Չինովնիկապատում. ե՞րբ է գալու այդ «վաղը»

04/07/2018 schedule17:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 29-ի համարում

Մեր հասարակությունը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մասին հիշելու առիթ այնքան էլ հաճախ չի ունենում: Թերեւս, միայն այդ խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հրավիրած ասուլիսների ժամանակ: Որեւէ այլ ծանրակշիռ պատճառ այդ խորհրդի մասին հիշելու համար, ցավոք, չկա: Չկա, որովհետեւ այդ կառույցի իմաստը, ինչպես ցույց տվեց դրա ստեղծմանը հաջորդած 3-4 տարին, այդպես էլ ակնառու չդարձավ: Նման կառույցներ աշխարհում ստեղծվում են պետական կառավարման համակարգը բանիմաց ու կրթված կադրերով համալրելու նպատակով, որպեսզի որեւէ պաշտոնի նշանակվեն ոչ թե ծանոթներով, փողով, կուսակցական պատկանելությամբ, այլ ունեցած գիտելիքներով:

Այս տարիների ընթացքում, սակայն մեր պետական ապարատի ընդհանուր ինտելեկտուալ մակարդակը չբարձրացավ, նշանակումները այս կամ այն պաշտոնին խիստ կանխատեսելի են, իսկ կուսակցականությունը գրեթե դարձել է պարտադիր պայման: Ինչեւէ, Մ. Բադալյանը երեկ ասուլիս էր հրավիրել, ամփոփելու համար այս տարվա առաջին կիսամյակի իրենց գործունեությունը:  Նախ գործունեության մասին` թվերով: Նշված ժամանակահատվածում տարբեր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվել է 547 մրցույթ, որոնցից կայացել է 472-ը: Մրցույթներին մասնակցել են 1747 քաղաքացիներ: Ատեստավորվել է 1035 քաղծառայող, որոնցից 50-ը, չեն համապատասխանել իրենց զբաղեցրած պաշտոններին:

Ուրիշ թվեր էլ կան: Ըստ պրն Բադալյանի, 50 քաղծառայողներ անաշխատունակության թերթիկներով խուսափել են մասնակցել ատեստավորմանը` փորձում են ժամանակ շահել, որ այդ ընթացքում հովանավորներ գտնեն: «Չի լինելու նման բան: Ես դա ձեզ հավաստիացնում եմ եւ ակնկալում եմ ձեր աջակցությունն ու օգնությունը»,-կտրուկ տոնով, բայց բայց մի տեսակ հուսահատ հայտարարություն արեց Բադալյանը դիմելով լրագրողներին: Խորհուրդը անկախ մարմին է եւ իր ստեղծման գաղափարախոսությամբ չպետք է վախենա ոչ մեկից, նույնիսկ հանրապետության նախագահից: Եթե կան այնպիսի հովանավորներ, ում ճնշումներին չի կարող, կամ չի ուզում դիմակայել խորհուրդը, ապա լրատվամիջոցները ոչնչով օգնել չեն կարող: Կամ դժվար է ենթադրել, որ մինչ օրս խորհրդի վրա ճնշումներ չեն եղել:

Այդ ինչո՞ւ հրապարակայնորեն չի հայտարարվել, թե այս ինչ նախարարը իրենց վրա ճնշում է գործադրում, օգնեք` դիմակայենք: Այդ ի՞նչ պատահեց, որ հանկարծ ծագեց լրատվամիջոցների օգնության կարիքը: Ոչ մի բան էլ չեղավ, պարզապես նման հայտարարությունները ավելի տպավորիչ են: Գուցե տարիներ հետո, երբ Հայաստանը կդառնա իրոք ժողովրդավարական, երբ իշխանությունը հասարակության առաջ իր չինովնիկների գործունեության համար պատասխանատվություն կկրի, այդ պարագայում այս խորհուրդը կդառնա երկրի կարեւորագույն կառույցներից մեկը: Իսկ առայժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ չինովնիկական այս հաբռգած ապարատի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում:

Նախարարը, քաղաքապետը, մարզպետը եւ մյուսները  ասում են, թե կադրերի «տերը» իրենք չեն, այլ քաղծառայության խորհուրդը:  որհուրդն ասում է, թե մենք մրցույթներով այս կամ այն պաշտոնի համար մեր հայտարարած մրցույթում մի քանի հոգի է հաղթող ճանաչվում եւ վերջնական որոշումը այդ նույն նախարարինը կամ քաղաքապետինն է: Վերջիններս ասում են, թե ինչից առաջարկում են` դրանից էլ ընտրում ենք եւ այլն եւ այսպես շարունակ: Ստացվում է որ չինովնիկների համար պատասխանատու է լինում իշխանությունն ընդհանրապես: Այդ պատասխանն էլ իշխանությունը պետք է տա ընտրությունների ժամանակ: Իսկ թե ինչպես են մեզանում անցնում ընտրությունները, անդրադառնալու կարիք, թերեւս, չկա:

Իսկ առայժմ ունենալով քաղծառայության համակարգ պետական կառավարման համակարգում պաշտոնների մեծագույն մասը բաժանվում է կուսակցական, կամ ավելի ճիշտ կոալիցիոն սկզբունքով: Ուշագրավ է, որ պրն Բադալյանն էլ այդ փաստը չի հերքում, նշելով միայն որ իրենք վիճակագրական տվյալներ չունեն, թե որքան հանրապետական, օրինացերկրական կամ դաշնակցական կա չինովնիկների մեջ: Նման վիճակագրություն չունի ոչ ոք: Նույնիսկ չկա վիճակագրության թե մրցույթներում կոալիցիոն կուսակցություններից որի ներկայացուցիչներն են ավելի շատ ձախողվում. «Նման վիճակագրություն մենք չենք անում, ոչ էլ մեզ պետք է այն իմաստով, որ դա «պարապ վախտի խաղալիք է:

Եւ «Օրինաց երկիրն» է ձախողվել, եւ հանրապետականն է ձախողվել եւ դաշնակները»,- ասում է պրն Բադալյանը: Վերջինս նկատում է, որ կառավարման ապարատում կոալիցիայի կուսակցությունների ներկայացուցիչները շատ են. «Իհարկե, այսօր են շատ: Վաղը այդ կուսակցությունները իշխող չլինեն, այդ նույն քանակը հաստատ չի լինելու»,-հուսադրեց քաղծառայության խորհրդի նախագահը: Իսկ թե երբ է գալու այդ «վաղը», պրն Բադալյանը չկոնկրետացրեց: Մանվել Բադալյանի համոզմամբ, եթե չլիներ քաղծառայության խորհուրդը եւ ընդհանրապես այս համակարգը, ապա պետական կառավարման համակարգը շատ ավելի կուսակցականացված կլիներ: Եթե պրն Բադալյանի այս համոզմունքը ճիշտ է, ապա մնում է միայն ուրախանալ, որ մեզ մոտ կա քաղծառայության խորհուրդ:

Հայկ Գեւորգյան

Տպել
1192 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա