«Լիդիան»-ի ներկայացուցիչն ու Ամուլսարի շահագործման դեմ պայքարող քաղաքացին բանավիճում են

Փաշինյանը Ջերմուկի բնակիչների, «Լիդիան»-ի ներկայացուցիչների եւ հանքի շահագործման դեմ պայքարողների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց կենտրոնանալ իր ասած երկու ֆունդամենտալ հարցերի վրա՝ Ջերմուկին վնաս հասնելո՞ւ է՝ որպես առողջարանային կենտրոն, եւ ջուրը աղտոտվելո՞ւ է, թե՞ ոչ:

Թեպետ ներկաները, մասնավորապես՝ բնապահպանները, առաջարկում էին հաշվի առնել այլ հարցեր եւս, վարչապետը խնդրեց չշեղվել վերը նշված հարցերից.

«Ես առաջարկում եմ մնալ այդ երկու հարցերի շրջանակում, մնացած հարցերը շեղում են մեզ այդ ֆունդամենտալ հարցերի պատասխանները գտնելուց: Որովհետեւ իմ կարծիքը՝ որպես ՀՀ վարչապետ, պետք է ձեւավորվի այս երկու հարցերի փորձագիտական, հիմնավորված եւ ապացուցված կարծիքի վրա, քանի որ ամեն որոշում ունի իր գինը: Սա մեր դիրքորոշումն է»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն առաջարկեց եռակողմ մեխանիզմ ստեղծել՝ այդ հարցերի պատասխանը գտնելու համար:

«Դուք շատ ճիշտ բան ասացիք, որ «Լիդիան»-ի դեմ չեք պայքարում, այլ հանքի շահագործման դեմ: Բայց թույլ տվեք ես ձեր կողմից ավելի խորացնեմ ձեւակերպումը՝ դուք պայքարում եք հանքի շահագործման հնարավոր նեգատիվ հետեւանքների դեմ»,-վարչապետն ասաց բնապահպաններին, ինչին ի պատասխան վերջիններս դիտարկում արեցին՝ «հանքի շահագործման դեմ»:

«Ընդհանրապե՞ս շահագործման: Հիմա ես առաջարկում եմ ստեղծել մի մեխանիզմ՝ էս երկու հարցի համատեղ պատասխանը գտնելու համար: Որովհետեւ ձեր գտած պատասխանը ձեր պատասխանն է, «Լիդիան»-ի գտած պատասխանը «Լիդիան»-ի պատասխանն է, կառավարության պատասխանը կառավարության գտած պատասխանն է»,- ասաց վարչապետը:

Ներկաները հանդես եկան ելույթներով: Ջերմուկ համայնքի բնակիչ Կորյուն Ստեփանյանն առաջարկեց առաջին հերթին ստուգել հանքի շահագործման թույլտվության իրավականությունը: Վարչապետն ասաց, որ կառավարությունը պատշաճ կերպով կճշտի:

«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանն անդրադարձավ Կորյուն Ստեփանյանի բարձրաձայնած հարցին, սակայն նրա խոսքի ժամանակ բնակիչներն ու բնապահպանները սկսեցին զուգահեռաբար խոսել ու չհամաձայնել՝ պնդելով, թե «Լիդիան»-ի ներկայացուցիչը ստում է, որ նույն այդ դահլիճում քննարկումներ են եղել եւ այլն:

Կորյուն Ստեփանյանն ասաց, որ «Լիդիան»-ի կատարած հետազոտությունները անցկացվել են հստակ մեթոդաբանությամբ: Վերջինս առաջարկեց, որ եթե հետազոտողների նոր խումբ ձեւավորվի, ապա այդ խմբում ներգրավված լինեն հավասարակշռված փորձագետներ, այլ ոչ թե մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են միայն քննադատությամբ, ըստ էության, ակնարկելով ներկա քաղաքացիներին, բնապահպաններին:

Տպել
3038 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ