500 ներգաղթյալ զոհվել է․ Լիբիայում աճում է դեպի Եվրոպա ներգաղթյալների թիվը

06/07/2018 schedule13:49

Իսպանական նավահանգիստն ընդունել է ներգաղթյալներով լի նավն այն բանից հետո, երբ Իտալիան և Մալթան հրաժարվել են ընդունել վերջիններիս: Տասնյակ հազարավոր ներգաղթյալներ ժամանել են եվրոպական մայրցամաք այս տարի, սակայն հարավային Եվրոպայի երկրները հրաժարվում են ընդունել նրանց:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Իսպանիայի Բարսելոնա նավահանգիստն ընդունել է Open Arms անունով նավը, որի վրա են գտնվել Լիբիայից անօրինական կերպով Եվրոպա ժամանած ներգաղթյալներ: Մալթան և Իտալիան հրաժարվել են ընդունել վերջիններիս:

«Մենք փրկել ենք 60 ներգաղթյալի: Ցավոք, համարյա 500 ներգաղթյալ զոհվել է վերջին 4 օրվա ընթացքում, երբ փորձել է Լիբիայից հասնել Եվրոպա»,- ասում է նավապետ Ռիկարդո Գաթին:

Եվրոպական սահմանային երկրները շարունակաբար քննադատության են ենթարկվում ներգաղթյալների մուտքը արգելելու համար:

«Վերջին վեց ամիսների ընթացքում Միջերկրական ծովով 50 հազար ներգաղթյալ ժամանել է Եվրոպա Հյուսիսային Աֆրիկայից: Արդյո՞ք մենք՝ 500 միլիոնանոց Եվրոպան, չենք կարող կազմակերպել 50 հազար մարդու ներգաղթ: Այս սահմանները հունական, իտալական կամ իսպանական չեն: Դրանք Եվրոպայի սահմաններն են»,- ասում է Իսպանիայի սոցիալիստական կուսակցության անդամ, պատգամավոր Ջավի Լոպեսը:

Սակայն ներգաղթյալների հոսքը գնալով աճում է, իսկ եվրոպական մայրցամաքում գլուխ է բարձրացնում ներգաղթյալների դեմ շարժումը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է անում օգնություն ցուցաբերել Եվրոպայի սահմանային երկրներին:

Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկում է ներգաղթյալների համար հատուկ կենտրոններ ստեղծել Հյուսիսային Աֆրիկայում, որի արդյունքում միայն օրինական մուտքի իրավունք ստացած մարդիկ կարող են գալ Եվրոպա:

Եվրոպական երկրները շարունակաբար կոչ են անում Լիբիայի իշխանություններին միջոցներ ձեռնարկել մարդկանց անօրինական հոսքը իր տարածքով կանխելու համար: Սակայն մարդկանց անօրինական տարանցումն այնտեղ շարունակում է զարգանալ՝ հանդիսանալով անօրինական եկամուտի աղբյուր տարբեր խմբերի համար:

Տպել
670 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին