Ռուսները տալիս են, Սամվել Բալասանյանը չի ուզում

Ճանաչողական այցով Գյումրի ժամանած Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին ընդունել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Կարճ զրույցից հետո Սամվել Բալասանյանը կարեւորել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի առկայությունը: Սերգեյ Կոպիրկինը համամիտ է եղել քաղաքապետի հետ: 

«Ես լավ եմ աշխատում սահմանապահների հետ, ով այստեղ հրամանատար է եղել, մենք համագործակցել ենք, կարծում եմ՝ Ձեր հետ էլ կաշխատենք: Վստահ եմ, որ մարդկային առումով նորմալ հարաբերություններ կունենանք»,- դեսպանին ասաց Սամվել Բալասանյանն ու տեղեկացրեց, որ ռազմաբազայի ղեկավարների հետ մի քանի ծրագրերի իրականացման մասով որոշակի պայմանավորվածություն ունի: Ամենակարեւորներից առանձնացրեց այն, որ ռուսական կողմը Գյումրիում 10 կմ երկարությամբ ճանապարհ է նորոգելու: Միայն թե այդ հատվածը, որը նորոգվելու է, ոչ թե գյումրեցիների, այլ առավելապես ռուսների համար է: Ճանապարհահատվածը, որը պատրաստվում են նորոգել, ռուսական ռազմաբազան օգտագործում է ռազմական ծանր տեխնիկայի երթեւեկի համար: Սերգեյ Կոպիրկինինը նշված հարցին ծանոթ էր:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ 8-րդ զինվորական շենքերը Գյումրու քաղաքապետարանին հանձնելու մասին: Սամվել Բալասանյանն ասաց՝ այդ թաղամասի շենքերի հետ կապված շատ չհստակեցված հարցեր կան, փակ դռներ ու կիսակառույցներ կան, այնպես որ դրանք հավելյալ հոգս ու խնդիր կլինեն քաղաքապետարանի համար: Փոխարենն առաջարկեց իրենց նոր ծրագրին հավանություն տալ: «Ուզում ենք հին փոստատան շենքը վերակառուցենք: Դա պատմություն ունեցող շինություն է: Շատ լավ տեղում է, հարեւանությամբ էլ Գորկու հայտնի այգին է եւ Թումո կենտրոնը: Երկրորդ հարկն էլ կարող եք այլ նպատակի ծառայեցնել: Ես չգիտեմ՝ երբ կսկսեք շինարարությունը, բայց ես գիտեմ, որ ֆինանսավորումն արդեն կա»,- ասաց Սամվել Բալասանյանը: Դեսպանն էլ նշեց, որ դա կլինի ոչ թե հին փոստատան, այլ պատմության վերականգնում:

Տպել
1200 դիտում

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսվում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

Կալիֆորնիայի աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի, 1200 մարդ անհետ կորած է համարվում

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը դեռ փակ է 445 բեռնատարների համար

Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)

8 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի մի մասում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում արջին թակարդը գցած անձին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները