց պարոն Վեգեները եւ կարեւորեց ՀՀ ԱԺ-ի ներկայացվելիք Սահմանադրության վերջնական  նախագծում երեք կետերի ներառումը` ուժերի հավասարակշռումը նախագահի, խորհրդարանի եւ կառավարության միջեւ, արդարադատության ողջ համակարգի անկախացումն ու Երեւանի քաղաքապետի ընտրության պրոցեսի կարգավորումը: Ի դեպ, Ագոյի խմբի ղեկավարը հայտնեց, որ Հայաստանում իր ունեցած հանդիպումների ընթացքում ինքը ՀՀ իշխանությունների կողմից այս վերջին կետի նկատմամբ որեւէ դժկամության արտահայտություն չի  զգացել.«Այս հարցը կարգավորվել է եւ որեւէ անհամաձայնություն գոյություն չունի»,-ասաց Ռոլանդ Վեգեները:

Ագոյի խմբի ղեկավարը երեկ  հռետորական համարեց այն հարցը, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, եթե հանրաքվեով ժողովուրդը մերժի Սահմանադրության այս  նախագիծը եւ ավելացրեց. «Մենք միայն սպասում ենք, որ այն ընդունվելու է»: Բնականաբար ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում հարցեր ուղղվեցին նաեւ Օսկանյանին եւ բնականաբար այդ հարցերը վերաբերում էին  ղարաբաղյան հակամարտության կարգավորման  բանակցություններին: Սպասվում է, որ հուլիսի 11-16-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատանքային այցով կայցելեն տարածաշրջան, կլինեն Հայաստանում եւ Ադրբեջանում: Սպասվում է նաեւ, որ օգոստոսի 26-ին Կազանում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, իսկ դրան կնախորդի արտգործնախարարների հանդիպումը:

Այս կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին ուղղված հարցը հետեւյալն էր` կա՞ն արդյոք ակնկալիքներ, որ  համանախագահները իրենց հետ հարցի կարգավորման նոր առաջարկություններ կբերեն: Այս հարցը մշտական հարցերից է, սակայն դրա պատասխանը համենայնդեպս վերջին  մեկ տարվա ընթացքում բացասական է եղել: Իսկ երեկ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ իրենք ընդհանրապես այլեւս համանախագահների կողմից նոր առաջարկությունների չեն սպասում, քանի որ բոլոր առաջարկներն այսօր դրված են սեղանին: Ի դեպ, նախորդ շաբաթ Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար  Էլմար Մամեդյարովի միջեւ, ովքեր մասնակցում էին Իրաքին նվիրված միջազգային կոնֆերանսին: 

Ըստ Վարդան Օսկանյանի իրենք շատ կարեւոր  քննարկում են ունեցել այդ հանդիպման ժամանակ: Ինչեւէ, ԼՂ հարցի կապակցությամբ երեկ մի քանի բառ ասաց նաեւ ԵԽ նախարարների կոմիտեի Ագոյի խմբի ղեկավարը: Վերջինս նշեց, որ իրենք  չափազանց լավ են տեղեկացված հարցին, եւ այդ տեղեկատվությունը  ստանում են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններից: Այն հարցին, թե արդյոք Հայաստանից եւ Ադրբեջանից ստացված տեղեկություններն իրենց մասշտաբով եւ բովանդակությամբ համընկնում են, պարոն Վեգեները ըստ էության հրաժարվեց պատասխանել, ասելով որ իրենք տեղեկություններ ստանում են կոնֆիդենցիալության սկզբունքով եւ այդքան տեղեկացված լինելը հիմնված է այն բանի վրա, որ իրենք երբեք չենք խախտել այդ սկզբունքը` ոչ Բաքվում, ոչ Երեւանում:

Աննա Հակոբյան

Տպել
1097 դիտում

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ