ՊՆ զորամասից հափշտակվել են ավտոպահեստամասեր. կատարվել են մի շարք խուզարկություններ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական գործողություններ ձեռնարկվել՝ ՊՆ զորամասում պահեստամասերի հափշտակության բոլոր հանգամանքները պարզելու համար. մեղադրանք է առաջադրվել զորամասի ավտոծառայության պետին:

Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, 2018թ. հունիսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՊՆ զորամասում խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, եւ կատարվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զորամասի ավտոծառայության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, զինտեխնիկայի՝ շահագործման ենթակա ավտոպահեստամասերը զորամասի պահեստ մուտք անելու եւ հետագայում դրանք ՀՀ ՊՆ զինտեխնիկայի համապատասխան ավտոպահեստամասերով փոխարինելու փոխարեն, դրանց վերաբերյալ կազմել է խոտանման ակտեր՝ որպես ջարդոն հանձնելու վերաբերյալ, ինչիցհետոավտոպահեստամասերըվաճառելէ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա զորամասի ավտոծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության եւ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, այդ թվում՝ մեղադրյալի եւ զորամասի մի քանի այլ պատասխանատու անձանց բնակության վայրերում եւ զորամասում գտնվող նրանց աշխատասենյակներում, ավտոպահեստամասերի առքուվաճառքով զբաղվող այն անձի հաշվառման եւ փաստացի բնակության վայրում եւ դրան օժանդակ կառույցներում, ում, ըստ քրեական գործի տվյալների, վաճառվել են զորամասի ավտոպահեստամասերը։

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են տարբեր տեսակի ավտոմեքենաների պահեստամասեր՝ շարժիչ, փոխանցման տուփ, դրանց առանձին դետալներ, ընթացքային օգտագործման մի շարք այլ պահեստամասեր, ինչպես նաեւ՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Նախաքննությունը շարունակվում է, պարզվում է առգրավված ավտոպահեստամասերի ձեռք բերման աղբյուրը, հստակեցվում կատարված հափշտակությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը։

Տպել
3212 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր