Կոմպրոմատներ. ՆԺԿ քաղաքական քարտուղարը նարկոբարո՞ն

06/07/2018 schedule14:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 2-ի համարում

Հունիսի 30-ին «Հայլուր» լրատվական ծրագրով մի ծավալուն ռեպորտաժ է ներկայացվել «Նոր ժամանակներ» կուսակցության մամուլի քարտուղար եւ քաղաքական քարտուղար Էդուարդ Գրիգորյանի կրմինալ անցյալի մասին: Ուստի, երբ փորձեցինք անմիջապես նյութի հերոսից եւ նրա կուսակցության նախագահից պարզել, թե ինչումն է բանը եւ այդ ինչ քրեական անցյալի մասին է խոսքը, վերջիններս մեզ հետ զրույցում ասացին, որ եթերով ներկայացված նյութում փաստերն ամբողջությամբ խեղաթյուրված են եղել: Ըստ նրանց Է.Գրիգորյանը ԱՄՆ-ում բնակվել է 1993-1994 թթ.: ՆԺԿ անդամի հետ կատարվածը, ըստ այդ կուսակցության ղեկավար Ա.Կարապետյանի, եղել է այսպես: ԱՄՆ իրավապահները ձերբակալել են Է.Գրիգորյանի մերձավոր ազգականներից մեկին` թմրանյութերի իրացման մեղադրանքով:

Ձերբակալվածի հետ առնչություն ունեցող բոլոր անձինք բնականաբար հայտնվել են ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում: Մի քանի ամսից իրավապահները մեղադրանք են առջադրել նաեւ Է. Գրիգորյանին, վերջինս չի ընդունել այն եւ հետագայում նաեւ դատարանում մեղադրանքները չեն հաստատվել: Սակայն ԱՄՆ իշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են Է.Գրիգորյանին դեպորտացիա անել Հայաստան` առաջիկա հինգ տարում Միացյալ Նահանգներ չվերադառնալու պայմանով: «Այս ամենի եւ դեպորտացիայի խնդրի մասին ես իմացել եմ, դրանում որեւէ լավ բան չեմ տեսնում, բայց միեւնույն ժամանակ դա չի նշանակում, որ դրանից հետո մարդն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ»,- ասում է Ա.Կարապետյանը: Վերջինս նաեւ ասում է, որ «Հայլուրով» նման նյութի պատրաստման մասին իրենք նախապես են տեղյակ եղել եւ այս գործընթացին շատ հանգիստ են վերաբերվում:

«Այն պահից, երբ ինձ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ կապեցին Բասաեւի հետ, ես հասկացա, որ հայկական քաղաքական դաշտում որեւէ բան ապացուցելն անհնար է: Ամենակարեւորը վարկաբեկման նյութը շրջանառության մեջ գցելն է, հետո ասում են՝ ապացուցիր, որ դու ուղտ չես: Դրա համար, ես այս ամենին վերաբերվում եմ շատ հանգիստ»,- ասում է ՆԺԿ նախագահը: Ըստ Ա. Կարապետյանի, իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ բոլորն իրենց պես փչացած են: «Բոլորին փորձում են համոզել, որ ապագա ունեցող յուրաքանչյուր քաղաքական գործիչ փչացած է, եթե ոչ ինքը, ապա գոնե Հայաստանում ունեցած իր մերձավոր շրջապատը: Իսկ այս ամենի պատճառն այն է, որ իշխանության հիմնական ներկայացուցիչներն իրենք են նման շրջապատով պատված»,- եզրափակեց Ա.Կարապետյանը:

ՆԺԿ նախագահը ասաց նաեւ, որ իրենք պատրաստվում են դիմել ԱՄՆ կառավարությանը, որպեսզի քննարկման առարկա դարձած նյութերը պաշտոնապես տրամադրվեն իրենց, որից հետո Է.Գրիգորյանը կդիմի դատարան` փորձելով պատիվ պահանջել իր բարի համբավը վարկաբեկելու համար: Իհարկե, Ա.Կարապետյանը կասկած չունի, որ իրենց այդ հայցն էլ նախորդների պես կմերժվի, քանի որ, ըստ ՆԺԿ նախագահի, դատարանների որոշումները գրվում են բոլորովին այլ վայրում, իսկ դատարանում դրանք ընդամենը հրապարակվում են:  Ի դեպ, Ա.Կարապետյանը համոզված է, որ իշխանությունները առաջիկայում պատրաստվում են իրենց այլ կուսակիցների վերաբերյալ եւս կոմպրոմատներ հրապարակել: «Սպասվում են ՆԺԿ տարբեր անդամների հետ կապված վարկաբեկման նոր փորձեր. կրիմինալ անցյալից մինչեւ ներկայումս իբր թե անհասկանալի տնտեսական գործունեության մասին»,- ասաց Ա.Կարապետյանը:

Վահագն Հովակիմյան

Տպել
1271 դիտում

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան

Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ