Ռուսաց լեզվի եւ օտար լեզուների դասավանդման հայեցակարգերը փոշոտվում են դարակներում

Նախորդ կառավարության օրոք մշակված ու շրջանառության մեջ դրված «Դպրոցներում օտար լեզուների դասավանդման» հայեցակարգը, ինչպես նաեւ «Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը» փոշոտվում են կրթության եւ գիտության նախարարության դարակներում:  

Ինչպես հայտնի է, ռուսերենի համար առանձին հայեցակարգի մշակումը հանրության շրջանում դժգոհության ալիք էր բարձրացրել: Շատերը դա համարում էին Ռուսաստանին հաճոյանալու եւ հպատակի դիրքերից արված քայլ:   

Կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով մեր հարցմանը, տեղեկացրեց, որ հայեցակարգերի նախագծերն այդպես էլ կառավարության որոշումներ չէին դարձել:

Հարցին, թե նոր կառավարության օրոք այդ հարցերը դո՞ւրս են եկել օրակարգից, Արթուր Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Կրթության որակի բարձրացումը նախարարության կողմից ընդունված է որպես գերակա ուղղություն, հետեւաբար ինչպես օտար լեզուների, այնպես էլ հանրակրթական մյուս առարկաների դասավանդման որակի բարձրացումը համարվում է առաջնային»:  

Հավելենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին ընդունել էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում նաեւ անդրադարձ է եղել ռուսերենի դասավանդման խնդրին: ԿԳ նախարարը նշել է, որ օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացումը Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից է, միաժամանակ շեշտելով, որ իրականացվող համակարգային բարեփոխումները նպաստելու են դպրոցներում դասավանդվող բոլոր առարկաների որակի բարձրացմանը:

Տպել
1539 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է