Տեղի ունեցավ Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը:

Նադեժդա Սարգսյանին հրաժեշտ տալու եւ դստերը՝ երգչուհի Էմմիին զորակցելու էին եկել ինչպես Հայաստանից այնպես էլ արտերկրից` նրանց ընկերները, Նադեժդա Սարգսյանի ուսանողները, արվեստի գործիչներ եւ այլոք: Երգչուհու արվեստագետ ընկերները խորը վշտով ու ափսոսանքով պատմում էին Նադեժդա Սարգսյանի բնավորության յուրահատուկ գծերի, վերջինիս ուժեղ ու վառ անհատականության մասին:«Ամեն անգամ նվիրյալ ընկեր կորցնելը բավական դժվար է եւ ամեն անգամ այսպես, երբ նրանց վերջին ճանապարհին ենք ներկա լինում, ապշում ենք, որովհետև ժամանակներն աստիճանաբար հեռու են գնում մեզանից՝ իրենց հետ տանելով շատ բան՝ ոչ միայն մարդկանց, այլ նաև ժամանակը: Նադեժդա Սարգսյանի բացը շատ մեծ է, կուզեմ, որ շուտ լրացվի այդ բաց տեղը»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանը:

Վերջինս նշեց, որ միշտ առավել գնահատել է Նադեժդա Սարգսյանի քաղաքացիական դիրքորոշումը, նրա մարդ տեսակը. «Նա ստեղծեց դպրոց եւ հարյուրավոր երեխաների ճանապարհ ցույց տվեց դեպի արվեստ»:Երգչուհի Ալլա Լևոնյանն ասաց, որ այնքան էլ մտերիմ չի եղել, սակայն որպես խարիզմատիկ երգչուհի եւ ավագ կոլեգա միշտ հարգանք է տածել Նադեժդա Սարգսյանի նկատմամբ. «Հաճախակի ենք առիթ ունեցել հանդիպել, բայց ընկերություն, մտերմություն չի եղել, պարզապես երկկողմանի հարգանք միմյանց նկատմամբ եւ՛ մարդկայնորեն եւ՛ որպես երգչուհիներ: Թող տգեղ չհնչի, բայց մահն էլ է դարձել սովորական բան, կան մարդիկ, որոնց չես պատկերացնում, որ այլևս չկան, Նադեժդա Սարգսյանն այդ մարդկանց թվում էր: Շատ լուրջ կերպար՝ իր ամբողջ հմայքով, մարդկային տեսակով, երաժշտության մեջ իր ունեցած ուրույն տեղով: Ասում են՝ անփոխարինելի մարդիկ չկան, բայց ինքը իր տեսակի մեջ երևի թե եզակի էր»,- ասաց Ալլա Լևոնյանը:Նադեժդա Սարգսյանի հետ անչափ մտերիմ Արթուր Գրիգորյանը, որն այս օրերին վատառողջ է՝ չկարողացավ անգամ նորմալ խոսել: Ասաց, որ այս ընթացքում անընդհատ Նադեժդա Սարգսյանի կողքին է եղել, տեսել, թե ինչպես է տանջվում եւ դա անչափ ցավալի է վերհիշելը: Վերջինս տխուր ժպիտով պատմեց, թե ինչպես է Նադեժդա Սարգսյանն իր մահվան մասին խոսելիս կատակել, ասել. «Ինձ նախշուն բաջի»-ի տակ կհուղարկավորեք»: «Չէր դիմանում էլ, ասում էր՝ մի բան արա, ասում էի՝ ինչ անեմ, համբերի, քո վախտն էլ կգա: Հիշում եմ, ասաց՝ ինձ լավ կթաղես»,-պատմեց Արթուր Գրիգորյանը:Ներկաներից շատերը, որոնք Էմմի կողքին էին ողջ ընթացքում, ասացին, որ ամեն կերպ աջակցելու են նրան եւ ուժ են տալու, որպեսզի դիմանա:Եգոր Գլոմովը  Նադեժդա Սարգսյանի հետ լավ հարաբերություններ է ունեցել, սակայն առավել մտերիմ ընկեր է նրա դստեր՝ Էմմի հետ. «Ինձ թվում է՝ այսօր ամենադժվարը Էմմիի համար է. Էմմի մոտ եմ եկել»:

Տեսանյութ՝

Տպել
19779 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)