Հարցում. «Հայլուրի» հետեւանքները

06/07/2018 schedule14:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 2-ի համարում

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը երեկ հրապարակել է «Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում» թեմայով կենտրոնի կողմից անցկացված հերթական փորձագիտական եւ հանրային  հարցման արդյունքները: Տեղեկացնենք, որ հարցմանը մասնակցել է 40 փորձագետ  եւ 1500 քաղաքացի ինչպես Երեւանից, այնպես ՀՀ մարզերից: Պետք է նշել, որ հիմնական հարցերի շուրջ փորձագետների եւ հանրային հարցման մասնակիցների կարծիքներն էապես տարբերվում են: Օրինակ, բավական տարբեր են  փորձագետների եւ հանրային հարցման մասնակիցների պատկերացումները այն հարցի շուրջ, թե  ՀԿ երեք երկրներից որի դիրքերն են ավելի ամուր տնտեսության ոլորտում:

Եթե փորձագետների միայն 10 տոկոսն է գտնում, որ Հայաստանի դիրքերն են ամուր, 12,5 տոկոսը` Ադրբեջանի, իսկ 77,5 տոկոսը` Վրաստանի, ապա հանրային հարցման մասնակիցների 22,2 տոկոսը պատասխանել է, որ այս ոլորտում ավելի ամուր են ՀՀ դիրքերը, 29,8 տոկոսը` Ադրբեջանի, եւ 9,1 տոկոսը` Վրաստանի: Արտաքին քաղաքականության ոլորտում նույնպես փորձագետների եւ հանրային տեսակետներն զգալի տարբերվում են: ՀՀ դիվանագիտական դիրքերը հարեւան երկու երկրներից ավելի ամուր է համարել  փորձագետների ընդամենը 5 տոկոսը: 12,5 տոկոսի կարծիքով ավելի ամուր է Ադրբեջանի դիվանագիտությունը, իսկ 77,5 տոկոսի կարծիքով` Վրաստանի: ՀՀ հանրությունը,  այնուամենայնիվ, ավելի լավ կարծիքի է ՀՀ դիվանագիտության մասին:

Մասնավորապես հանրային հարցման մասնակիցների մեծ մասը համոզված է, որ  տարածաշրջանում ամենաամուրը ՀՀ դիվանագիտությունն է` 31,2 տոկոս, ապա Ադրբեջանինը` 21,8 տոկոս, եւ հետո միայն Վրաստանինը` 16 տոկոս: Իսկ ի՞նչ առաջատար դեր կարող է ունենալ Հայաստանը Ադրբեջանի եւ Վրաստանի համեմատ: Այս հարցին փորձագետների 40` ամենաբարձր տոկոսը պատասխանել է, որ Հայաստանը կարող է լինել բարձր տեխնոլոգիաների  առաջատար երկիր, 12,5 տոկոսը միայն  նշել է, որ ՀՀ-ն կարող է լինել ժողովրդավարության առաջատար: Հանրային  հարցման մասնակիցների 14,1 տոկոսն է պատասխանել, որ Հայաստանը կարող է լինել ժողովրդավարության առաջատար, 22,6 տոկոսը` բարձր տեխնոլոգիաների առաջատար, սակայն հանրային հարցման մասնակիցների ամենամեծ՝ 25,2 տոկոսի կարծիքով Հայաստանը Վրաստանի եւ Ադրբեջանի  համեմատությամբ կարող է առաջատար լինել զբոսաշրջության կենտրոն դառնալով:

Հետաքրքիր է, որ փորձագետների եւ հանրային հարցման մասնակիցները պատասխանները բավական մոտ են այն հարցում, թե Հայաստանը որ երկրների հետ  ունի վիճելի խնդիրներ: Եւ տեսակետներն իրարից հեռանում են միայն Ռուսաստանի դեպքում: Թե՛ փորձագետների եւ թե՛ հանրային հարցման մասնակիցների  ճնշող մեծամասնությունը` 97,5-95,7 տոկոսներ, պատասխանել է, որ Հայաստանը վիճելի խնդիրներ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ Հայաստանը վիճելի խնդիրներ ունի 60 տոկոս հարցվածների կարծիքով, սակայն եթե փորձագետների 47,5 տոկոսը գտնում է, որ Հայաստանը վիճելի խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, ապա հանրային հարցման մասնակիցների 18 տոկոսն է նման կարծիք հայտնել:

Ի դեպ, փորձագիտական եւ հանրային հարցման  մասնակիցների պատասխանները ամբողջությամբ համընկել են միայն մեկ հարցում` որն է այլ երկրների կողմից Հայաստանի վրա ներազդելու հիմնական գործոնը: Այս հարցին  երկու խմբերի 57 տոկոսը պատասխանել է` ԼՂ հակամարտությունը: Փորձագետների 24,9 տոկոսը, իսկ հանրային սպեկտորի` 26,9 տոկոսը  նաեւ գտել է, որ ՀՀ-ի վրա ներազդելու հիմնական գործոնը ոչ օրինական իշխանություններն են: Իսկ ՀԿ երեք երկրներից յուրաքանչյուրի վրա ո՞ր տերության ազդեցությունն է ավելի մեծ (Եվրամիություն, ԱՄՆ, Ռուսաստան): Այս հարցին փորձագետների 85 տոկոսը պատասխանել է, որ Հայաստանի վրա ամենամեծ ազդեցությունն ունի Ռուսաստանը,  95 տոկոսը պատասխանել է, որ Վրաստանի վրա ամենամեծ ազդեցությունն ունի ԱՄՆ-ն, իսկ 57 տոկոսը պատասխանել է, որ Ադրբեջանի վրա ամենամեծ ազդեցությունն ունի կրկին ԱՄՆ-ն:

Հայաստանում Եվրամիության ազդեցությունն են  զրո տոկոս համարել փորձագետները, իսկ Վրաստանում՝ Ռուսաստանի ազդեցությունը: Ի տարբերություն փորձագետների, հանրային հարցման մասնակիցների 17,4 տոկոսը գտնում է, որ  Հայաստանի վրա ամենամեծ ազդեցությունն ունի Եվրամիությունը,  իհարկե, այստեղ էլ մեծամասնությունը` 58,9-ը, պատասխանել է, որ ՀՀ-ում ամենամեծ ազդեցությունն ունի Ռուսաստանը: Իսկ ահա այն հարցին, թե պետք է արդյոք Հայաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, թե ոչ, փորձագետների  52,5, հանրային հարցման մասնակիցների 34,7 տոկոսը պատասխանել է` այո, եւ փորձագետների 30 ու հանրային հարցման մասնակիցների 33,9 տոկոսը պատասխանել է՝ ոչ:

Վերջում նշենք, որ փորձագետների եւ հանրային սպեկտորի կարծիքները ամենից շատ թերեւս տարբերվում են մեկ հարցում` որ Հայաստանը պետք է շարունակի Ռուսաստանի հետ մնալ ՀԱՊԿ կազմում: Սրան համաձայնություն է հայտնել հանրային հարցման մասնակիցների 52,9, եւ փորձագետների 0 տոկոսը:  Իսկ ոչ միայն այս, այլեւ այս հարցման մեջ օգտագործված մյուս բոլոր  հարցերի դեպքում փորձագետների եւ  հանրային սպեկտորի ներկայացուցիչների  տեսակետների հսկայական տարբերությունը բացատրվում է միայն ազատորեն ինֆորմացիոն մուտք ունենալու հնարավորությամբ, ինչը Հայաստանի հասարակության շատ փոքր հատվածի մենաշնորհն է: Համենայնդեպս հանրային հարցման մասնակիցների պատասխաններում պարզապես աչք է ծակում «Հայլուրի» ազդեցությունը:  

Աննա Հակոբյան

Տպել
1607 դիտում

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ