Մութ գործարք. ՌԱՕ ԵԷՍ-ը գնե՞լ է մեր բաշխիչ ցանցերը

06/07/2018 schedule14:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 2-ի համարում

Նախորդ օրը ՌԱՕ ԵԷՍ-ը իր պաշտոնական վեբ-կայքում տեղադրեց ֆինանսական կոնսոլիդացված հաշվետվությունը: 45 էջանոց այս փաստաթղթի տառացիորեն վերջին երեք տողանոց պարբերությունը պայթած ռումբի էֆեկտ ունի: «2005 թվականի հունիսին «Ինտերէներգոն», որը մտնում է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» խմբի մեջ, ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը: Գործարքի ամբողջ գումարը կազմում է 2 մլրդ 29 մլն ռուբլի (73 մլն ԱՄՆ դոլար) եւ վճարվել է փողի տեսքով»,- գրված է հաշվետվության մեջ: Այսինքն՝ իր ֆինանսական հաշվետվությունում, որը, ի դեպ, ինչպես նշել են հաշվետվության հեղինակները, «կազմված է ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան», ՌԱՕ ԵԷՍ-ը արձանագրում է, որ 73 մլն դոլարով գնել է մեր բաշխիչ ցանցերը:

Բրիտանական «Միդլենդ Ռեսուրսեզին» պատկանող Հայաստանի ցանցերի վաճառքի փաստը ՌԱՕ ԵԷՍ-ին այսքանով կարելի է արձանագրված համարել: Սակայն երեկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հերքեց ՌԱՕ ԵԷՍ-ի Միջազգային չափանիշներին համապատասխանող հաշվետվությունում բերված այս փաստը: Ինչպես հայտնեցին «ՀԷՑ»-ից, բաժնետոմսերի վաճառք տեղի չի ունեցել, սեփականատիրոջ փոփոխություն չի եղել, այլ ընդամենը «Ինտերէներգոյին» տրվել է կառավարման, իրավունք: Այլ կերպ ասած, ըստ «ՀԷՑ»-երի, ՌԱՕ ԵԷՍ-ը սխալ հաշվետվություն է ներկայացրել: Ավելին, «ՀԷՑ»-ում համոզված են, որ ՌԱՕ ԵէՍ-ը կհերքի իր տեղեկատվությունը: Անչափ հետաքրքիր կլինի տեսնել այդ հերքման տեքստը:

Ասենք, ՌԱՕ ԵԷՍ-ը «բաժնետոմսերը ձեռք բերել» արտահայտությունը փոխեց «ընկերության կառավարում» արտահայտությամբ, բայց ինչպե՞ս են վարվելու չափազանց ճշգրտորեն նշված «2 մլրդ 29 մլն ռուբլի» արտահայտության հետ: Հերքումը կլինի` կտեսնենք, բայց այստեղ մի ուշագրավ հանգամանք կա: «ՀԷՑ»-ից տեղեկացնում են, որ «Ինտերէներգոն» իրենց կառավարումը ստանձնելով՝ ստացել է նաեւ ներդրումների իրավունք: Այսինքն՝ այս դեպքում գործ ունենք կառավարման ոչ այն մոդելի հետ, որը մինչ այժմ կարելի էր համարել ավանդական: Այսինքն՝ կառավարումը ստանձնած ընկերությունը ոչ թե գումար է ստանում իր աշխատանքի դիմաց, այլ ստանում է շահույթ իր կատարած ներդրումների դիմաց:

Չի բացառվում, որ վերը նշված 2 մլրդ 29 մլն ռուբլին կամ 73 մլն դոլարը ձեւակերպված լինի որպես այդպիսի ներդրում: Բայց անկասկած, այստեղ մի բան այնպես չէ: Ամենայն հավանականությամբ, նման բարդ սխեմաների ու ոչ ավանդական ձեւակերպումների ետեւում թաքնված է «ՀԷՑ»-երի վաճառքի փաստը: Եւ նման պնդումների համար կան բոլոր հիմքերը: Դեռ այս տարվա փետրվարին վստահելի աղբյուրներից տեղեկատվության արտահոսք եղավ այն մասին, որ ՌԱՕ ԵԷՍ-ն արդեն իսկ գնել է ՀԷՑ-երը, բայց այդ մասին պաշտոնական հայտարարությունը կլինի ապրիլին: Նույնիսկ նշվում էր գործարքի գինը` մոտ 80 մլն դոլար, եւ գնորդի անունը` «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» («Հայկական Ժամանակ», 12.02.2005թ): Եթե չհաշվենք պաշտոնական հայտարարության ժամկետի երկամսյա շեղումը, ապա ՌԱՕ ԵԷՍ-ի հաշվետվության մեջ նշված տեղեկությունները ճշտորեն համընկնում են փետրվարին մեր տարածած տեղեկությանը:

Խնդիրը միայն այն է, թե ինչպես են ձեւակերպելու գործարքը: Իսկ տարբեր բարդ սխեմաների կիրառմամբ կարելի է ցանկացած վաճառք ձեւակերպել: Նման մեքենայությունների դիմելու այլընտրանք ո՛չ  գնորդը, ո՛չ էլ վաճառողը չունեն:  Բանն այն է, որ «ՀԷՑ»-երը ՌԱՕ ԵԷՍ-ին վաճառելուն կտրականապես դեմ է Համաշխարհային բանկը: Վերջինս համոզված է, որ ՌԱՕ ԵԷՍ-ը մութ, ոչ թափանցիկ, ֆինանսական կասկածելի գործարքների դիմող մի ընկերություն է, որը միջազգային որեւէ աուդիտի չի ենթարկվում, այդ իսկ պատճառով չպետք է տիրապետի Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող այս կառույցին: ՀԲ-ն, իհարկե, չի կարող ուղղակիորեն խոչընդոտել ՌԱՕ ԵԷՍ-ին, այդ իսկ պատճառով Բաշխիչ ցանցերի մասնավորեցման նպատակով ընդունված օրենքում ՀԲ-ի պարտադրանքով մտցվեց կետ այն մասին, որ ցանցերի սեփականատերը այն մեկ ուրիշին վաճառելու դեպքում անպայման պետք է ստանա ՀՀ կառավարության համաձայնությունը:

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում չի կարող ցանցերը վերավաճառելու թույլտվություն տալ՝ արհամարհելով ՀԲ-ին: Սա է պատճառը, որ ՌԱՕ ԵԷՍ-ը ստիպված է կիրառել բարդ մեխանիզմներ օրենքի` նշված դրույթը շրջանցելու համար: Սա այն դեպքն է, երբ բացի Համաշխարհային բանկից բոլոր երեք կողմերը` «Միդլենդ Ռեսուրսեզը», ՌԱՕ ԵԷՍ-ը եւ կառավարությունը, երազում են իրականացնել այս գործարքը: Եւ ահա թե ինչու: «Միդլենդ Ռեսուրսեզը» հենց սկզբից «ՀԷՑ»-երը գնել էր վերավաճառելու նպատակով (2002թ. օգոստոսին «Միդլենդ ռեսուրսեզը» «ՀԷՑ»-երը գնել էր 37 մլն դոլարով): Այդպիսին է այդ ընկերության բնույթը, եւ սրանում ոչ մի վատ բան չկա:

Պարզապես այս ընկերությունը նպատակ ուներ գնել ապրանքը, ներդրումներ անել, բերել այն ավելի «լավ տեսքի» եւ թանկ գնով վերավաճառել: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս տարվա փետրվարին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Հայցանց»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը բառացիորեն հայտարարեց. «Եթե լավ գնորդ ճարվի, «Հայցանցը» կարելի է վաճառել»: Իսկ ինչո՞վ լավ գնորդ չէ ՌԱՕ ԵԷՍ-ը: Վերջինիս մեր «ՀԷՑ»-երը անհրաժեշտ են ամբողջ Հայաստանի էներգետիկայի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու եւ Հայաստանում, ինչպես ասում են, ուղղահայաց ինտեգրացված էներգահոլդինգ ստեղծելու համար` արտադրել, տեղափոխել եւ վաճառել էլեկտրաէներգիան:

Նկատենք, որ ՌԱՕ ԵԷՍ-ը արդեն իսկ ՀԷԿ-երի «Սեւան-հրազդան» կասկադի, «Հրազդան» ՋԷԿ-ի լիիրավ սեփականատերն է եւ նաեւ ՀԱԷԿ-ի կառավարիչը: Այլ կերպ ասած՝ տիրապետում է Հայաստանի էներգաարտադրող հզորությունների մեծ մասին: Ավելորդ չէ հիշեցնել, որ 2001-ին, երբ բաշխիչ ցանցերը ներկայացվեցին մասնավորեցման միջազգային մրցույթի, մասնակիցներից մեկն ու ամենահամառը հենց ՌԱՕ ԵԷՍ-ն էր: Բայց ՀԲ-ի սահմանած չափանիշներին չհամապատասխանելու պատճառով նա չկարողացավ անցնել նախաորակավորման փուլը եւ դուրս մնաց մրցույթից: Դրանից հետո Ռուսաստանի իշխանություններն անգամ քաղաքական ենթատեքստով հայտարարություններ արեցին: Այս գործարքի իրականացման մեջ թերեւս միայն կառավարության շահագռգռվածությունն է, որ լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի:

Ինքնին հասկանալի է` եթե ռուսական որեւէ ընկերություն ցանկանում է լիակատար վերահսկողություն հաստատել որեւէ կարեւորագույն ինֆրակառուցվածքի վրա, ապա ընդամենը պետք է այդ մասին տեղյակ պահի ռուսական ֆորպոստ հանդիսացող Հայաստանի ղեկավարներից մի քանիսին: Մնացածը արդեն տեխնիկայի հարց է` մի քիչ բազար կանեն ու կբարիշեն: Այնպես որ, եթե նույնիսկ ՌԱՕ ԵԷՍ-ը հերքի իր միջազգային չափանիշներին համապատասխանող հաշվետվության վերը նշված պարբերությունը, միեւնույնն է, «ՀԷՑ»-երի փոխանցումը ՌԱՕ ԵԷՍ-ին պատկանող դուստր ընկերություններից որեւէ մեկին ընդամենը ժամանակի եւ տեխնիկայի հարց է:  Խնդիրը ձեւակերպումն է:   

Հայկ Գեւորգյան

Տպել
2111 դիտում

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը