Հայ-իրանական հարաբերությունների զարգացման չափազանց մեծ ներուժ կա. սփյուռքի նախարար

Հուլիսի 4-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ողջունելով դեսպանին՝ նախարարը շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը արդեն հանդես է եկել  ծրագրով, որտեղ սահմանել է իր առաջնահերթությունները եւ  խիստ կարեւորել է հայ-իրանական հարաբերությունները: «Մենք առավել քան վստահ ենք, որ երկկողմ հարաբերությունների զարգացման չափազանց մեծ ներուժ կա բոլոր ուղղություններով, հատկապես՝ տնտեսական համագործակցության առումով: Նոր Հայաստանը պատրաստ է նոր որակի հարաբերություններ կառուցել՝ փոխվստահության մթնոլորտում: Այս իմաստով շատ կարեւոր է հայկական համայնքի հարյուրամյակների գոյությունը իրանական հողում, որը երկու երկրների դարավոր բարեկամության երաշխիքն է»,- հավելեց Մխիթար Հայրապետյանը՝ կարեւորելով երկու երկրների միջեւ տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը:

Իրանի դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, ողջունեց թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանում եւ նշեց. «Ուրախ եմ հանդիպել ակտիվ գործունյա երիտասարդ նախարարի հետ, ով մեծ ցանկություն ունի աշխատել ի բարօրություն իր ժողովրդի ու հայրենիքի»: Դեսպան Սաջադին ներկայացրեց սփյուռքի հետ աշխատանքի իր տեսլականը եւ առաջարկությունները եւ վստահություն հայտնեց, որ համագործակցության շրջանակները նոր Հայաստանում ավելի կընդլայնվեն ու գործնական կդառնան:

Տպել
568 դիտում

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը