Կարելի՞ է իմանալ. ի՞նչ կարծիքի է Քոչարյանը

05/07/2018 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 30-ի համարում

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը նախօրեին երեկոյան իր երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հարցերի շուրջ իր տեսակետները, մեկնաբանությունները, նախատեսվող քայլերն ու մտադրությունները ներկայացնելու համար դիմել է ԱՄՆ ողջ ժողովրդին: Սա մի գործողություն է, որ կարելի է ասել մտնում է ԱՄՆ նախագահի ամենօրյա աշխատանքային ռեժիմի մեջ եւ պերմանենտ բնույթ է կրում: Իսկ որ ամենահետաքրքիրն է, ԱՄՆ նախագահի այս ելույթներից առաջ նախագահի խոսնակը բրիֆինգ է հրավիրում, որի ժամանակ լրագրողներին ավելի մանրամասն է ներկայացնում, թե ինչ հարցերի մասին է խոսելու նախագահը, եւ լրագրողների հարցերի միջոցով Սպիտակ տունը նախապես պատկերացում է կազմում, թե այս կամ այն կարեւոր խնդրի հատկապես որ ասպեկտն է հուզում հասարակությանը:

Իսկ ընդհանրապես ԱՄՆ նախագահի խոսնակը միայն հունիս ամսվա ընթացքում ամենատարբեր հարցերի կապակցությամբ 17 անգամ բրիֆինգ է հրավիրել: Իհարկե, մենք հեռու ենք Հայաստանը ԱՄՆ-ի հետ համեմատելու մտադրությունից, բայց դժվար է հիշել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի վերջին ելույթը, այլ ընդհանրապես  Քոչարյանի նախագահության ողջ ընթացքում վերոնշյալ բովանդակությամբ գոնե մեկ ելույթ: Ինչ խոսք, Հայաստանը Ամերիկա չէ, եւ Հայաստանում իրադարձությունները շաբաթից շաբաթ կտրուկ զարգացումներ չեն ունենում, որպեսզի նախագահը կամ այն մարդը, որ դե ֆակտո զբաղեցնում է նախագահի պաշտոնը, շաբաթը մեկ դիմի ժողովրդին:

Սակայն անվիճելի է, որ Հայաստանում եւ նրա շուրջն այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որոնք այնքան էական են երկրի ապագայի համար, որ հասարակությունը հաճույքով կլսի դրանց վերաբերյալ նախագահի մտքերն ու  տեսակետները` նույնիսկ այնպիսի նախագահի, ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանը: Ավելորդ է, իհարկե, թվել դրանք, եւ այնուամենայնիվ` ԼՂ հարց, Թուրքիայի հետ հարաբերություններ, Ամերիկա, Ռուսաստան, հեղափոխություններ, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, տարածաշրջանային տնտեսական նախագծեր եւ այլն եւ այսպես շարունակ: Այս բոլոր ուղղություններով Հայաստանում ամենատարբեր զարգացումներ են տեղի ունեցել եւ շարունակում են տեղի ունենալ, սակայն նախագահ կոչվող ինստիտուտը, որը պատասխանատու է դրանցից յուրաքանչյուրի համար, կատարյալ լռություն է պահպանում:

Լավագույն դեպքում ուսանողների հետ հանդիպումներ են կազմակերպվում, որոնց ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ասում է այն, ինչ ուզում է ասել՝ շրջանցելով հիմնական հարցերը: Այս տարվա սկզբից մինչեւ այսօր ՀՀ նախագահի շփումները հայ հասարակության հետ սահմանափակվում են մեկ անգամ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումով, Պուտինի հետ համատեղ ասուլիսով եւ «Գոլոս Արմենիի» թերթի «Թեժ գծի» հարցերին պատասխանելով: Հասկանալի է, իհարկե, որ այս բոլոր երեք դեպքերում էլ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցերը անցել են նրա աշխատակազմի մի քանի օղակներով եւ հավանություն ստանալուց հետո նոր հնչել:

Հենց այդ պատճառով էլ դրանք միայն պայմանականորեն  կարելի է անվանել Ռոբերտ Քոչարյանի շփում հայ հասարակության հետ, քանի որ եթե մի երկրի լրագրողները հնարավորություն չունեն այդ երկրի նախագահին եւ նրա խոսնակին պարբերաբար ազատորեն ուղղել ցանկացած հարց, դրա փոխարեն ինչ-որ կեղծ հանդիպումներ են կազմակերպվում եւ նախագահին հաճելի հարցեր հնչում, ապա այդտեղ չի կարող որեւէ շփում լինել:  Պետք է ասել, որ այս իմաստով  իրավիճակը էլ ավելի մտահոգիչ է դառնում, երբ ուշադրություն ենք դարձնում, թե ինչ կեցվածք եւ աշխատելաոճ են սկսել ընդունել ՀՀ նախագահի խոսնակները: Համենայնդեպս վերջին երեք խոսնակներ Վահե Գաբրիելյանի, Աշոտ Քոչարյանի, Վիկտոր Սողոմոնյանի աշխատելաոճը թափանցիկության տեսանկյունից միայն հետընթաց է ունեցել:

Օրինակ` երբ ՀՀ նախագահի խոսնակ էր Վահե Գաբրիելյանը, նա պարբերաբար բրիֆինգներ էր հրավիրում եւ պատասխանում հասարակությանը հուզող հարցերին: Վահե Գաբրիելյանից հետո, անցյալ տարի ՀՀ նախագահի խոսնակ նշանակվեց Աշոտ Քոչարյանը, որը մեկ տարվա ընթացքում ընդամենը մեկ բրիֆինգ հրավիրեց: Իսկ ահա այս տարվա մարտից նախագահի խոսնակի պաշտոնը ստանձնած  Վիկտոր Սողոմոնյանը դեռեւս չի հրավիրել իր առաջին բրիֆինգը, թեեւ լրացել է նրա նշանակման երեք ամիսը: Մենք, իհարկե, փորձեցինք պարզել, թե ինչն է ՀՀ նախագահի խոսնակների նման պահվածքի պատճառը: Վիկտոր Սողոմոնյանը մեր այն հարցին, թե պատրաստվում է արդյոք բրիֆինգ հրավիրել եւ եթե այո, երբ է դա տեղի ունենալու, պատասխանեց, որ երբ ժամանակը գա եւ այնպիսի հարցեր կուտակվեն, որոնց շուրջ անհրաժեշտ կլինեն իր մեկնաբանությունները, նա, իհարկե, բրիֆինգ կհրավիրի:

Զարմանալի է, որ ՀՀ նախագահի աշխատակազմում կարող են մտածել, որ վերջին մոտ մեկ տարվա ընթացքում չեն կուտակվել այնպիսի հարցեր, որոնց շուրջ  անհրաժեշտ կլինեն նախագահի խոսնակի մեկնաբանությունները: Ու եթե Հայաստանում իսկապես ոչինչ չի կատարվում եւ հասարակության ու նախագահի  «երկխոսության» անհրաժեշտություն բոլորովին չկա, ապա այդ երեւույթը միայն մեկ անուն է ունենում` լճացում: Ստեղծված իրավիճակը կարող է նաեւ մեկ այլ բացատրություն ունենալ, ըստ որի երկրում այնուամենայնիվ որոշակի իրադարձություններ տեղի են ունենում, սակայն դրանց շուրջ նախագահի եւ հասարակության միջեւ որեւէ «երկխոսություն» չի ընթանում, քանի որ նախագահը չի ցանկանում դա: Այս երեւույթը նույնպես միայն մեկ անուն ունի` բռնապետություն:  Այսպես թե այնպես, մի բան հստակ է. նախագահական ինստիտուտը Հայաստանում աստիճանաբար վերածվել է փակ եւ անթափանց մի համակարգի, իսկ Ռոբերտ Քոչարյանը ստացել է պարտիզանի կարգավիճակ, որը շարունակ թաքնվում է հասարակությունից եւ խուսափում բոլոր տեսակի շփումներից: 

Աննա Հակոբյան

Տպել
1537 դիտում

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում, ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան