Մրցակցություն. «Վիվասելլ»-ը գցում է գները

05/07/2018 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 30-ի համարում

Այն ժամանակաշրջանը, երբ «Իզի քարտը» համարվում էր ճոխություն, իսկ այն ձեռք բերելու համար կարելի էր ամիսներ սպասել կամ 100 եւ ավել դոլար գումար վճարել, ավարտվեց: Սեւ շուկայում սկսվել է «Իզի քարտերից» ազատվելու գործընթացը: Երեկվա դրությամբ սեւ շուկայում «ԱրմենՏելի» «Իզի քարտը» առաջարկվում էր 50 դոլարով: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ վերավաճառողները հրաժարվում էին նոր քարտեր գնել կամ էլ դրանց դիմաց առաջարկում էին 20 դոլար, այսինքն՝ «ԱրմենՏելի» բաց թողնման գնից 4 դոլարով էժան: Կասկած չկա, որ բջջային կապի շուկայում տեղի ունեցող այս վերջին իրադարձությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ հուլիսի 1-ից սկսում է ծառայություններ մատուցել նաեւ բջջայինի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմը»: Վերջինս երեկ հրապարակեց իր ծառայությունների տեսակները եւ սակագները:

Մասնավորապես, բջջային կանխավճարային քարտերը, որոնք «Ղ-Տելեկոմը» անվանել է «Ալո» քարտեր, կարժենան 7 հազար դրամ, րոպեավարձի պարագայում կիրառվելու են երկու սակագներ՝ ցերեկային («Պիկ ժամ» ժամը՝ 07-ից 23.00-ն) եւ գիշերային («Ոչ պիկ ժամ»՝ 23.00-ից 07.00-ն): Նման քարտեր ունեցողների համար «Ղ-Տելեկոմի» բաժանորդներին եւ քաղաքային ցանցի հեռախոսահամարներին զանգահարելիս րոպեավճարը կլինի 90 (80) դրամ, «ԱրմենՏելի» եւ ԼՂՀ բջջային ու ԼՂՀ քաղաքային ցանցի բաժանորդներին զանգահարելու րոպեավճարը կլինի 110 (90) դրամ: Լիցքավորման քարտերը կլինեն 2 հազար, 4 հազար 500, 7 հազար, 9 հազար 500 եւ 18 հազար դրամ արժողությամբ:

Երկու հազար դրամանոց լիցքավորման քարտերի վճարները կունենան 30-օրյա օգտագործման ժամկետ, մյուս 4 սակագներով՝ համապատասխանաբար 60, 100, 150 եւ 300-օրյա ժամկետներ: «Ղ-Տելեկոմի» պայմանագրային բջջային կապի՝ «Կլասիկ» համակարգի միացման արժեքը սահմանվել է 4 հազար 500 դրամ, իսկ ամսական բաժանորդավարձը՝ 4 հազար դրամ: Այսինքն, երաշխիքային գումարը, որը առկա է «ԱրմենՏելի» պայմանագրային փաթեթի վաճառքի ժամանակ, այս դեպքում գոյություն չունի: Այս համակարգի բաժանորդների րոպեավճարը կլինի այսպիսին. դեպի «Ղ-Տելեկոմ» եւ քաղաքային ցանցի բաժանորդներին զանգահարելիս 48 (44) դրամ, իսկ «ԱրմենՏելի» եւ ԼՂՀ բջջային ու ԼՂՀ քաղաքային ցանցերի բաժանորդներին զանգահարելիս 55 (48) դրամ:

Պայմանագրային համակարգը կունենա նաեւ խմբային բաժանորդների սպասարկման տարբերակներ: Մասնավորապես, առաջարկվում է կորպորատիվ խմբերի սպասարկման երեք տարբերակներ՝ 5-ից մինչեւ 20 համար ընդգրկող խմբերը կօգտվեն «Բիզնես» տարբերակով առաջարկվող սակագներից՝ ներխմբային զանգերի րոպեավճարը 40 դրամ, «Բիզնես» կատեգորիայի հեռախոսահամարից «Ղ-Տելեկոմի» ուրիշ բաժանորդներին եւ ՀՀ քաղաքային ցանցին զանգահարելու րոպեավճարը կլինի 46 (42) դրամ, իսկ «ԱրմենՏելի» բջջային ցանց եւ ԼՂՀ հեռախոսահամարներին զանգահարելիս 52 (48) դրամ: 21-ից 100 հեռախոսահամար ընդգրկող խմբերը կօգտվեն «Բիզնես+» սակագներից, որոնք վերը բերված մոտեցմամբ կլինեն այսպիսին՝ ներքին զանգերը 38 դրամ, իսկ մյուս երկու կատեգորիաները՝ 44 (42) եւ 50 (48) դրամ:

100-ից ավել համար ընդգրկող խմբերի դեպքում կգործեն «Օպտիմա» տեսակի սակագները, ըստ որոնց ներխմբային զանգերի րոպեավճարը կլինի 36 դրամ, իսկ մյուս երկու կատեգորիայի զանգերինը՝ 42 (40) եւ 50 (48): Երեկվա դրությամբ առայժմ հայտնի չէր, թե «ԱրմենՏելն» ինչպես է պատրաստվում արձագանքել իր մրցակցի հրապարակած սակագներին: Ենթադրվում է, որ առաջիկա մեկ-երկու օրերին «ԱրմենՏելն» արդեն իսկ նոր սակագներ կհրապարակի:

Հ.Գ. Ի դեպ, դեռեւս անցած տարեվերջին, երբ «Ղ-Տելեկոմի» լիցենզիան նոր էր տրվել, խոսակցություններ կային այն մասին, որ այս ընկերության կողմից ծառայությունների մատուցումը սկսելուց հետո ողջ վարչական ապարատի բջջային սպասարկումը կանցնի երկրորդ օպերատորին: Այսինքն, այդ ընկերությունն արդեն իսկ կունենա մի քանի հազար կայուն բաժանորդներ: Վերը բերված խմբավորված բաժանորդների մոտեցումը, թերեւս, կլինի հենց այն հիմնավորումը, որի շնորհիվ պետական մարմիններին անհրաժեշտ ծառայողական բջջային համարները կվերցնեն «Ղ-Տելեկոմից», քանի որ ֆինանսական տեսանկյունից այդպես պետբյուջեի միջոցներից ավելի քիչ գումար կծախսվի: Իհարկե, նման հեռանկարը «ԱրմենՏելը» կարող է ձախողել, եթե որոշի ավելի էժան սակագներով նման ծառայություն առաջարկել:

Վահագն Հովակիմյան

Տպել
1660 դիտում

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել